Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը՝ թվերը պարզ արտադրիչներով վերլուծելով

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on February 27, 2023

Դասարանական առաջադրանքներ

1Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրա բաժանարարները

36 = 2 * 2 * 3 * 3

45 = 3 * 3 * 5

64 = 2 * 2 * 2 * 2 * 2 * 2

78 = 2 * 3 * 13

2 Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

8 և 14 [8,14] = 2 * 2 * 2 * 7 = 56

68 և 12 [68,12] = 2 * 2 * 3 * 17 = 204

16 և 36 [16,36] = 2 * 2 * 2 * 2 * 3 * 3 = 144

125 և 35  [125,35] = 5 * 5 * 5 * 7 = 875

3 Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

39 և 65 [39,65] = 13

36 և 48 [36,48] = 2 * 2 * 3 = 12

42 և 105 [42,105] = 3 * 7 = 21

111 և 185 [111,185] = 1

4 Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

25 և 85 [25,85] = 5 * 5 * 17 = 425

49 և 28 [49,28] = 2 * 2 * 7 = 28

22 և 33 [22,33] = 11 * 11 = 121

105 և 35 [105,35] = 5 * 7 * 7 = 245

5Ամենաշատը քանի՞ միատեսակ նվեր կարելի է պատրաստել 96 կոնֆետից և 36 խնձորից։ [96,36] = 2 * 2 * 3 = 12

Տնային առաջադրանքներ

1Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրա բաժանարարները

102 ?

124?

327?

400?

2 Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

18 և 26 [18,26] = 2 * 2 * 3 = 12

108 և 42 [108, 42] = 2 * 3 = 6

25 և 40 [25,40] = 10

58 և 86 [58,86] = 2 * 2 = 4

44 և 64 [44,64] = 2 * 2 * 2 * 2 * 11 = 176

3 Գտեք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

96 և 224 [96,224] = 2 * 2 * 2 * 2 * 2 * 7 = 224

125 և 500 [125,500] = 5 * 5 * 5 = 125

124 և 186 [124,186] = 2 * 3 = 6

333 և 777 [333,777] = Պարզ թվեր

306 և 714 [306,714] = Պարզ թվեր

4 Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

42 և 64  42 + 42 = 84 + 42 = 126 + 42 = 168 + 42 = 210 – 64 + 64 = 128 + 64 = 192 + 64 = 210

14 և 27  14 + 14 = 28 + 14 = 42 + 14 = 56 + 14 = 70 + 14 = 84 + 14 = 98 – 27 + 27 = 54 + 27 = 81 + 27 = 108

72 և 80  72 + 72 = 144 + 72 = 216 + 72 = 288

49 և 77  49 + 49 = 98 + 49 = 147 + 49 = 196  77 + 77 = 154 + 77 = 231 + 77 = 308

128 և 24  128 + 128 = 256 + 128 = 384  24 + 24 = 48 + 24 = 72 + 24 = 96 + 24 = 120

0

Posted by alikpetrosyan | Posted in Ռուսերեն, Uncategorized | Posted on February 23, 2023

Գոյականի տեսակները

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 20, 2023

Գոյականի տեսակները

կարդա, իմացիր, ապա կատ արիր առաջադրանքները․

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ։Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):Միևնուն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ։

2. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր։

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր դա մի իսկական Գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոս Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

ԻՄ ԵՐԳԸ

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 20, 2023

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:Գանձ – թանկագին իրեր ոսկեղեն ակնեղեն, կամ գետնի մեջ պահված հարստություն։Գանձը իմ համար իմ ընտանիքն է՝ տատիկս, պապիկս, հայրիկա, մայրիկս, եղբայրս և բոլոր հարազատներս։
  2. Ի՞նչ գանձերի մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ  Հեղինակը խոսում է իր մասին, որովհետև նա ունի բարի սիրտ և հոգի։
  3. Հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։Նա շատ ուրախ է, որ բնությունը իրեն տվել է մեծ սեր, հարստություն և կյանք և այդ բոլորը նա նվիրում է մարդկանց։
  4. Ի՞նչ զացողություն ես ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։Ես ինձ լավ եմ զգում, քանի որ կյանքում կարևորը ոչ թե փողն է, այլ կյանքը, սերը որ նվիրում ես քո հարազատներին։
  5. Բանաստեղծությունից դուրս գրիր ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին պատասխանող բառեր (գոյականներ)։Գաձեր – ինչե՞ր, ծով – ի՞նչ, շնորհք – ի՞նչ, սեր – ի՞նչ, ես – ո՞վ, երկյուղ – ի՞նչ, ահ – ի՞նչ, աշխարհ – ի՞նչ։

Պարզ և բաղադրյալ թվեր

0

Posted by alikpetrosyan | Posted in Uncategorized | Posted on February 20, 2023

Դասարանական առաջադրանքներ

1․ Ո՞րն է ամենափոքր բաղադրյալ թիվը։ 4

2․ Գտե՛ք այն բոլոր պարզ թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում անհավասարությունը ճիշտ կլինի։

8×7<72 2.3.5.7:

3×29<99 2.3.5.7.11.13.17.19.23.29.31:

3․ Ի՞նչ թվով պետք է բազմապատկել 18-ը, որպեսզի արտադրյալը 300-ով մեծ լինի 3300-ից։ 3300 + 300 = 3600 18 * 200 = 3600 3600 : 18 = 200

4․ 2-ը և 3-ը պարզ թվեր են, որոնց տարբերությունը հավասար է 1-ի։ Կա՞ արդյոք պարզ թվերի ուրիշ այդպիսի զույգ։ ուրիշ զույք չկա

5․ Հնարավո՞ր է 33 մատիտն այնպես բաժանել 4 աշակերտների մեջ, որ յուրաքանչյուրին բաժին ընկած մատիտների քանակը կենտ թիվ լինի։  հնարավոր չի

Տնային առաջադրանքներ

1․ Որոշե՛ք, թե 1, 95, 211,  47, 491, 653, 651, 83, 900 թվերից որոնք են պարզ։211,47,491,653,83

2․ Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

(25, 35)5

(1, 82)1

(18, 24)6

(64, 68)4

(93, 36)3

(66, 32)2

3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է։ Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը։ 72 ։ 4 = 18 v = 18 * 18 * 18 = 5832

4․ 29, 44, 81, 37, 123, 1, 673, 625, 769, 602, 827 թվերից առանձնացրեք՝ պարզ թվերը 29,37,123,1,625,769,602,827:

բաղադրյալ թվերը 44,81,673:

5․ Խանութ բերեցին 53 արկղ արևածաղկի ձեթ՝ ամեն արկղում 18շիշ։ Մեկ շաբաթում այդ ձեթից վաճառվեց 486 շիշ։ Քանի՞ արկղ ձեթ մնաց չվաճառված։ 53 * 18 = 954 – 486 = 468 պատ՝․468 շիշ։

ԻՄ ԵՐԳԸ

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 16, 2023

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

 Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on February 16, 2023

Դասարանական առաջադրանքներ  

1 Գտե՛ք 12 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 150-ից։  48 96 144:

2 Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 130-ից։  112

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը  

18 և 32 288

24 և 6 24

75 և 15 75 

16 և 36 144 

27 և 12 108

36 և 64 576 

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է 

4, 7, 14 4 * 7 = 28

33, 11, 9 11 * 9 = 99

12, 15, 25 12 * 25 = 300

5Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում, որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛ 4մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։  12

6 Ունենք 8սմ2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ7մմ կողմով քառակուսի։ Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը։  P=26սմ 6մմ ուղղ․ > P= 24սմ 28մմ

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

0

Posted by alikpetrosyan | Posted in Uncategorized | Posted on February 13, 2023

Ելած` օվկիանի անզուսպ ալիքներ,

Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,

Լեռնանում էին, գոռալով ահեղ,

Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ անեզր ու անվերջ մեջ։

«Կանգնեցեք», գոչեց վըրձինը ձեռքին կախարդ ծերունին հուզված տարերքին.

Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,

Մութ ալիքները, փոթորկի ժամին,

Կըտավի վրա կանգնած են ահա։

Հովհաննես Թումանյան, «Այվազովսկու նկարի առջև»

Ղրիմի Թեոդոսիա քաղաքի հայկական տոհմիկ ընտանիքում է ծնվել Հովհաննես Այվազովսկին։ Պետերբուրգի գեղարվես­տի ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին վերադարձավ իր հարազատ քաղաք։ Մինչև կյանքի վերջը Այվազովսկին անդադար աշխատում էր և թողեց մոտ 6 հազար նկար։ Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։

Գրեթե ամեն տարի Այվազովսկու նկարները ցուցադրվում էին Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերի­կայի խոշոր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներում։ Այվազովսկու անունը հռչակված է աշխարհով մեկ։

Այվազովսկին հայտնի է որպես ռուսական արվեստի ներկայա­ցուցիչ, բայց նա միաժամանակ հայ մարդ էր, որը երբեք չօտա­րացավ իր ժողովրդից։ Հայկականությունը մեծ նկարչի համար ոչ միայն մայրենի լեզու էր, միջավայր, այլև ստեղծագործության անսպառ աղբյուր։ Հայաստանի բնությունը պատկերող մի շարք գործեր («Արարատ», «Սևանա լիճ» և այլն) կարևոր դեր են ունեցել հայ բնանկարչության զարգացման համար։ Հայրենասեր նկարիչը ցավով է արձագանքել 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածներին, իր վերաբերմունքը նա արտահայտել է մի շարք կտավներում։

Այվազովսկին Թեոդոսիա քաղաքի և Ղրիմի հայության հովանավորն էր։ Նրա նախաձեռնությամբ Թեոդոսիայում բացվել են պատկերասրահ, թանգարան, գեղարվեստի դպրոց և մշակու­թային այլ հաստատություններ։ Նկարչի տանը հյուրընկալվել և ելույթ են ունեցել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանը, երգահան Ալեքսանդր Սպենդիարյանը և ուրիշներ։

Արշիլ Գորկի — Նյու Յորքի Ուիթնի պատկերասրահում է գտնվում այս հրաշալի նկարը։ Նկարիչը Ոստանիկ Ադոյանն է, որ աշխարհին հայտնի է Արշիլ Գորկի կեղծանունով։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի
արշիլ

Նկարիչն ու իր մայրը

Վան նահանգի Խորգոմ գյուղում։ Խորգոմը Հայոց ձոր գավառում էր, Վանա լիճ թափվող Խոշաբ գետի հովտում։ Հետաքրքիր է, որ հենց այդ տարածքում՝ Խոշաբի դաշտում է հազարամյակներ առաջ մեր նախահայր Հայկը հաղթել Բելին։

Շատ գեղեցիկ էր ապագա նկարչի ծննդավայրը։ «Մեր գյուղը երփներանգ գույների մի ծաղկավան էր»,- գրում է իր մանկության տարիները Գորկու հետ անցկացրած նրա զարմիկ Ադո Ադոյանը և պատմում, որ ընկուզենու տերևներից թիթեռներ, կրիաներ կտրելը Ոստանիկի սիրած խաղն էր։

1915 թվականը գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Իր հազարավոր հայրենակիցների հետ պատանի Ոստանիկը անցնում է Արաքս գետը և հանգրվան գտնում Արևելյան Հայաստանում։ Մի քանի տարի հետո նա հայտնվում է հեռավոր Ամերիկայում։

Տասնամյակներ շարունակ, մինչև իր կյանքի վերջը, Արշիլ Գորկին պահպանեց հայրենի երկրի պատկերը իր հիշողության մեջ։

«Ես մշտապես երազումս տեսնում եմ մեր հայրենիքը, և կարծես իմ մեջ բույն դրած մի հայկական ոգի շարժում է ձեռքս՝ մեր հայրենիքից հեռավոր մի վայրում ստեղծելու Խորգոմում մեր Ադոյան ընտանիքի պարտեզների, մեր սիրած բնության ուրվանկարները, մեր գեղեցիկ Հայաստանը…»։ Այս տողերը քրոջն ուղղված Գորկու նամակներից են։

Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։

…Հայաստանի բնությունը անսպառ աղբյուր է: Բավական է վրձինդ թաթախես նրա մեջ, և վրձիններդ կպարեն գույների նվագից. Մի՞թե զարմանալի է, որ Հայաստանն այդքան շատ նկարիչներ է տվել: Ոչ, զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ նրանց չեն ճանաչում հայրենիքի սահմաններից դուրս,- գրում է Գորկին իր նամակներում:

Մարտիրոս Սարյան —  20-րդ դարի հայ կերպարվես­տը շատ նշանավոր դեմքեր է տվել: Նրանք ժողովրդական ճա­նաչում ու հարգանք են ունեցել հայրենի երկրում։ Կան նկարիչ­ներ, որոնց անունը ոչ պակաս հայտնի է եղել նաև հայրենիքից դուրս։ Այդ նկարիչների մեջ իր առանձին տեղն ունի Մարտիրոս Սարյանը։

սարյան

Մարտիրոս Սարյանը ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի մասն է։ Նորնախիջևանցիները ղրիմահայեր են, որ դրանից 100 տարի առաջ վերաբնակվել էին այստեղ։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։ Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։

Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես­ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901 թ., երբ արդեն 21 տարեկան էր։

Ձյունագագաթ, փայլատակող լեռներ, պողպատյա ժայռեր, արագահոս գետերով ձորեր և խորխորատներ, կանաչազարդ բլուրներ, որոնք մեկը մյուսի հետևից շարժվում են դեպի լեռնապարերը և հալվում երկնքի կաթնավունի մեջ։

Հայրենիքի թողած այս տպավորությունները այնքան ուժեղ էին, որ ստիպեցին երիտասարդ նկարչին խոստովանել’ ուսման տարիներին ստացած գիտելիքները շատ քիչ են։ «Պետք է ունենալ սեփական լեզուն,- մտորում էր Սարյանը,- ներքին մղումը ինձ հանգիստ չէր տալիս, ստիպում էր փնտրել. քիչ է ասել փնտրել, այլ գտնել, անպայման գտնել։ Այդ մեծ ճանապարհին ամենից կարևոր ուղենիշն ու կռվանը, իհարկե, իմ Հայաստանն էր»։

Այնուհետև Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան, իսկ 1921 թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար- յւսՆիՆ, ԹամանյւսՆիՆ և Նշանա­վոր այլ մտավորականների հայ­րենիք էր հրավիրել Խորհրդային Հայաստանի ղեկավար Ալեք­սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս Սարյանը դրանից հետո ստեղ- ծագործեց ևս հինգ տասնամյակ, այս անգամ արդեն’ հայրենի հողի վրա։ Այդ ընթացքում նա ստեղծեց հազարավոր նկարներ։

Սարյանի գեղանկարչությունը հայտնի է ողջ աշխարհում։ Նա դարձավ նորագույն ժամանակ­ների հայ մշակույթի խորհրդա­նիշը, ինչպես Արամ Խաչատ­րյանը՝ երաժշտության մեջ, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ շախմա­տային արվեստում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել,Հովհաննես Այվազովսկին ծնվել է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։
  • որտե՞ղ է սովորել,սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։
  • ի՞նչ թեմաներով է նկարել:Նա նկարել է փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով ծոովը։
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:Ծնվել է Արևմտյան Հայաստանում 1904 թ․ Վան նահանգի Խորգոմ գյուղում։1915 թ․Արշիլ Գորկին հազարավոր հայրենակիցների հետ անցնում է Արաքս գետը և հանգրվանում Արևմտյան Հայաստանում, տարիներ անց հայտնվում է Ամերիկայում։Տասնամյակներ շարունակ, մինչև իր կյանքի վերջը, Արշիլ Գորկին պահպանեց հայրենի երկրի պատկերը իր հիշողության մեջ։Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։
  2. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում: Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ, ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում:Մարտիրոս Սարյանի կտավները պայծառ են, հագեցված գույներով։Հայի ոգին ուժ է տվել ստեղծել այնպիսի գործեր, որոնք նրանց բերել են համաշխարհային հռչակ։

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

0

Posted by alikpetrosyan | Posted in Uncategorized | Posted on February 13, 2023

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։Համաշխարհային օվկիանոսում ջուրը մշտապես շարժման մեջ է գտնվում։Դրանք են ալիքավորումը և ցունամին։Ալիքավորումը առաջանում է քամիներից, տատանումները ալիքի տեսքով հասնում են ցամաք, հարվածում և փշրվում, իսկ ցունամին առաջանում է օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից։
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը կոչվում է տեղատվություն։
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։
  5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

    Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

    Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

    Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Գործնական քերականություն

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 9, 2023

Գործնական քերականություն, կարդա, կատարիր առաջադրանքները․

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Ո՞վ հարցին պատասխանող գոյականները անձ են ցույց տալիս: Օրինակ՝ մարդ, բժիշկ, աղջիկ

Ի՞նչ հարցին պատասխանող գոյականները իր են ցույց տալիս: Օրինակ՝ տուն, հացենի, ուրախություն… Կենդանի ցույց տվող գոյականները նույնպես պատասխանում են ի՞նչ հարցին: Օրինակ՝ շուն, վագր, առյուծ…

  1. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ  ի՞նչհարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝ լուծել — լուծույթ, լուծում
սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

            Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել,    զգալ, հարցնել:Իշխում,բժիշկ,բացում,ուսուցում,ճեղք,պահոց,հյուս,բան,գիր,գործ,զգացում,հարց։

2 ․ Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից
(ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝ տաք — տաքություն:

            Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, դեղին, գունատ, հնչեղ,շքեղ,   պերճ, խեղճ, տկար:Քաջ – Քաջություն, մեծ – մեծություն,գեղեցիկ – գեղեցկություն,հատուկ – հատուկուրյուն, հասարակ – հասարակություն,հարմար – հարմարուրյուն,դեղին – դեղնություն,գունատ – գունատություն,հնչեղ – հնչեղություն,շքեղ – շքեղություն,պերճ – պերճություն,խեղճ – խեղճություն,տկար – տկարություն։

3․ Առանձնացրեք գոյականները

Կաղնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ,բարի:

Կաղնի,աղջիկ,գետ,բուք,ճշմարտություն,Գայանե,տուն,կատու,կաղամբ,հեռուստացույց,Հայաստան,վարդ,Վարդուհի,լիճ,ալիք,մարտ,մարտակառք,հեծանիվ,թռչուն,թռիչք։

  1. Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ
    բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ,մայր,զավակ,որդի։
Ի՞նչ-գագաթ,առյուծ։

Skip to toolbar