Հիշեցում՝

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on May 3, 2024

Բառակապակցություն և դարձվածք

 Երկու և ավելի բառերի կապակցությունը բառակապակցություն է: Օրինակ՝ չոր խոտ և չոր գլուխ, ջուր բերել և բախտը բերել:
Այս կապակցություններն իրարից շատ տարբեր են : Այսպես՝ չոր խոտ, ջուր բերել կապակցությունների մեջ բառերը հասկանում ենք առանձին-առանձին: Սրանք ազատ կապակցություններ են, որովհետև բառերը կարող ենք փոխել: Խոտը կարող է ոչ միայն չոր լինել, այլ կանաչ, թարմ և այլն, իսկ չոր գլուխ կապակցությունը միասնական է, այն միասին մեկ իմաստ է արտահայտում՝ կամակոր, համառ:
Բախտը բերելն էլ նշանակում է հաջողություն ունենալ, այսպիսի բառակապակցություննները կոչվում են դարձվածքներ:
Դարձվածքները խոսքը դարձնում են արտահայտիչ ու դիպուկ:

 

Դարձվածքներ

 

1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ – տեսավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած – վախեցած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ – սփոփել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան – հեշտ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ – գունատվել, պայման կապել – պայմանավորվել, քիթը կախել – նեղանալ, բերանը բաց մնալ – զարմանալ:

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը – Աշոտը մցրեց իր մատը բզեզի բույնը,  մատը կծել – մտածելով մատը կծեց, մատից փուշ հանել, Ես եղբորս մատից փուշը հանեցի:

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին։

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: Բերանդ ջուր մի առ, ասա քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն աշխարհն ուղարկել Բերանդ ջուր մի առ,

Բժիշկը պատասխանեց.

—          Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք: Գրողի ծոցն ուղարկել սպանել

5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ սիրտը դող ընկավ – վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել – զարմացել էին:

Մի մատ – փոքրիկ երեխա է, բայց ինչեր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած – հիվանդ մի մարդ բացեց դուռը:

6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:

Ջրից չոր դուրս գալ – մեղավոր է բայց կարողանում է արդարանալ, սիրտ տալ քաջալերել. գլուխը կորցնել – գժվել, հալից ընկնել – հոգնել, սիրտը վկայել – գուշակել, սիրտ անել – քաջ լինել – չվախենալ։

Ապրիլի 22-28 Ընտրի’ր Եզոպոսի առակներից մեկը, կարդա’, գրի’ր առակի ասելիքը։

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on April 29, 2024

1.Ընտրի’ր Եզոպոսի առակներից մեկը, կարդա’, գրի’ր առակի ասելիքը։Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:Երբ մարդն իր ուզածին չի հասնում, անպայման պատճառ է գտնում։

 

Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։

2.Շարունակի’ր կարդալ  «Հազարան հավք»-ի 6-7-րդ հատվածները։

6.ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

-Որտե՞ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:

Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
— Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:
— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:
— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.
— Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
— Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:
  2. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:
  3. Օրհնանք, կախարդական, ծերունիբառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:
  4. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
  5. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

7.ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
  2. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:
  3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամարտահայտությունները:
  4. Հատվածը պատմիր աղջկա անունից:

Հազարան հավք

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on April 29, 2024

Հազարան հավք

1.Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

2.ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալդարձվածքները:սիրտը ուզել – ուզել, ցանկանալ
    սիրտը չհովանալ – չհագենալ
  2. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։սիրտ ունենալ-խիղճ՝ գութ ունենալ, գթառատ լինել

սիրտը պինդ պահել-սրտապինդ լինել, չվախենալ

 

  1. Գրի՛ր տրված բառերի կազմությունը` կին, խաղող, այգեպան, անթառամ:կին- միավանկ , խաղող – երկվանկ, այգեպան – եռավանկ, անթառամ – եռավանկ:
  2. Գրի՛ր տրված բառերի հականիշները` պառավ- երիտասարդ,հրամայել – խնդրել, հավաքել – թափել, հիվանդանալ – առողջանալ, անթառամ – թառամած, աղքատ – հարուստ:
  3. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:Այգեպանները անխիղճ մարդիկ են։
  4. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:Ես շատ հուզվեցի։
  5. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր: Ես կցանկանայի,որ այգեպանները բարի լինեին և տատիկին շատ խաղող տային և նրա որդին ուտեր և առողջանար։

3.ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
  2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
  3. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չարբառերից կազմի՛ր բարդ բառեր:
  4. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:
  5. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

4.ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՛նքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ (4-5 հարց բու առաջադրանք)

5.ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
Հետո միտք է անում ու ավելացնում.
— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:
  2. Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:

 

 

1.՛Հազարան  հավք»-ի 1-5-րդ հատվածները։

2.Կատարի՛ր 2-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները։

 

Ապրիլի 8-14

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on April 14, 2024

 

Ծանոթանալ Ստեփան Զորյանի  կենսագրությանը:

Պատասխանել կենսագրության հետ կապված հարցերին:

Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Շարադրի’ր մտքերդ պատմվածքը կարդալուց հետո: Ի՞նչ զգացողություններ առաջացրեց պատմվածքը:

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։

Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…

Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ — Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։

— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։

— Շորերս, — ասաց պապը դողալով։

Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։

Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։

Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։

Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…

Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։

Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։

Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։

— Աստղիկ։

— Ի՞նչ է, պապի։

— Ինձ տար բաղը։

— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։

— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…

Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։

— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։

— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։

— Այո, պապի, շա՜տ…

— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։

Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։

— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…

— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։

Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.

— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։

— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։

— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։

Աստղիկն ուրախացավ.

— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…

Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։

Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։

Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։

— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…

Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.

— Անտառը մոտիկ է, հա՞…

— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…

Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։

Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։

Ի՜նչ լավ է խշշում անտառը…

Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…

Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…

Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…

«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։

Բայց պապը նրան չպատասխանեց։

Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,

— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…

Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…

Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…

Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։

Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…

«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…» ։

Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…

Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…

— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Պապն ու թոռը» պատմվածքը և գրի՛ր, թե կարդալիս ի՞նչ զգացողություններ առաջացրեց այն։Ես այդ ցավը զգացել եմ, որովհետև 2020 թթ նոյեմբերի 24 – ին մահացավ իմ շատ սիրելի պապիկը։ Ես նրան միշտ հիշում եմ և շատ կարոտում։

2.Անծանոթ բառերը բացատրի’ր։ կապա – տղամարդու զգեստ, չուխա – բրդյա կտորից կարված երկար վերարկու, գդակ – տղամարդու մորթե գլխարկ, փափախ։

3.Բնութագրի’ր Աստղիկին` գրածդ հիմնավորելով պատմվածքից դուրս բերված հատվածներով։Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։ Աստղիկը շատ բարի էր, նա շատ էր սիրում իր պապիկին և հոգ էր տանում նրա մասին։

Ապրիլի 1-7

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on April 14, 2024

Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Ոսկի և երկաթ» գործը:Ոսկի և երկաթ
Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
5
– Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
– Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
– Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի

լավությունը չես տեսնում:

Առաջադրանքներ՝

1.Բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը: շողշողում – փայլում, գինդեր – ականջօղեր,կռներ – բազուկներ։

2.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։Կարևորը գեղեցկությունը չէ, այլ մարդկանց օգուտ տալը։

3.Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր ոսկուն: ճիշտ է, ոսկին թանկարժեք է և շատ գեղեցիկ, բայց գոռոզությունը և մեծամտությունը շատ վատ է։

4.Ստեղծագործի՛ր հետևյալ վերնագրով՝ ,,Պարծենկոտ լինել նշանակում է գլուխ գովալ, հորինել սուտ պատմություններ, որոնք իրական չեն։

ՈՒսումնական գարուն

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on April 8, 2024

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 16-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 25-րդ առաջադրանքները:

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on April 1, 2024

16. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
Ա.Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, շրջել – շրջագայել, կողոպտել – թալանել, արտասվել – լալ, մտածել – խորհել, գժվել – խելագարվել։
մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Բ.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։ Գարնանը ծառերը  ծաղկում են։ Ես տատիկիս հետ դաս եմ սովորում։Ձմռանը ինչո՞ւ են օրերը կարճանում։ Կարելի՞ է դրսում վազել։Երեխաներ խոտերը մի՛ տրորեք։ Փակե՛ք այդ դոռը։ Ի՛նչ գեղեցիկ են այս ծաղիկները։Ա՛խ երանի ես գնայի Հայաստան
17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։
Ան- անհասկանալի
Ապ- ապօրինի
Դժ- դժբախտ
Տ- տգետ
Չ- չկամ
Ական-հայրական
-Ային- սպորտային
-Որեն – մեղմորեն
-Ություն – սովորություն
19.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
22. Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել։Նկարել-նկարչություն, գրել-գրություն, զարթնել-զարթուցիչ, թափել-թափոն, ուսուցանել-ուսուցիչ, քերել-քերիչ, վարել-վարող, հաճախել-հաճախորդ, բախել-բախում, հնչել-հնչյուն, վազել-վազորդ։
25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:
Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:Ժրաջան – ջանասեր,գթալ-կարոկցել,ամբոխ բազմություն։
Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ: Համամիտ- համակարծիք,ալևոր-զառամյալ,հաղթանդամ – մեծամարմին,լուրթ – կապտագույն։
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:Պերճ – շքեղ,ձանձրալի – տաղտկալի, մեծանուն – անվանի,ճիրան – մագիլ։

 

ՄԱՅՐԸ

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on March 11, 2024

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով [ 75 ]կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ`

1.Գրի’ր պատմության ասելիքը։ Ինչպես որ մեր մայրերն ունեն հոգի և սիրտ, շատ են սիրում իրենց երեխաներին և չեն պատկերացնում կյանքն առանց իրենց երեխաների, այնպես էլ կենդանիներն ու թռչունները սիրում են իրենց ձագերին։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։Ծիծեռնակը տեսնելով, որ կատուն կերել է իր ձագին սատկել էր։

Ավետիք Իսահակյան | Ծառա Սիմոնը

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on March 7, 2024

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։

Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։

 

Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.

— Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։

— Ինչո՞ւ, Սիմոն ջան,– զարմացած հարցնում է տիկինը,— չէ” որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար։ Հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց։ Թե ռոճիկդ քիչ ես գտնում՝ ավելացնենք։ էնպես լինի, որ գոհ լինես մեզնից և մեր տանը մնաս։

— Չէ՛, խանում ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել, և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր. կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ։

— Բայց ինչո՞ւ ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ի՞նչ կա որ…— Սիմոնը լռում է։

— Մեկ էլ որ՝ չասացիր գնալուդ պատճառը։

— Խանում ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ՝ ասեմ,— վճռողական շեշտով պատասխանում է Սիմոնը, –ուզում եմ գնալ, որ էլ իմ անունը չլսեմ։ Չլսեմ անունս՝ ականջս հանգստանա։ Թե չէ, էս ինչ կյանք է, ես կխելռեմ։ Շարունակ, ամեն օր — Սիմոն, սամավարը քցե, շո՛ւտ, շո՛ւտ արա։ Սամավարը քցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ — Սիմո՛ն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր՝ բեր։

Վազում եմ, կոշիկները տանում, սրբում եմ շտապով, հանկարծ՝ Սիմո՛ն վազե ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գընում, շո՛ւտ, շո՛ւտ։ Վազում եմ ֆայտոն բերելու՝ սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբելը կիսատ, ֆայտոնը բերում եմ։ Սամավարը եփել, ջուրը թափվել Է. նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ քցում։ Մեկ՝ սամավարն եմ փըչամ, մեկ՝ կոշիկները սրբում։

Նորից անունս.

— Տո՛ տղա Սիմոն, չայն ո՞ւր մնաց, բերաններս չորացավ։ Դեհ, գնա մի լիմոն Էլ բեր, միայն շո՜ւտ արա։

Մյուս կողմից աղայիս ձայնը.

— Տո՛, Սիմոն, կոշիկ սըբե՞լ Էր, թե սենյակ սրբել։ Մի ժամ եղավ։ Շտապում եմ, շո՛ւտ արա։

Ձեռքս կոշիկի միջից չհանած՝ դռան զանգը տալիս են։

— Սիմո՛ն, վազի՛ր, դուռը բաց, — էդ միջոցին, մեկ էլ պստիկ տղան.— Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր։ Դե՛հ, քեզ տեսնեմ… Դեհ, խանում ջան, բա ես ո՞նց անեմ, որ չխելռեմ։ Օրը հազար անգամ անունս լսում եմ.

– Սիմո՛ն, արի,

Սիմո՛ն, գնա,

Սիմո՛ն, տար,

Սիմո՛ն, բեր,

Սիմո՛ն, վազե,

Սիմո՛ն, թռիր,

Սիմո՛ն, Սիմո՛ն,

էլի

Սիմո՛ն, Սիմո՛ն…

էդ՝ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում։

Տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերը ձեն են տալիս.

-Սիմո՛ն, Սիմո՛ն։

Անունս ինձ թշնամի է դառել, աչքիս գրողն է դաոել.

կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ։ Կուզեմ փախչեմ աշխարհի ծայրը, որ զզվելի անունս էլ չլսեմ։

Չէ՛, խանում ջան, էլ ուժ չունեմ, հիմի շատ եմ խնդրում իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ։ Խոսք եմ տալիս, միամիտ եղեք…

Առաջադրանքներ`

  1. Գրավոր բացատրի’ր հետեւյալ բառերը`խանում, սպասավոր, սրտաբաց, ռոճիկ, գանգատ, վճռական, սամավար, աղա, ֆայտոն։Խանում – տիկին,սպասավոր – ծառա,սրտաբաց – անկեղծ,ռոճիկ – աշխատավարձ, գանգատ – բողոք,վճռական – վստահ, սամավար – ինքնաեռ,աղա – տեր,ֆայտոն – կառք։
  2. Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։ Ես շատ խղճացի Սիմոնին, որովհետև նա շատ բարեխիղճ էր աշխատում և հոգնում էր։

3.Խորհուրդ տո’ւր աղային եւ խանումին։ Չնայած աղան և խանումը սիրում էին Սիմոնին, սակայն ես խորհուրդ կտայի նրանց Սիմոնին շատ չտանջեին և թողնեին, որ նա մի փոքր հանգստանար։

  1. Պատմվածքից առանձնացրո’ւ հականիշ զույգեր։Տար – բեր,գնա – արի։

5.Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։Ինձ դուր եկավ պատմվածքի ավարտը, միայն կցանկանայի, որ նրանք Սիմոնի հանդեպ փոխեին իրենց վերաբերմունքը վերադառնալուց հետո։

Հետրաքրքրասեր Բեսսին. Մարկ Տվեն

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 25, 2024

Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին, և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինիչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարծ լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգտիեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…

-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուրը

 

1.Կարդա’, գրի’ր գործի ասելիքը. Մարկ Տվեն՝  ,, Հետաքրքրասեր Բեսսին ,,:

  1. Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից ուսուցողական հատվածը և հիմնավորի՛ր:— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
    Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
    -Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
  2. Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ փորձությունը մարդուն ավելի լավն է դարձնում. հիմնավորի՛ր:Եթե մարդ բարի է, աշխատասեր և երբեք չարություն ու գողություն չի անում, Աստված նրան չի պատժում։
  3. Նմա՞ն ես հետաքրքրասեր Բեսսիին. քեզ հետաքրքրող հարցերն ո՞ւմ ես ուղղում:Ես հետաքրքրասեր եմ, ինձ հետաքրքրող հարցերով դիմում եմ հայրիկիս և միշտ ստանում եմ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները։
Skip to toolbar