English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on June 21, 2024

  • Complete the sentences.
  1. The Piper raised the pipe to his lips .
  2. The rats ran after the Piper.
  3. The rats went into the river and  there.
  4. The Piper went back to the drowned .
  5. The Governor didn’t keep his promise .
  6. The Piper went out and raised the pipe to his lips.

  • Write sentences using the words below. Don’t forget to begin

your sentences with capital letters.

  1. to, his, lips, the pipe, the Piper, raised. The Piper raised the pipe to his lips .
  2. came, out, the rats, of the houses.The rats came out of the houses.
  3. not, the rats, stop, did. The rats did not stop.
  4. to, the Governor, the Piper, went. The Piper went to the Governor.
  5. drowned, in the river, all, the, rats. All the rats drowned in the river.
  6. too, much, pieces, of gold, is, thousand, fifty. Fifty thousand pieces of gold is too much.

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on June 16, 2024

  • Choose the correct word.
  1. The children are playing in the park. (child, children)
  2. How many books do you have (book, books)
  3. There are many trees in your garden. (tree, trees)
  4. I like this story . (story, stories)
  5. This is a very big house . (house, houses)
  6. The students are writing in their copy-books. (student, students)
  7. There is a blackboard in your classroom. (blackboard, blackboards)
  8. Mr. Smith has three sons . (son, sons)
  9. He has one cat . (cat, cats)

  • True or false?
  1. The Piper went out and began to work in the garden. false
  2. The rats heard the music and came out of the houses. true
  3. The Piper went to the forest. false
  4. The rats listened to the music and went back to the houses. false
  5. “Please give the fifty thousand pieces of gold that you promised,” said the Piper. true
  1. “I shall give you fifty thousand pieces of gold,” said the Governor. false

ENGLISH

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on June 16, 2024

  • Complete the sentences.

 

  1. The people of that city were very unhappy  .
  2. He had a pipe .
  3. There were a lot of rats in the houses.
  4. “I can play my pipe,” he said.
  5. The rats made a lot of noise.
  6. The Governor promised fifty
  7. The door opened and a tall man came in.
  8. thousand pieces of gold.
  9. He wore a long coat.

 

  • Write sentences using the words below.

          Don’t forget to begin your sentences with capital letters.

  1. there, rats, a lot of, in the houses, were. there were a lot of rats in the houses.
  2. the, door, a tall stranger, opened, and, came in. the door opened and the tall stranger came in.
  3. a pipe, had, the stranger. the stranger had a pipe.
  4. will, away, the rats, run. the rats will run away.
  5. can, my, I, play, pipe. I can play my pipe.
  6. promised, the Governor, to give, fifty, pieces, of gold, thousand. the Governor promised to give thousand pieces of gold.

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on June 12, 2024

  1. Write sentences using the words below.

Don’t forget to begin your sentences with capital letters.

 

  1. put, oil, on, Captain, horse, each, jars, two, the.  The Captain put two oil jars on each horse.
  2. jars, told, oil, into, he, to, thieves, the, climb, the.  The Captain didn’t pour thieves into the jars.
  3. servant, lids, Ali Baba’s, of, off, jars, the, took, the.  The servant took off the Ali Baba’s of the first jar.
  4. poured, into, she, jars, oil, the. She poured the oil into jars.

  1. Complete the sentences.

 

  1. The Captain put two oil jars on each horse.
  2. The Captain didn’t pour thieves into the jars.
  3. The servant took off the Ali Baba’s of the first jar.
  4. He us it some oil and poured it into the first jar.
  5. Then he poured oil into other thirty-nine jars.
  6. Ali Baba was very pleased and he gave his servant a bag of gold.

Հունիսի 1-5-ը 

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on June 5, 2024

6-րդ դասարանի ամփոփում.

Սիրելի սովորողներ , փորձեք հիշել,  այս տարվա մեր ուսումնասիրած թեմաները և պատասխանել, այս հարցերին:

  1. Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձություններըժամանակագրությամբ:

Քեոփսի բուրգի կառուցումը – մթա․ 2600 թվական
Էրեբունու հիմնադրումը – մթա․ 782 թվական
Հռոմի հիմնադրումը մթա․ 753 թվական
Մակեդոնացու արևելյան արշավանքը – մթա․ 334 – մթա․ 325 թվականներ
Մագնեսիայի ճակատամարտը – մթա․ 190 թվականներ
Տիգարն մեծի գահկալությունը – մթա․ 95-55 թվականներ
Եռապետության կառուցումը – մթա․ 60 թվական
Հիսուս Քրիստոսի ծնունդը – 1 թվական
Հռանդեայի ճակատամարտը – 62 թվական
Քրիստոնեության ընդունումը – 301 թվական

  1. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:Արգիշտի առաջին – Էրեբունու հիմնադրումը
    Տրդատ Գ – քրիստոնեության ընդունումը
    Ալեքսանդր Մակեդոնացի – արևելյան արշավանքը
    Մարկոս Կրասոս, Գնեսոս Պոմպեոս և Հուլիոս Կեսար – եռապետության կառուցումը
  2. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

Քրիստոնեության ընդունում 301թ
Հռոմեական Կայսրություն Մ․Թ․Ա 26-476թթ
Խաչակրաց արշավանքներ 1095-1291թթ
Ժողովուրդների մեծ գաղթը (IV-VII դդ.)
Ալեքսանդր Մակենդոնացու արշավանքները Մ․Թ․Ա 356-323թթ

  1. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կողմնացույց(մ.թ.ա. 206թ.)
Դանակ, պատառաքաղ(10-րդ դար)
Օդապարիկ(852թ․)
Ատրճանակ(1128թ․)
Թուղթ(852թ․)

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 30-35-րդ առաջադրանքները:

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on June 5, 2024

30.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դառնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա: Մեր ժամանակի – ներկայիս, ոչ խնայողաբար – անխնա ,ջրի ամբարների – ջրամբարների,առանց ընդհատվելու – անընդհատ, ոչ լուծելի – չլուծվող,սրտի և անոթների – սրտանոթային, հիվանդ է դառնում – հիվանդանալ։

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ, գարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա.

356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:  Նվեր տվել – նվիրել,բարձր արժեք – բարձրարժեք, ընծա բերել – ընծայել,ոսկուց ձուլած – ոսկեձույլ, ավարտին հասավ – ավարտվեց, գարմանք ու հիացմունք առաջացրեց – զարմանահրաշ,մարմարից կերտված – մարմարակերտ, նուրբ գեղեցկություն ունեցող – նրբագեղ, մոռացության տալ – մոռանալ,պատմություն գրողները – պատմագիրներ, ոճիրը գործողի – ոճրագործի։

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:Մատնաչափ – մատի չափ ունեցող, կիսագունդ -կես գունդ , անհարթ -հարթություն չունեցող , անտեսանելի – ոչ տեսանելի,, ինքնաշարժ -ինքնուրույն շարժվող , սկզբնական – սկիզբ առնող, արեմտաեվրոպական – արևմետյան եվրոպայում ստեղծված, աստղադիտարան – աստղերը դիտելու վայր, համաշխարհային – ողջ աշխարհի, հավասարաչափ – հավար չափ ունեցող:

 

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ): Անդրկովկաս, հակակշիռ, համարձակ,ներմուծել, փոխադարձ,տարաշխարհիկ։

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն: Մարդկային – անմարդկային, ծայրահեղ – ծայրահեղական,գիտակցություն – անգիտակից, որոշում – անորոշ, ,ակնաբույժ – ակնաբուժական, մթնոլորտ – մթնոլորտային,օրինաչափ -օրինաչափություն ,ձեռնարկ – ձեռնարկություն, մանրէ – մանրէաբանություն, փոխանակություն – անփոփոխ։

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափից (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)օրգանական և անօրգանական (թափ, ոն)թափոններով, (բնակ, վայր)բնակավայրից հավաքված (կենցաղ, ային) կենցաղային աղբով, որովհետև հոդի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) (նույն, պես)նույնպես անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնից(թափ, ոն)աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկաական (գետ, տեխնիկա, ական)առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) միջավայրի (պահ, պան, ություն) պահպանության  միջոցներ ստեղծելու մասին:

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on June 5, 2024

Նարինջները
հեղինակ՝ Ուիլյամ Սարոյան
թարգմանիչ՝ Արամ Արսենյան (անգլերենից)
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Նրան ասացին․

― Երկու ամենամեծ նարինջները ձեռքիդ կկանգնես փողոցի անկյունում, և երբ ավտոմեքենա անցնի կողքովդ, կժպտաս ու նարինջները կպարզես։ Եթե ցանկանան գնել՝ յուրաքանչյուրը հինգ ցենտ, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― երեքը՝ տասը ցենտ, մի դյուժինը՝ երեսունհինգ։ Լայն կժպտաս, ― ասաց։ ― Լյո՛ւք, դու կարող ես ժպտալ, չէ՞։ Դու երբեմն ժպտալու շնորհք ունես, չէ՞։

Շատ չարչարվեց, որպեսզի ժպտա, բայց հորեղբայր Ջեյքը դեմքը ծամածռեց, ու նա հասկացավ, որ սարսափելի ժպիտ էր։ Հույս ուներ, որ կարող է որոշ մարդկանց նման բարձրաձայն ծիծաղել, միայն թե այդ մարդիկ իր նման վախեցած չէին, և ամեն ինչ փչացավ։

― Կյանքումս այսքան լուրջ տղա չեմ տեսել, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― Լյո՛ւք։

Հորեղբայրն այնքան կռացավ, որպեսզի իրենց գլուխները հավասարվեն և ուղիղ նրա աչքերին նայի, ու շարունակեց հետը խոսել։

― Լյո՛ւք, ― ասաց, ― ոչ֊ոք նարինջ չի գնի, եթե չժպտաս։ Մարդիկ սիրում են տեսնել, թե ինչպես է փոքրիկ տղան ժպտում և նարինջ վաճառում։ Դա նրանց զվարճացնում է։

Նա լսում էր, թե ինչպես է հորեղբայրը խոսում, նայում էր նրա աչքերին և ըմբռնեց բառերը։ Բայց նա միայն զգում էր, որ Ջեյքն էլ է շփոթված։ Եվ տեսավ, թե ինչպես հորեղբայրը ոտքի ելավ ու տնքաց, հենց այնպես, ինչպես հայրն էր տնքում։

― Լյո՛ւք, ― ասաց հորեղբայրը, ― դու երբեմն կարող ես ծիծաղել, չէ՞։

― Չի կարող, ― ասաց Ջեյքի կինը։ ― Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։

Սա էր, որ Լյուքին թույլ չէր տալիս ժպտալ․ այս կնոջ սովորական խոսելաձևը, ոչ բառերը, այլ ձայնի մեջ եղած ստորությունը, որով անընդհատ կշտամբում էր հորեղբայր Ջեյքին։ Եվ ինչպես կարող էր սպասել, թե Լյուքը կժպտա կամ լավ կզգա, եթե ինքն անընդհատ ասում էր, թե իրենք բոլորն էլ վատն են, ողջ ցեղը վատն է։

Ջեյքը հոր կրտսեր եղբայրն էր և նման էր հորը։ Իհարկե, Ջեյքի կինը միշտ ստիպված էր ասել, թե լավ է, որ հայրը մեռած է, հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրական գործերում պիտանի չէր։ Նա միշտ ասում էր Ջեյքին․

― Սա Ամերիկա է։ Պետք է շուրջդ նայես, մարդկանց հետ շփվես ու ստիպես, որ նրանք քեզ սիրեն։

Եվ Ջեյքը միշտ պատասխանում էր․

― Ստիպեմ, որ նրանք ինձ սիրե՞ն։ Ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ սիրեն։

Եվ կինը միշտ բարկանում էր ամուսնու վրա ու ասում․

― Օ՜հ, հիմարի մեկը։ Եթե հղի չլինեի, կգնայի Ռոզենբերգի մոտ աշխատելու և քեզ երեխայի նման կպահեի։

Ջեյքն էլ այն նույն հուսահատ հայացքն ուներ, ինչ Լյուքի հայրը, և միշտ ինքն իր վրա զայրանում էր ու ցանկանում, որ մյուսներն ուրախ լինեն։ Ջեյքը միշտ նրան խնդրում էր, որ ժպտա։

― Լա՛վ, ― ասաց Ջեյքը, ― լա՛վ, վա՛վ, սպանի՛ր ինձ, խենթացրո՛ւ։ Անպայման։ Կմեռնեմ, կմեռնեմ։ Տասն արկղ նարինջ, տանը ոչ մի պեննի և ուտելու ոչինչ։ Ավելի լավ է մեռնեմ։ Կանգնեմ փողոցում ու նարինջնե՞ր պարզեմ։ Գուցե մի սայլ առնեմ ու փողոցնե՞րն ընկնեմ։ Ոչ, ավելի շուտ կմեռնեմ։

Հետո Ջեյքը դեմքը ծամածռեց, և նա այնքան տխուր էր, կարծես աշխարհում այլևս ոչ ոք այդքան տխուր չէ, նույնիսկ Լյուքը, և տղան ուզում էր, որ հանկարծ լաց լինելու ցանկություն չունենա այն բանի համար, որ Ջեյքն այդքան տխուր է։ Եվ այդ ամենից հետո էլ Ջեյքի կինն այնպես կատաղեց, ինչպես երբեք ու սկսեց այնպես բղավել, ինչպես բղավում էր, երբ իսկապես կատաղած էր լինում, և կարելի էր զգալ, թե այդ ամենը որքան սոսկալի է, քանզի նա ոչ թե տխուր ձայնով էր բղավում, այլ՝ կատաղած, ու Ջեյքին հիշեցնում էր այն բոլոր հաշիվների և այն բոլոր անտանելի տարիների մասին, որ անցկացրել էր ու այն երեխայի մասին, որ պետք է ծնվեր և ասաց․

― Ինչի՞ համար, ո՞ւմ է հարկավոր, որ մի հիմար էլ աշխարհ գա։

Հատակին մի արկղ նարինջ կար, և նա վերցրեց երկու հատ ու լաց լինելով ասաց․

― Վառարանում կրակ չկա, այն էլ նոյեմբերին, բոլորս սառչում ենք։ Տունը պետք է մսահոտով բուրեր։ Ա՛ռ, կե՛ր։ Կե՛ր քո նարինջները։ Այնքան կեր, որ մեռնես, ― և նա լաց եղավ։

Ջեյքն այնքան տխուր էր, որ չէր կարող խոսել։ Նա նստեց, սկսեց ետ ու առաջ ճոճվել․ գժի պես էր։ Եվ դեռ ասում են ծիծաղիր։ Ջեյքի կինն էլ նարինջները ձեռքին անընդհատ դուրս ու ներս էր անում, լալիս էր ու երեխայի մասին խոսում։

Որոշ ժամանակ անց նա դադարեց լաց լինել։

― Այժմ նրան տար անկյունը, ― ասաց, ― և տես, գուցե կարողանա մի քիչ փող աշխատել։

Ջեյքն իսկապես խուլ էր․ ամեն դեպքում, այդպես էր թվում։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ Եվ կինը բղավեց․

― Նրան տար անկյունը։ Ասա, որ ժպտա մարդկանց։ Մենք պետք է ուտենք։

Ի՞նչ իմաստ ունի ապրելը, երբ ամեն ինչ ապականված է, և ոչ ոք չգիտե, թե ի՞նչ պետք է անի։ Ի՞նչ կարիք կա դպրոց գնալ, թվաբանություն սովորել, բանաստեղծություններ կարդալ, բադրիջաններ նկարել և նման այլ բաներ։ Ի՞նչ օգուտ ցուրտ սենյակում նստել մինչև քնելու ժամը և լսել, թե ինչպես են Ջեյքն ու կինն անընդհատ կռվում, և քնելու գնալ ու լաց լինել, և արթնանալ ու տեսնել տխուր երկինքը, և զգալ սառը օդը ու դողալ, և դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել։

Ջեյքը վեր թռավ ու սկսեց կնոջ վրա գոռալ։ Նա ասաց, որ կսպանի կնոջը և հետո դանակն իր սիրտը կխրի, և կինն ավելի շատ լաց եղավ, պատռեց շորը մինչև գոտկատեղն ու ասաց․ «Դե, ավելի լավ է բոլորս մեռնենք, սպանի՛ր», սակայն Ջեյքը նրան թևերի մեջ առավ, ու նրանք քայլեցին դեպի հարևան սենյակը, և Լյուքը լսում էր, թե ինչպես էր կինը լալիս ու համբուրում նրան ու ասում, որ նա պարզապես մի երեխա է, մի մեծ երեխա, և որ ինքը նրան մոր պես անհրաժեշտ է։

Տղան կանգնած էր անկյունում, և այդ ամենն այնպես արագ էր կատարվել, որ նա չէր զգացել, թե որքան է հոգնել, բայց շատ էր հոգնած ու սոված։ Նա նստեց։ Ի՞նչ օգուտ ունի ապրելը, եթե աշխարհում բոլորովին մենակ ես և ոչ մայր ունես ու ոչ էլ հայր և ոչ մեկը, որ քեզ սիրի։ Նա լաց լինելու ցանկություն ունեցավ, բայց ի՞նչ օգուտ լաց լինելուց, եթե դա ամեն դեպքում ոչ մի օգուտ չի տալու։

Որոշ ժամանակ անց Ջեյքը դուրս եկավ սենյակից և փորձեց ժպտալ։

― Այն ամենն, ինչ պետք է անես, ― ասաց, ― ձեռքումդ երկու մեծ նարինջ բռնելն ու ավտոմեքենայով մոտովդ անցնողներին առաջարկելն ու ժպտալն է։ Մի արկղ նարինջ վաճառելը քեզնից համարյա ժամանակ չի խլի, Լյո՛ւք։

― Կժպտամ, ― ասաց տղան, ― մեկը՝ հինգ ցենտ, երեքը՝ տասը, մի դյուժինը՝ երեսունհինգ։

― Այդքանը, ― ասաց Ջեյքը։

Ջեյքը նարինջների արկղը վերցրեց հատակից ու շարժվեց դեպի ետնամուտքը։

Փողոցում շատ տխուր էր։ Ջեյքի ձեռքին նարինջների արկղն էր, Լյուքը քայլում էր կողքից ու լսում, որ պետք է լայն ժպտա։ Երկինքը տխուր էր, ու ծառերին տերևներ չկային, և փողոցը տխուր էր, ու շատ ծիծաղելի էր․ նարինջների բույրը մաքուր էր ու դուրեկան, և դրանք այնքան գեղեցիկ էին, որ շատ ծիծաղելի էր։ Նարինջներն այնքան գեղեցիկ էին, իսկ իրենք՝ այնքան տխուր։

Վենտուրա փողոցի անկյունն էր, որտեղով անցնում էին բոլոր ավտոմեքենաները, և Ջեյքն արկղը մայթին դրեց։

― Միայն փոքր տղաների մոտ է լավ ստացվում, ― ասաց, ― պահել ու պատրաստ լինել ժպտալու կողքովդ ավտոմեքենաներով անցնող մարդկանց։

Թվում էր, թե երկար ժամանակ է անցել, երբ մի մեքենա տեսավ, որը քաղաքից գալիս էր ճիշտ դեպի իր կողմը, և երբ այն մոտեցավ, տեսավ, որ մի տղամարդ էր վարում մեքենան, իսկ ետևի նստատեղին մի տիկին էր երկու երեխաների հետ։ Նա շատ լայն ժպտաց, երբ նրանք շատ մոտ էին, սակայն չէր երևում, թե պատրաստվում էին կանգնել, և նա նարինջները ճոճեց ու ավելի մոտեցավ փողոցին։ Դեմքերը շատ մոտիկից տեսավ և մի քիչ ավելի լայն ժպտաց։ Շատ լայն չէր կարող ժպտալ, որովհետև դրանից այտերը հոգնում էին։ Նրանք չկանգնեցին և նույնիսկ չպատասխանեցին ժպիտին։ Ավտոմեքենայում նստած փոքրիկ աղջիկը դեմքը ծամածռեց՝ ցույց տալու համար, որ նա ոչինչ է։ Ի՞նչ օգուտ փողոցի անկյունում կագնել, փորձելով նարինջ վաճառել այն մարդկանց, ովքեր ծամածռում են դեմքերը, որովհետև դու ժպտում ես և ցանկանում դուր գալ։

Ի՞նչ օգուտ մկաններդ ցավեցնել հենց միայն այն բանի համար, որ մարդկանց մի մասը հարուստ է, իսկ մյուսները՝ աղքատ, և որ հարուստներն ուտում են ու ծիծաղում, իսկ աղքատները չեն ուտում և անընդհատ պայքարում են ու իրար ասում, որ պետք է դրանց սպանել։

Նա թևն իջեցրեց, դադարեց ժպտալ ու նայել հակահրդեհային ջրածորակին և դրա ետևի ջրհորդանին և ջրհորդանի ետևի փողոցին՝ Վենտուրային, փողոցի երկու կողմով ձգվող տներին, տներում եղած մարդկանց և փողոցի վերջում գտնվող գյուղին, որտեղ այգիներ ու մրգաստաններ էին, գետակներ ու մարգագետիններ և հետո լեռներ և լեռների ետևում ավելի շատ քաղաքներ ու ավելի շատ տներ, փողոցներ ու մարդիկ։ Ի՞նչ օգուտ կա ապրել աշխարհում, երբ նույնիսկ չես կարող հակահրդեհային ջրածորակին նայել առանց լաց լինելու ցանկության։

Մեկ այլ ավտոմեքենա էր գալիս փողոցն ի վեր, և նա բարձրացրեց թևն ու սկսեց նորից ժպտալ, սակայն երբ ավտոմեքենան անցավ կողքով, տեսավ, որ մարդը նույնիսկ իր կողմը չէր նայում։ Մեկը հինգ ցենտով նրանք կարող էին նարինջ ուտել։ Հաց ու միս ուտելուց հետո կարող էին նարինջ վայելել։ Կլպել, հոտոտել գեղեցիկ բուրմունքը և ուտել։ Կարող են կանգնեցնել մեքենաները և գնել երեք հատը տասը ցենտով։ Հետո մի այլ ավտոմեքենա անցավ կողքով, մինչ նա ժպտում էր ու թևը թափահարում, բայց մարդիկ նրան միայն նայեցին և՝ այդքանը։ Եթե գոնե պատասխանեին ժպիտին, այդքան վատ չէր լինի, որքան միայն կողքով անցնելն ու նույնիսկ չժպտալը։ Բազմաթիվ ավտոմեքենաներ անցան կողքով և, թվում էր, թե նա պետք է նստեր, դադարեր ժպտալ ու լաց լինել, քանի որ անտանելի էր։ Ու մի նարինջ էլ չէին ուզում և նրանց դուր չէր գալիս, որ նա այնպես էր ժպտում, որ հորեղբայր Ջեյքի ասելով, նրանց պետք է դուր գար։ Նրանք պարզապես տեսնում էին նրան և ոչինչ ավելի։

Արդեն բավականին մութ էր և, ինչից նա այդքան վախենում էր, ողջ աշխարհը կարող էր վախճանվել։ Գուշակեց, որ այդտեղ կանգնած կլինի՝ ձեռքը պարզած ու կժպտա, մինչև աշխարհի վերջը գա։

Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։ Պատմվածքը մի աղքատ և խեղճ տղայի մասին է, ով ցանկանում էր նարինջ վաճառել, որպեսզի հացի գումար վաստակեր, սակայն չկարողացավ ոչ մի հատ նարինջ վաճառել։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։ Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։

0

Posted by alikpetrosyan | Posted in Բնագիտություն | Posted on June 5, 2024

6-րդ դասարանի բնագիտություն- հեռավար

Մայիսի 27-ից հունիսի 9

 

Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:

 

Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը

4.jpg

Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը

North_America_cayraketer.jpg

Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:

Հյուսիսային Ամերիկայի ափագիծը

Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը

North America-physical.jpg

Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծոցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:

Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով

Sargasso sea.jpg

Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ 18 մ:

Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ

Fundy bay.jpg

Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ:

Մեծ Անտիլյան կղզիները չորսն են՝ Կուբա (ամենամեծը), Ճամայկա, Հայիթի, Պուերտո Ռիկո, իսկ հրաբխային և կորալյան ծագման Փոքր Անտիլյան կղզիները թվով ավելի շատ են, սակայն դրանց շարքում ամենանշանավորը Բահամյան կղզիներն են, ուր ափ իջնելով 1492 թ.-ին՝ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան և այն կղզին, որի վրա առաջինը ոտք դրեց, կոչեց Սան Սալվադոր:

Ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում են վեճերը, թե Բահամյան կղզիներից որին է Կոլումբոսը անվանել Սան Սալվադոր: Կուբայից հյուսիս մայրցամաքի արևելքում է տարածվում

Ֆլորիդա թերակղզին, որն աչքի է ընկնում իր խոնավ կլիմայով, իսկ Կուբայից արևմուտք գտնվում է Յուկատան թերակղզին: Մայրցամաքի հյուսիս արևելքում են գտնվում Ատլանտյան օվկիանոսի հատվածում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը:

Florida.jpegcalifornia-coastline.jpg

Միևնույն լայնության վրա գտնվող Ֆլորիդա թերակղզուն (ձախից), շնորհիվ պլատֆորմի վրա գտնվելու և տաք օվկիանոսային հոսանքի ազդեցության, բնորոշ են արմավենիներն ու ավազային ծովափերը, մինչդեռ Կալիֆորնիա թերակղզուն (աջից) բնորոշ են ժայռոտ ափերն ու չորասեր բուսականությունը, քանի որ այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի և սառը օվկիանոսային հոսանքի ազդեցության գոտում:

Հարց

1․ Բացատրե՛ք Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:
Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը
Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:
Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը
Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:
Հյուսիսային Ամերիկայի ափագիծը
Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը
Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծեցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:
Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով
Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ 18 մ:
Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ
Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ:

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on June 2, 2024

  • True or false?
  1. The Captain sent forty thieves to the town. false
  2. When Ali Baba’s servant saw the cross on the door he got frightened. true
  3. That night the Captain and his men came to the town to thank Ali Baba. false
  4. The Captain was very angry when he saw crosses on all the doors. true
  5. He told his men to pour some oil into the jars. false
  6. There were thieves in all the jars. true

  • Choose the correct word.
    1. The Captain put two oil jars on each horse. (three, two)
    2. He put thieves into the jars. (put, poured)
    3. The servant boiled some oil . (lids, oil)
    4. He poured the oil into the jars. (oil, water)
    5. The servant killed the thieves . (Ali Baba, the thieves)
    6. Ali Baba was pleased and he gave the servant a bag of gold. (pleased, unhappy)

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on June 2, 2024

  • True or false?
  1. Sammy found an egg in the grass. false
  2. He thought, “I shall eat it.” false
  3. The egg will never become a chicken. false
  4. The hen will lay eggs. true
  5. Sammy will be a rich man. true
  6. Sammy’s house will be small. false
Skip to toolbar