Հեռավար ուսուցում. աշխատանքային փաթեթ

0

Posted by alikpetrosyan | Posted in Գրականություն, Հայոց լեզու | Posted on April 22, 2026

Մարտի 20-26

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Nar-Dos(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՜չ ինքը, ո՜չ յուր կինը — Եվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ — ո՜չ քաղց էին զգում, ո՜չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՜ քաղցած էին և թե՜ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո՜չ էին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՛ւ, հեռո՛ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ… Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո , ես եմ, ես…»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ… ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ… Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ոչ յուր մեջ էր ուժ մնացել, ո՜չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով,

— Է՜յ, է՜յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:

Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:

— Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:

— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:

— Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:

— Ինչպես թե ինձ ինչ… Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:

— Ես ի՞նչ գիտեմ:

— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:

— Այդ քարն ի՞նչ է որ:

— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:

Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:

— Տո, հեռացի՜ր այն կողմն, է՛, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:

— Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՛տ, ետ քշիր:

Ադամը պինդ կանգնեց:

— Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:

— Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո…

— Հա, ի՜նչ է, ետ չե՜մ քշում, ի՜նչ պետք է անես:

— Ա՜յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը և — շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:

Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:

— Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:

— Ոչ, չեմ տանիլ, միայն մի խեղդիր ինձ:

— Դեհ, երդվիր, որ հավատամ:

Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:

Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.

— Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

1889

1.Կարդա’ և գրի’ր ավանդության ասելիքը։

Նար- Դոս. «Ագահության սկիզբը» Գլխավոր միտքը այն է, որ ագահությունը սահման չունի։Երբ մարդ ամեն ինչ ունի, ուզում է ավելի շատ ունենալ և նա երջանիկ չի լինում այդ ամենից։

2.Ածական անուն. գործնական աշխատանք

Ածական. գործնական աշխատանք

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հինլավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

 

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի-հրաշալի ու ձեռքով չկերտված -անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող-երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող-լեռնազանգված կոնաձև զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը-գագաթա մասը նույնպես քարերով ծածկված – քարածածկ է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող-ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ-խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի – հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ)- գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած Սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած բազմազան սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել զանազան գեղեցիկ լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է Լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: անվնաս Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի մեծ արշավախմբի մնացորդները եկար ճամփորդության դաժան հոգնությունը դեռ ամբողջությամբ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական սուբ տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի կոպիտ շեղումն  այն ժամանակ խիստ պատժվում էր: Բայց հայտնի գիտնականները շատ շուտով գտան, թե որտեղ էր մնացել չարաբաստիկ «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման անհամար խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

0

Posted by alikpetrosyan | Posted in Գրականություն, Հայոց լեզու | Posted on April 22, 2026

Սաադիի վերջին գարունը

Սաադիի վերջին գարունը
հեղինակ՝ Ավետիք Իսահակյան
թարգմանիչ՝ անհայտ

Սաադիի վերջին գարունը

Գարուն էր։

Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին։

Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին։ Նորից լսելու համար բլբուլների երգը և նորից տեսնելու համար գարնան հրաշքը։

Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված թուրայից ճերմակ շղարշներով։

Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.

«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է բանում առավոտյան հովիկին»։

Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր աճում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…

Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։

Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,— և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…

«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը։

Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց.— և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։

Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն։

Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ։

Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով։

Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով։

Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ. առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ։

Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ. աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը։

Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը։ Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…

Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.

— Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…

Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել բոլոր նրանց վրա։

Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով։

Նայեց այնպես զարմացած և սքանչացած.

— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։

Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։

Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.

— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։

— Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը։

Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։

Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։

Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։

Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո’ւց ճանաչում եմ քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…

Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է։

Վերջի՛ն գարունը։

Պարտեզի դռնակը բացվեց։

Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։

Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները։

Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ։

Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց։

Տխուր էր Սաադին։ Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին։

— Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ։ Ինչո՞ւ ես տխուր։

Սաադին լուռ էր։

— Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը, և դու ասել ես բո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե։

Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով։

— Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից։

Եվ ծերանուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը։

— Քո շնորհած վարդերը, ո՞վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել։

— Այո՛, Սաադի. «Ինչո՜ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։ Պահի՛ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»։

Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը։

Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ. ե պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը։

Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.

— Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։

1.Կարդա’ Ավ. Իսահակյանի ,,Սաադիի վերջին գարունը,, գործը, գրի’ր ասելիքը։Կյանքը շատ  երկար  է,բայց  շատ  արագ է  անցնում ։

Մեկնաբանի՛ր հետևյալ մտքերը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։Մարդը  ծնվում է,զգալով ուրախություն և տխրություն ևհանկարծ մահանում ։

«Հրաշք է աշխարհքը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի»։Ապրում ենք  աշխարհում,հասնում  մեր երազանքներին։

2.Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․

Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Տեսնե՛նք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն  կա…

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե չլիներ  պատերազմ,մարդիկ ապրեին ուրախ և  անհոգ,չլինեին  հիվանդություններ և մարդիկ չմահանային։

3.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի’ր 81-85-րդ առաջադրանքները

81. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար-հարազատ, ծանծաղ-խոր, աներկյուղ-երկչոտ, ապաշնորհ-շնորհալի, խորամանկ-միամիտ, պղտոր-զուլալ-, տրտում-ցնծուն:

82.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր, նշանավոր, անվանի։

Աժդահա, վիթխարի, հսկա:

Դաժան, անգութ, անողոք։

Պարծենկոտ, մեծամիտ, գոռոզ։

Հզոր, զորեղ, հուժկու։

83. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Վատ կտորից լավ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

84.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

85.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

8-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

0

Posted by alikpetrosyan | Posted in Կենսաբանություն | Posted on April 22, 2026

Դասագիրքը՝տես այստեղ:

Ապրիլի 20-23

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Սնման հիգիենան
  • Մարսողական համակարգի հիգենան և դրանց կանխարգելումը- դասագրքից էջ՝153-155

Դասարանական աշխատանք․

Ահա 10 թեստային հարց նշված թեմաների վերաբերյալ՝ առանց պատասխանների․

  1. Սնման հիգիենան նշանակում է՝
    ա) սննդի քանակի ավելացում
    բ) սննդի ճիշտ ընտրություն և օգտագործում
    գ) միայն ջուր օգտագործել
    դ) միայն կենդանական սնունդ ընդունել
  2. Որն է ճիշտ սնման հիմնական կանոններից մեկը՝
    ա) ուտել անկանոն
    բ) ուտել արագ և շատ
    գ) պահպանել սննդի ռեժիմ
    դ) ուտել միայն երեկոյան
  3. Մարսողական համակարգի հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ է՝
    ա) չլվանալ ձեռքերը
    բ) օգտագործել միայն քաղցրավենիք
    գ) պահպանել մաքրություն և սննդի ճիշտ ռեժիմ
    դ) չօգտագործել ջուր
  4. Որ հիվանդությունն է կապված մարսողական համակարգի խանգարման հետ՝
    ա) գրիպ
    բ) գաստրիտ
    գ) կուրություն
    դ) բրոնխիտ
  5. Մարսողական հիվանդությունների կանխարգելման միջոց է՝
    ա) անորակ սնունդ օգտագործելը
    բ) սննդի վատ պահպանումը
    գ) թարմ և մաքուր սնունդ օգտագործելը
    դ) չափից շատ ուտելը
  6. Վիտամինները օրգանիզմում՝
    ա) էներգիայի հիմնական աղբյուր են
    բ) կարգավորում են կենսական գործընթացները
    գ) կառուցում են մկանները
    դ) միայն ջերմություն են տալիս
  7. Վիտամինների պակասը կարող է առաջացնել՝
    ա) առողջության բարելավում
    բ) տարբեր հիվանդություններ
    գ) քաշի կտրուկ աճ
    դ) միայն քնի ավելացում
  8. Որ սննդամթերքներն են հարուստ վիտամիններով՝
    ա) քաղցրավենիք
    բ) մրգեր և բանջարեղեն
    գ) միայն հաց
    դ) գազավորված ըմպելիքներ
  9. Վիտամին C-ի պակասը կարող է առաջացնել՝
    ա) ռախիտ
    բ) կուրություն
    գ) լնդերի արյունահոսություն
    դ) մկանների մեծացում
  10. Սննդի հիգիենայի կանոններից է՝
    ա) ուտել չլվացած մրգեր
    բ) օգտագործել ժամկետանց սնունդ
    գ) լվանալ ձեռքերը սնվելուց առաջ
    դ) ուտել շատ արագ

Ցանկանու՞մ եք, որ կազմեմ նաև առանձին թեստեր յուրաքանչյուր թեմայից կամ պատասխաններով տարբերակ։

Մաթեմատիկա

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 21, 2026

1) 1.

Լուծիր իռացիոնալ հավասարումը՝ x1=5
Եթե հավասարումն արմատ չունի, ապա գրիր «ոչ »:
Պատասխան՝ x=26
x-25=1

2.

Լուծիր հավասարումը՝ x3=3
Պատասխան՝ x=12
x-3=9

3.

x+4=9x+13 և 2x+8=18x+26 հավասարումները

4.

Լուծիր խնդիրը:
 
Գտիր ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը, եթե նրա էջերը հավասար են 2 սմ և 27 սմ:
Պատասխանը կլորացրու հարյուրերորդական թվի ճշտությամբ:
Պատասխան՝ 27,07 սմ:

5.

Լուծիր հավասարումը՝ x^22=10
Պատասխան՝ x=±√102
x^2-2=100
x^2=102

6.
Լուծիր հետևյալ անհավասարումը՝ x−−√6
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

7.

Լուծիր հետևյալ իռացիոնալ անհավասարումը՝ 7x−−−−−√>1
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

8.

Լուծիր հավասարումը՝ 9x5=4x+4
Պատասխանը կլորացրու մինչև հարյուրավորները:
 
Պատասխան՝ x=1,8
9x-5=4x+4
5x=9

9.
Օգտվելով արմատի սահմանումից, լուծիր հավասարումը՝ x9=10
Պատասխան՝ x=109
x-9=100

10.
1. Համեմատիր տրված իռացիոնալ թվերը՝ 5+12>32
2. Հաշվիր՝ 0.0004=0.02

11.

Փոփոխականի ո՞ր արժեքների դեպքում իմաստ ունի 134r/8 արտահայտությունը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

12.

Փոփոխականի ո՞ր արժեքների դեպքում իմաստ ունի 4(k1/12) արտահայտությունը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

13.

Լուծիր այս անհավասարումը՝ x+15
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

14.

Լուծիր հետևյալ իռացիոնալ անհավասարումը՝ x9
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:
Գտիր անհավասարման ամենափոքր և ամենամեծ ամբողջ լուծումները:
Եթե պահանջվող լուծումներից որևէ մեկը գոյություն չունի, ապա գրիր «չկա»:
Պատասխան՝
ամենափոքր ամբողջ լուծումը՝ 0,
ամենամեծ ամբողջ լուծումը՝ չկա:

























2) 1.
Տրված ուղղանկյունանիստի հիմքում 11 սմ կողմերով քառակուսի է: Ուղղանկյունանիստի բարձրությունը 8 սմ է:
Գտիր ուղղանկյունանիստի հիմքերի մակերեսը և կողմնային մակերևույթի մակերեսը:
Պատասխան՝
Հիմքերի մակերեսը՝ 242 սմ^2
Կողմնային մակերևույթի մակերեսը՝  352 սմ^2

2.

Ուղղանկյունանիստի հիմքի կողմերը հավասար են 5 սմ և 4 սմ, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը 324 սմ^2 է: Գտիր ուղղանկյունանիստի h կողմնային կողը:
Պատասխան՝ h= 18 սմ

3.

Տրված է ուղղանկյունանիստ: Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը բաղկացած է հիմքերի մակերեսներից և կողմնային մակերևույթի մակերեսից:
Քանի՞ հիմք ունի ուղղանկյունանիստը:

4.

Նայիր այս բանաձևին՝ S^լրիվ=S^հիմք+S^կողմն: Ի՞նչ մեծություն են հաշվում այս բանաձևով:
Ընտրիր ճիշտ պատասխանը:

5.

Նշիր ճիշտ պնդումները:

6.

Գտիր խորանարդի մակերևույթի լրիվ մակերեսը, եթե նրա կողերի գումարը 96սմ  է:
Պատասխան՝ 384 սմ^2

7.
Հայտնի է, որ խորանարդի կողը՝ 5 մ է:
1. Գտիր խորանարդի հիմքի մակերեսը:
Պատասխան՝ 25 մ^2
2. Գտիր խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը:
Պատասխան՝ 100 մ^2
3. Գտիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը:

Պատասխան՝ 150 մ^2

8.

Գտիր n-անկյուն բուրգի նիստերի քանակը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

9.
Կանոնավոր 9 -անկյուն պրիզմայի հիմքի կողմը 34 սմ է, իսկ կողմնային կողը՝ 13 սմ: Հաշվիր պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը:
Պատասխան՝ S^կ=3978 սմ^2

10.
Տրված է կանոնավոր 4 -անկյուն բուրգ, որի հիմքի կողմը 30 սմ է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը՝ 360սմ^2Որոշիր բուրգի հարթագիծը:
Պատասխան՝ h=6 սմ

11.
Կանոնավոր 8 -անկյուն պրիզմայի հիմքի կողմը 40 սմ է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը՝ 1056 սմ^2: Գտիր պրիզմայի կողմնային կողը:
Պատասխանը կլորացրու մինչև հարյուրավորը:
 
Պատասխան՝ H=3,3սմ

ԱՄՆ – ապրիլ

0

Posted by alikpetrosyan | Posted in Աշխարհագրություն | Posted on April 21, 2026

1. Որո՞նք են ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը: ԱՄՆ-ը ցամաքային սահման ունի միայն երկու երկրների
(հյուսիսում՝ Կանադայի, հարավում՝ Մեքսիկայի) հետ։ Մեքսիկայի հետ սահմանի զգալի
մասն անցնում է Ռիո Գրանդե գետով։ Ալյասկա նահանգը Բերինգի ծովում ջրային սահման
ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական տարածքը զբաղեցնում է մայրցամաք կենտրոնական մասը և ձգվում է արևմուտքից արևելք՝ Խաղաղ օվկիանոսի ափերից
մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։ Ալյասկա նահանգը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ծայր հյուսիսարևմտյան մասում: Ալյասկայի տարածքը արևմուտքում ողողում են Բերինգի ծովի և Խաղաղ օվկիանոսի Ալյասկայի ծոցի ու Չուկոտյան ծովի, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտի ծովի ջրերը։ ԱՄՆ-ին են պատկանում Խաղաղ օվկիանոսի մի շարք փոքր կղզիներ (Ամերիկյան Սամոա):

2. Բնական ո՞ր ռեսուրսներով է հարուստ ԱՄՆ-ն: Ալյասկայում տեղական ռեսուրսների հիման վրա զբաղվում են հանքարդյունաբերությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Միացյալ Նահանգների արևմտյան և հարավարևելյան առափնյա շրջանները գտնվում են արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ: Այստեղ կործանարար փոթորիկները հաճախ են առաջացնում տնտեսակաև օբյեկտների և բնակավայրերի ավերածություններ:
ԱՄՆ արևմտյան մասը հիմնականում լեռնային է, որտեղ ձևավորվել են Կորդիլիերաների լեռնային համակարգը, Կասկադյան և Սիեռա Նևադա լեռները, որոնց միջև տարածվում է Մեծ ավազան սարահարթը։ Ավելի արևելք ձգվում են մինչև 1500 մ բացարձակ բարձրությամբ Մեծ հարթավայրերը։ Ատլանտյան օվկիանոսի ափին զուգահեռ Մեծ հարթավայրերի և Ապալաչյան լեռների միջև ընկած հսկայական տարածքները զբաղեցնում են Կենտրոնական հարթավայրերը։

3. Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի կլիման։  ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափը և հարակից
տարածքները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, որն ակտիվ գեոսինկլինալային շրջան է:
ԱՄՆ տարածքը գտնվում է մի քանի կլիմայական գոտիներում և արևմուտքից արևելք
մեծ ձգվածության պատճառով առանձնանում է բազմազան կլիմայական պայմաններով,
որոնք ԱՄՆ տարբեր շրջանների տնտեսական մասնագիտացման տարբերությունների
պատճառներից են: Երկրի մայրցամաքային մասի հյուսիսային մասը գտնվում է
բարեխառն կլիմայական, իսկ տարածքի հիմնական մասը՝ մերձարևադարձային գոտում։

4. Ինչպիսի՞ պետական կարգ և կառուցվածք ունի ԱՄՆ: դաշնային հանրապետություն
Տարածքով ԱՄՆ-ն աշխարհի չորրորդ երկիրն է (9,5 մլն կմ2): Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվել է 1776թ. իրենց անկախությունը հռչակած 13 բրիտանական գաղութների միավորմամբ։ XIX դարի սկզբին ԱՄՆ-ի տարածքը մեծացավ Ֆրանսիային պատկանող Լուիզիանայի, Իսպանիային պատկանող Ֆլորիդայի, այլ հողերի (Կալիֆոռնիա) և այլ գաղութների նվաճմամբ։ Տեղական «պետությունների» նվաճումը ուղեկցվում էր հնդկացի ժողովրդի դեպի ռեզերվացիաներ բռնի տեղահանմամբ կամ նրա լիակատար ոչնչացմամբ։ 1867թ. ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց և նահանգ դարձրեց Ալյասկան։ Այժմ ԱՄՆ-ը 50 նահանգի և դաշնային Կոլումբիա օկրուգի միացյալ պետություն է։ Այդ օկրուգում է գտնվում երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը Օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Կոնգրեսը, բաղկացած է երկու պալատից (Սենատ և Ներկայացուցիչների պալատ)։ Իր սահմանադրությունը, օրենսդիր ու գործադիր մարմիններն ունի նաև ԱՄՆ ի յուրաքանչյուր նահանգ։

5. Ինչպիսի՞ նշանավոր վայրեր կան ԱՄՆ այցելելու համար։ Ազատության արձան, Ֆրանսիական թաղամաս, Չիկագոյի դիտորդական տախտակ Ուիլիսի աշտարակում, Սպիտակ տուն, Ծովային, օդային և տիեզերական թանգարան։

6. Գրի՛ր մի քանի հետաքրքիր փաստ ԱՄՆ-ի մասին։

ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։

Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։

Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։

Միայն 2003 թվականին ամերիկացիները ծախսել են 75 միլիարդ դոլար՝ ավելորդ դեմ քաշի դեմ պայքարելու համար։

3 ամենահարուստ ամերիկացիների (Բիլլ Գեյթսի, Ուորրեն Բաֆֆեթի, Փոլ Ալլենի) ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան աշխարհի 60 ամենաաղքատ երկրների ընդհանուր կարողությունը։

ԱՄՆ բնակչության 6 տոկոսին է պատկանում աշխարհի հարստության կեսը։

Ամերիկացիները տարեկան 10 միլիարդ դոլար են ծախսում միայն ընտանի կենդանիների կերի համար։ Այդ գումարը բավարար է, որպեսզի երկու անգամ լուծվեր աշխարհում անգրագիտության հարցը։

Կոսմետիկային ամերիկացիները տարեկան կտրվածքով հատկացնում են 8 միլիարդ դոլար, ինչը 2 միլիարդով ավելին է, քան ամբողջ աշխարհում նախնական կրթության համար հատկացվող գումարը։

1998 թվականին 10 տոկոս կազմող ամերիկյան վերնախավին պատկանում էր երկրի բիզնեսի 90 տոկոսը, բոնդերի 88.5 տոկոսը, հանրային բաժնետոմսերի 89.3 տոկոսը։

Հարստության բևեռացումն իր գագաթնակետին հասավ 2003 թվականին. 1.7 միլիարդ մարդ ապրում են սպառողական կյանքով, մինչդեռ 2.8 միլիարդ մարդ ստիպված է գոյատևել օրական 2 դոլարով, իսկ 1 միլիարդ մարդ տառապում է խմելու ջրի պակասից։ Ընդ որում, աշխարհի բնակչության 12 տոկոսին (Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա) վայելում է աշխարհում արտադրվող բարիքների 60 տոկոսը, իսկ Ասիայի ու Աֆրիկայի բնակչությունը (աշխարհի բնակչության 33 տոկոսը)՝ 3.2 տոկոսը։ Թվերով արտահայտված՝ սա նշանակում է, որ միջին ամերիկացին 25 անգամ ավելի շատ է սպառում, քան միջին աֆրիկացին։

ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում պոռնոկայքերի հաճախելիության ցուցանիշով, մինչդեռ ամերիկացիների 44 տոկոսը չի կարողանում գրել ու կարդալ անգամ 4-րդ դասարանի մակարդակով։

ԱՄՆ-ը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում. միլիոնատերերի և միլիարդատերերի քանակով, հրազենով կատարված սպանությունների թվով, մեկ շնչին ընկնող սպառված էլեկտրաէներգիայով, աղբի «արտադրությամբ», նավթի և գազի սպառմամբ, մեկ շնչի կողմից ընդունվող կալորիաներով, բռնաբարություններով, մարդու իրավունքների վերաբերյալ չստորագրված միջազգային պայմանագրերով, մինչև 15 տարեկան երեխաներին հրազենով սպանությունների և ինքնասպանությունների թվով։

7. Նկարագրել ԱՄՆ-ի բնակչությունը (կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիա, սեռային կազմը, խոշոր քաղաքները) Բնակչության թվով ԱՄՆ-ն երրորդն է աշխարհում՝ Հնդկաստանից և Չինաստանից հետո: ԱՄՆ բնակչության թիվը կրել է բացառիկ մեծ փոփոխություն։
ԱՄՆ-ի կազմավորման ժամանակաշրջանում անցկացված առաջին մարդահամարի տվյալով՝ երկրի բնակչությունը 1790 թվականին գրեթե 4 մլն էր, իսկ
վերջին մարդահամարի տվյալով, 2021թ., 332 միլիոն է։ Բնակչության թվի այդպիսի մեծ
աճը մի կողմից բնակչության բնական բարձր աճի, մյուս կողմից՝ ներգաղթային ակտիվ
գործընթացի միագումարային արդյունք է։
Ներկայումս բնակչության բնական աճը կազմում է 0,75%։
ԱՄՆ բնակչության ազգայիև և կրոնական կազմը բարդ է՝ պայմանավորված երկրի
կազմավորման պատմությամբ։ ԱՄՆ-ը կոչում են «ներգաղթյալների երկիր»։ Նրա բնակիչները Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից
վերաբնակված գաղութարարներ էին։ Այժմ էլ ԱՄՆ–ը տարբեր երկրներից ընդունում է տարեկան մոտ 1 միլիոն մարդու։ Ներգաղթյալները հիմնականում ժամանում են Մեքսիկայից, Չինաստանից, Հնդկաստանից և եվրոպական երկրներից։ Դրանք կազմում են
երկրի բնակչության ավելի քան 13%-ը, մինչդեռ բնիկ բնակչությունը (ալեութներ, հնդկացիներ, էսկիմոսներ)՝ ընդամենը մոտ 1%-ը։
ԱՄՆ բնակչության ընդհանուր թվակազմում մեծ բաժին են կազմում այսպես կոչված
«սպիտակ ամերիկացիները»՝ եվրոպացի վերաբնակիչների ժառանգները։ Սպիտակամորթ ամերիկացիների մասնաբաժինը ամենաբարձրն է հյուսիսային նահանգներում:
Սպիտակ բնակչության բնական աճը ցածր է ԱՄՆ միջին ցուցանիշից։
Երկրորդ ամենամեծ խումբը կազմում են իսպանախոս ամերիկացիները՝
միգրանտները և նրանց ժառանգները Մեքսիկայից, Կուբայից և Պուերտո Ռիկոյից: Իսպանախոս միգրանտները հիմնականում ապրում են հարավային նահանգներում:
Երրորդ խումբը կազմում են Աֆրիկայից բռնի բերված սևամորթ ստրուկների ժառանգները, ինչպես նաև ժամանակակից աֆրոամերիկացիները։ Ժամանակակից
աֆրոամերիկացիները հիմնականում խառն ամուսնությունների կամ մուլատների ժառանգներ են: Համեմատաբար նոր էթնիկ խումբ են համարվում ասիական խաղաղօվկիանոսյան շրջաններից ներգաղթյալները՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից:
ԱՄՆ հավատացյալ բնակչության մեծ մասը (78%) քրիստոնյաներ են:

8. Գրի՛ր ԱՄՆ-ի գյուղատնտեսության առաջատար գծերը։ Աշխարհի առաջատար՝ եգիպտացորեն, սոյա, ցորեն, անասնապահություն։ ԱՄՆ գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, որի գլխավոր
ենթաճյուղը հացահատիկային տնտեսությունն է (քարտեզ 47): Ցորենի համախառն
բերքով ԱՄՆ-ը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը (Չինաստանից հետո), իսկ
եգիպտացորենի բերքով՝ առաջին տեղը:

9. Գրի՛ր ԱՄՆ-ի արդյունաբերության առաջատար ճյուղերը:ԱՄՆ-ն աշխարհում մսի և կաթնամթերքի խոշոր
արտադրողներից է: ԱՄՆ-ում թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլ
արդյունաբերությունն է, որի խոշոր ձեռնարկությունները կենտրոնացված են երկրի հարավային՝ բամբակենու մշակման նահանգներում:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ,
ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Տարածքը՝ 9,5 մլն կմ2
Բնակչությունը՝ 267 մլն մարդ (2024թ.)
Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն
Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն
Տարածքով ԱՄՆ-ն աշխարհի չորրորդ երկիրն է (9,5 մլն կմ2): Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվել է 1776թ. իրենց անկախությունը հռչակած 13 բրիտանական գաղութների միավորմամբ։ XIX դարի սկզբին ԱՄՆ-ի տարածքը մեծացավ Ֆրանսիային պատկանող Լուիզիանայի, Իսպանիային պատկանող Ֆլորիդայի, այլ հողերի (Կալիֆոռնիա) և այլ գաղութների նվաճմամբ։ Տեղական «պետությունների» նվաճումը ուղեկցվում էր հնդկացի ժողովրդի դեպի ռեզերվացիաներ բռնի տեղահանմամբ կամ նրա լիակատար ոչնչացմամբ։ 1867թ. ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց և նահանգ դարձրեց Ալյասկան։ Այժմ ԱՄՆ-ը 50 նահանգի և դաշնային Կոլումբիա օկրուգի միացյալ պետություն է։ Այդ օկրուգում է գտնվում երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը Օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Կոնգրեսը, բաղկացած է երկու պալատից (Սենատ և Ներկայացուցիչների պալատ)։ Իր սահմանադրությունը, օրենսդիր ու գործադիր մարմիններն ունի նաև ԱՄՆ ի յուրաքանչյուր նահանգ։

Աշխարհագրական դիրքը: ԱՄՆ-ը ցամաքային սահման ունի միայն երկու երկրների
(հյուսիսում՝ Կանադայի, հարավում՝ Մեքսիկայի) հետ։ Մեքսիկայի հետ սահմանի զգալի
մասն անցնում է Ռիո Գրանդե գետով։ Ալյասկա նահանգը Բերինգի ծովում ջրային սահման
ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական տարածքը զբաղեցնում է մայրցամաք կենտրոնական մասը և ձգվում է արևմուտքից արևելք՝ Խաղաղ օվկիանոսի ափերից
մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։ Ալյասկա նահանգը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ծայր հյուսիսարևմտյան մասում: Ալյասկայի տարածքը արևմուտքում ողողում են Բերինգի ծովի և Խաղաղ օվկիանոսի Ալյասկայի ծոցի ու Չուկոտյան ծովի, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտի ծովի ջրերը։ ԱՄՆ-ին են պատկանում Խաղաղ օվկիանոսի մի շարք փոքր կղզիներ (Ամերիկյան Սամոա):
Բնական պայմանները և ռեսուրսները: ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափը և հարակից
տարածքները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, որն ակտիվ գեոսինկլինալային շրջան է:
ԱՄՆ տարածքը գտնվում է մի քանի կլիմայական գոտիներում և արևմուտքից արևելք
մեծ ձգվածության պատճառով առանձնանում է բազմազան կլիմայական պայմաններով,
որոնք ԱՄՆ տարբեր շրջանների տնտեսական մասնագիտացման տարբերությունների
պատճառներից են: Երկրի մայրցամաքային մասի հյուսիսային մասը գտնվում է
բարեխառն կլիմայական, իսկ տարածքի հիմնական մասը՝ մերձարևադարձային գոտում։
Մերձարևադարձային գոտում արևմուտքից արևելք առանձնանում են երեք՝ միջերկրածովային, ցամաքային և մուսսոնային կլիմայական մարզեր:
Ալյասկա ամենահյուսիսային նահանգը գտնվում է արկտիկական և մերձարկտիկական գոտիներում։ Այստեղ մարդու գործունեությունը սահմանափակ է: Ալյասկայում տեղական ռեսուրսների հիման վրա զբաղվում են հանքարդյունաբերությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Միացյալ Նահանգների արևմտյան և հարավարևելյան առափնյա շրջանները գտնվում են արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ: Այստեղ կործանարար փոթորիկները հաճախ են առաջացնում տնտեսակաև օբյեկտների և բնակավայրերի ավերածություններ:
ԱՄՆ արևմտյան մասը հիմնականում լեռնային է, որտեղ ձևավորվել են Կորդիլիերաների լեռնային համակարգը, Կասկադյան և Սիեռա Նևադա լեռները, որոնց միջև տարածվում է Մեծ ավազան սարահարթը։ Ավելի արևելք ձգվում են մինչև 1500 մ բացարձակ բարձրությամբ Մեծ հարթավայրերը։ Ատլանտյան օվկիանոսի ափին զուգահեռ Մեծ հարթավայրերի և Ապալաչյան լեռների միջև ընկած հսկայական տարածքները զբաղեցնում են Կենտրոնական հարթավայրերը։
Օգտակար հանածոները: ԱՄՆ–ը հարուստ է մի շարք հանքային ռեսուրսներով, ինչը
մեծապես թույլ է տվել արագ զարգացնել արդյունաբերության տարբեր ճյուղեր և առաջատար դիրքեր գրավել աշխարհում։ Երկիրն ունի վառելիքային օգտակար հանածոների զգալի պաշարներ (ածուխ, նավթ և գազ)։ Վերջին տարիներին թերթաքարային գազի և նավթի արդյունահանումը մեծ զարգացում է ապրել։ Միացյալ Նահանգների ընդերքը պարունակում է գունավոր, հազվագյուտ և թանկարժեք մետաղական հանքաքարերի պաշարներ (պղինձ, ցինկ, կապար, արծաթ, քրոմիտ, վանադիում, վոլֆրամ, մոլիբդեն, տիտան, բազմամետաղ, ուրան, ոսկի և այլն): Երկիրը հարուստ է քիմիական արդյունաբերության համար բազմազան հումքի պաշարներով։
Կանադայի հետ սահմանին գտնվում են Մեծ լճերը (Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո)։ Երկրի հիմնական ջրային զարկերակը Միսիսիպի գետն է (գլխավոր վտակ Միսսուրիով), որի ավազանը զբաղեցնում է ԱՄՆ տարածքի գրեթե կեսը։ Միսիսիպին թափվում է Մեքսիկական ծոց։ Խաղաղ օվկիանոս թափվող գետերը (Կոլորադո, Կոլումբիա) համեմատաբար կարճ են, խոր և արագահոս։ Կենտրոնական և Մեծ հարթավայրերի անտառատափաստանների և տափաստանների (պրերիաներ) զոնաները ԱՄՆ հացահատիկի շտեմարաններն են: ԱՄՆ Ֆլորիդայի և Կալիֆոռնիայի բարենպաստ կլիմաները ծովափնյա գոտին վերածել են զբոսաշրջային հանգստավայրերի և լողափերի:

ԱՄՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Բնակչության թվով ԱՄՆ-ն երրորդն է աշխարհում՝ Հնդկաստանից և Չինաստանից հետո: ԱՄՆ բնակչության թիվը կրել է բացառիկ մեծ փոփոխություն։
ԱՄՆ-ի կազմավորման ժամանակաշրջանում անցկացված առաջին մարդահամարի տվյալով՝ երկրի բնակչությունը 1790 թվականին գրեթե 4 մլն էր, իսկ
վերջին մարդահամարի տվյալով, 2021թ., 332 միլիոն է։ Բնակչության թվի այդպիսի մեծ
աճը մի կողմից բնակչության բնական բարձր աճի, մյուս կողմից՝ ներգաղթային ակտիվ
գործընթացի միագումարային արդյունք է։
Ներկայումս բնակչության բնական աճը կազմում է 0,75%։
ԱՄՆ բնակչության ազգայիև և կրոնական կազմը բարդ է՝ պայմանավորված երկրի
կազմավորման պատմությամբ։ ԱՄՆ-ը կոչում են «ներգաղթյալների երկիր»։ Նրա բնակիչները Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից
վերաբնակված գաղութարարներ էին։ Այժմ էլ ԱՄՆ–ը տարբեր երկրներից ընդունում է տարեկան մոտ 1 միլիոն մարդու։ Ներգաղթյալները հիմնականում ժամանում են Մեքսիկայից, Չինաստանից, Հնդկաստանից և եվրոպական երկրներից։ Դրանք կազմում են
երկրի բնակչության ավելի քան 13%-ը, մինչդեռ բնիկ բնակչությունը (ալեութներ, հնդկացիներ, էսկիմոսներ)՝ ընդամենը մոտ 1%-ը։
ԱՄՆ բնակչության ընդհանուր թվակազմում մեծ բաժին են կազմում այսպես կոչված
«սպիտակ ամերիկացիները»՝ եվրոպացի վերաբնակիչների ժառանգները։ Սպիտակամորթ ամերիկացիների մասնաբաժինը ամենաբարձրն է հյուսիսային նահանգներում:
Սպիտակ բնակչության բնական աճը ցածր է ԱՄՆ միջին ցուցանիշից։
Երկրորդ ամենամեծ խումբը կազմում են իսպանախոս ամերիկացիները՝
միգրանտները և նրանց ժառանգները Մեքսիկայից, Կուբայից և Պուերտո Ռիկոյից: Իսպանախոս միգրանտները հիմնականում ապրում են հարավային նահանգներում:
Երրորդ խումբը կազմում են Աֆրիկայից բռնի բերված սևամորթ ստրուկների ժառանգները, ինչպես նաև ժամանակակից աֆրոամերիկացիները։ Ժամանակակից
աֆրոամերիկացիները հիմնականում խառն ամուսնությունների կամ մուլատների ժառանգներ են: Համեմատաբար նոր էթնիկ խումբ են համարվում ասիական խաղաղօվկիանոսյան շրջաններից ներգաղթյալները՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից:
ԱՄՆ հավատացյալ բնակչության մեծ մասը (78%) քրիստոնյաներ են: Քաղաքները։ ԱՄՆ բնակչության ավելի քան 83%-ն ապրում է քաղաքներում: ԱՄՆ-ում
քաղաքների ընդհանուր թիվը հասնում է 9000-ի: Ամերիկյան քաղաքները բնութագրվում
են շենքերի հստակ ուղղանկյուն դասավորությամբ: Սովորաբար կարևորվում է կենտրոնական բիզնես թաղամասը կամ «բիզնես կենտրոնը», որտեղ կենտրոնացած են պետական մարմինները, բանկերը, լրատվամիջոցները և խոշոր ծառայությունները: Խոշոր
քաղաքներին բնորոշ են երկնաքեր շենքերը։ Քաղաքի մյուս հատվածներում գերակշռում
են ցածրահարկ (3-5 հարկ) շենքերը, իսկ քաղաքի կենտրոնից ավելի հեռու՝ միհարկանի
մասնավոր տները։ ԱՄՆ-ում պաշտոնապես քաղաք է համարվում 2,5 հազարից ավելի բնակչություն
ունեցող բնակավայրը։ ԱՄՆ-ում մեծաթիվ բնակչություն ունեցող քաղաքներ են Նյու Յորքը,
Չիկագոն, Լոս Անջելեսը, Դալլասը, Բոստոնը, Ատլանտան և այլն:
ԱՄՆ-ին բնորոշ են քաղաքային խոշոր կուտակումները՝ քաղաքային ագլոմերացիաները:
ԱՄՆ–ը քաղաքային ագլոմերացիաների տիպիկ երկիր է։ Հարևան քաղաքային ագլոմերացիաների միաձուլմամբ երկրում ձևավորվել են շարունակական քաղաքային բնակավայրեր՝ մեգալոպոլիսներ: Մեգալոպոլիսը բնակչության տարաբնակեցման ամենամեծ ձևն է: Ներկայումս
երկրում կա երեք մեգալոպոլիս՝ հյուսիսարևելյան, լճափնյա և կալիֆոռնիական: Դրանցից
առաջինը, որը ձգվում է Բոստոնից մինչև Վաշինգտոն, կոչվում է Բոսվաշ (52 մլն մարդ),
երկրորդը, որը գտնվում է Չիկագոյի և Փիթսբուրգի միջև՝ Չիփիթս (54 մլն մարդ), իսկ
երրորդը (Սան Ֆրանցիսկո – Սան Դիեգո)՝ Սանսան (25 մլն մարդ):
Միացյալ Նահանգների գյուղական բնակչությունը հիմնականում ապրում է մեկուսացված ֆերմերային տնտեսություններում: Սակայն գյուղաբնակների կենսապայմանները
շատ չեն տարբերվում քաղաքայինից։ Գյուղական բնակավայրերին նույնպես բնորոշ է
քաղաքային ապրելակերպը:
Տնտեսության ընդհանուր բնութագիրը: Միացյալ Նահանգները համաշխարհային
տնտեսության մեջ առանձնանում է տնտեսության առաջատար տեղով։ 19-րդ դարի
վերջին, առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ն արդյունաբերական արտադրանքի
ծավալով դարձավ աշխարհում առաջին երկիրը։
ԱՄՆ-ն այժմ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի բաժնով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝
զիջելով ՄԱԱ-ին և Շվեյցարիային։
ԱՄՆ-ն արտադրված ապրանքների և ծառայությունների ծավալով գերազանցում է աշխարհի բոլոր երկրներին, ունի ՀՆԱ-ի ամենաբարձր բաժինն աշխարհում (համաշխարհային
ՀՆԱ-ի 21%-ը): ԱՄՆ տնտեսության կառուցվածքում առաջատարը ծառայությունների ոլորտն է, որի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է 81,1%։ Ավելի քան 18,1%-ը բաժին է ընկնում արդյունաբերությանը և շինարարությանը, մոտ 0,9%-ը՝
գյուղատնտեսական արտադրանքին։
Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենամեծ գիտատեխնիկական ներուժը։ Հետազոտությունների և զարգացման ընդհանուր
ծավալները, որ ընդգրկում են ԱՄՆ-ում գիտահետազոտական և առհասարակ զարգացման
ոլորտում տարեկան ներդրումները, գերազանցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,
Ֆրանսիայի և Ճապոնիայի համանման ծախսերը միասին վերցրած: Արդյունաբերությունը: ԱՄՆ արդյունաբերությունն աշխատանքի միջազգային բաժանման մեջ առաջատար տեղ է զբաղեցնում։
ԱՄՆ-ում ամենամեծ աճը գրանցել են գիտատեխնիկական առաջընթաց
ապահովող և ռազմական արտադրությանը սերտորեն առնչվող ճյուղերը։ Դրանցից են
հրթիռային արդյունաբերությունը, տիեզերական տեխնոլոգիաների արտադրությունը,
կիսահաղորդիչների արդյունաբերությունը, համակարգչային արտադրությունը և այլն:
Միջին հաշվով, արդյունաբերության տարբեր ճյուղերի արտադրանքի առնվազն 20%-ը
չորս տարին մեկ թարմացվում է։ Տեխնոլոգիական առաջընթացը ԱՄՆ-ում հիմնված է
հետևյալ հիմնական գործոնների վրա՝ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ պետական և մասնավոր ներդրումները, տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող տրանսպորտի, կապի ցանցերի և էներգետիկ համակարգերի հասանելիությունը և մտավոր
սեփականության պաշտպանվածությունը:
Ակադեմիական կրթության, արդյունաբերության և կառավարության համագործակցությունը հեշտացնում է գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցումը հետազոտական
հաստատություններից մասնավոր հատված, որտեղ դրանք կարող են հետագայում վերածվել ապրանքի և արտահանվել շուկա: Մի շարք կարևոր օգտակար հանածոների՝ ածխի, նավթի, բնական գազի, երկաթի
հանքաքարի, պղնձի, կապարի, ցինկի, ֆոսֆորիտների արդյունահանման բնագավառում
ԱՄՆ-ն առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սակայն ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը փոքր է և անընդհատ նվազում է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նավթի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների, բոքսիտի, մանգանի հանքաքարի, ալմաստի, կոբալտի և այլնի խոշորագույն ներկրող է։
ԱՄՆ հանքարդյունաբերությունը սերտորեն
կապված է վառելիքաէներգետիկ համալիրին։
ԱՄՆ-ն արտադրում է մոտ 3 տրլն կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Էներգետիկ հաշվեկշռի մեջ ներկայումս գերակշռում են նավթն ու գազը։
ԱՄՆ նավթարդյունաբերությունը մեծ նշանակություն ունի երկրի էներգետիկ տնտեսության
համար։ Նավթարդյունահանող առաջատար նահանգներն են Տեխասը (հարավարևմտյան մաս),
Լուիզիանան, Օկլահոման, Նյու Մեքսիկոն՝ ապա հովելով երկրում արդյունահանվող նավթի մոտ 70%-ը: Բնական գազի արդյունահանման
տարածքները հիմնականում համընկնում են նավթաբեր ավազանների հետ, որոնց
բաժին է ընկնում բնական գազի արտադրության ավելի քան 90%-ը:
ԱՄՆ-ում արտադրված Էլետրաէներգիայի մեջ ջրէկների մասնաբաժինը անընդհատ
նվազում է, թեև ջրէկներն օգտագործում են բոլոր գետերի պոտենցիալի մոտ 35%-ը: Ջրաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի 48%-ն արտադրվում է խաղաղօվկիանոսյան նահանգներում։ ԱՄՆ-ում խոշոր ջրէկներ են կառուցվել նաև Նիագարա,
Թենեսի և Միսսուրի գետերի վրա։ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի ավելի քան 80%-ն արտադրվում է ջէկերում։ Ածուխը որպես վառելիք օգտագործող ջէկերի մասնաբաժինը կազմում է այդ կայանների հզորության 54%-ը, բնական գազինը՝ 27%-ը, մազութինը՝ 19%-ը։ XX դարի 60-ական թվականների կեսերից ԱՄՆ-ում զարգացել է աէկների կառուցումը։ Երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր տարեկան ծավալում աէկների մասնաբաժինը կազմում է մոտ 20%:
ԱՄՆ-ի սև մետալուրգիան զարգանում է երկաթի հանքաքարի և ածխի մեծ պաշարների շնորհիվ: Սև մետալուրգիան զարգացած է Մերձլճային (Չիկագո, Դետրոյթ),
Հյուսիսային Ապալաչյան և Ատլանտյան օվկիանոսի առափնյա շրջաններում Երկրի արևմուտքում զարգացած է գունավոր մետալուրգիան։ Այստեղ գունավոր
մետալուրգիայի զարգացմանը նպաստել են պղնձի, կապարի և ցինկի առկա պաշարները,
ներկրվող բազմատեսակ մետաղների (հատկապես այլումինի) հումքը, ինչպես նաև
արտադրվող էժան էլետրաէներգիան:
ԱՄՆ մեքենաշինությունն առանձնանում է գիտատարությամբ և բարձր արտադրողականությամբ: Մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է: ԱՄՆ-ը թեթև մարդատար ավտոմոբիլների արտադրությամբ աշխարհում առաջատար երեք երկրներից է:
Մեքենաշինության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ավիահրթիռային և
տիեզերական սարքերի արդյունաբերությունը, որը զբաղված է ռազմական և քաղաքացիական տարաբնույթ արտադրատեսակների ստեղծմամբ: Նշանավոր ձեռնարկություններից է «Բոինգ» ընկերությունը: Ավիահրթիռային և տիեզերական սարքերի
արդյունաբերության գլխավոր ձեռնարկությունները գտնվում են Կալիֆոռնիա (Լոս
Անջելես) և Վաշինգտոն (Սիեթլ) նահանգներում, Բոստոնում և Հյուսթոնում:
ԱՄՆ-ը էլեկտրոնային արդյունաբերության համաշխարհային առաջատարն է: Ամենամեծ
ընկերություններն են «Այ-բի-էմ»-ը, «Էյփլ»-ը և այլն: Էլեկտրոնային արդյունաբերության խոշոր կենտրոններ են Չիկագոն, Նյու Յորքը, Ֆիլադելֆիան և Սան Ֆրանցիսկոն:
ԱՄՆ-ը համաշխարհային քիմիական արդյունաբերության անվիճելի առաջատարն է։
Քիմիական արդյունաբերությունը կենտրոնացած է հիմնականում նավթով և բնական գազով
հարուստ Տեխաս և Լուիզիանա նահանգներում։ ԱՄՆ-ի «նավթաքիմիական մայրաքաղաքը» Հյուսթոնն է։ Արդյունաբերության այս ճյուղն արտադրում է սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթելեր, պլաստմասսաներ, հանքային պարարտանյութեր:
Թեթև և սննդի արդյունաբերությունն արտադրում է ամենօրյա օգտագործման
հսկայական քանակության ապրանքներ: ԱՄՆ-ն աշխարհում մսի և կաթնամթերքի խոշոր
արտադրողներից է: ԱՄՆ-ում թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլ
արդյունաբերությունն է, որի խոշոր ձեռնարկությունները կենտրոնացված են երկրի հարավային՝ բամբակենու մշակման նահանգներում:
Գյուղատնտեսությունը: ԱՄՆ-ը համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալով զգալիորեն գերազանցում է մյուս երկրներին։ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է
զբաղեցնում գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ՝ կազմելով
համաշխարհային շուկա արտահանված գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր
արժեքի ավելի քան 15%-ը։
ԱՄՆ գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, որի գլխավոր
ենթաճյուղը հացահատիկային տնտեսությունն է (քարտեզ 47): Ցորենի համախառն
բերքով ԱՄՆ-ը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը (Չինաստանից հետո), իսկ
եգիպտացորենի բերքով՝ առաջին տեղը: Գլխավոր մշակաբույսերից են սոյան, բրինձը,
շաքարեղեգը, բամբակենին, ծխախոտը և այլն: ԱՄՆ-ը մասնագիտացած է մսային և
կաթնային խոշոր եղջերավոր անասնաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության մեջ: ԱՄՆ-ն աշխարհում թռչնամսի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է: ԱՄՆ տարածքում ձևավորվել են գյուղատնտեսական մասնագիտացված տարածքներ (գոտիներ)՝
• «ցորենի գոտի»՝ ձևավորվել է Մեծ հարթավայրերում, հիմնական շրջաններն են
Հյուսիսային Դակոտա նահանգը (գարնանացան ցորեն) և Կանզասը (աշնանացան ցորեն).
• «եգիպտացորենի գոտին» ներառում է Կենտրոնական հարթավայրերը,
առաջատարը Այովա նահանգն է.
• «բամբակի գոտի»՝ Միսիսիպի գետի ստորին հոսանքի շրջանը.
• «կաթի գոտին» ներառում է Մերձլճային և հյուսիսարևելյան նահանգները.
• «անասնաբուծական գոտի»՝ Մեծ հարթավայրերի հարավը և լեռնային նահանգները.
• հարավային նահանգներ, որտեղ աճեցնում են բրինձ, գետնանուշ, մրգեր և
բանջարեղեն։ Տրանսպորտը: ԱՄՆ տրանսպորտային
ցանցի հիմքը կազմում են զուգահեռականների և
միջօրեականների ուղղություններով կառուցված
մայրուղիները, որոնց հետ համադրվել է ներքին
ջրային ուղիների ցանցը։ ԱՄՆ տրանսպորտային
ցանցի ձևավորումը պայմանավորված է արդյունաբերության զարգացման բարձր մակարդակով։ Ներքին բեռնափոխադրումների մեջ որոշիչ
դերը պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտին (դրանով է իրականացվում ներքին
բեռնափոխադրումների 90%-ը)։ Ավտոմոբիլային
տրանսպորտը իրականացնում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ կարճ և
միջին հեռավորություններով: Մեծ հեռավորությունների բեռնափոխադրումների գործում գլխավոր դերը պատկանում է երկաթուղային տրանսպորտին։
Խողովակաշարային տրանսպորտը մեծ դեր է խաղում տրանսպորտային համակարգում: Հիմնական մայրուղային նավթամուղների ընդհանուր երկարությունը կազմում է
մոտ 300 հազար կմ, իսկ գազամուղներինը՝ ավելի քան 350 հազար կմ:
Զուգահեռականների ուղղությամբ ներքին ջրային փոխադրումների մեծ մասն
իրականացվում է Սուրբ Լավրենտիոս գետի և Մեծ լճերի համակարգով, իսկ միջօրեականների ուղղությամբ՝ Միսիսիպիով:
Արտաքին բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են ծովային
տրանսպորտով։ ԱՄՆ-ի ամենամեծ ծովային նավահանգիստներն են Նյու Յորքը և Նոր
Օռլեանը։ Նավահանգիստներ կան ոչ միայն Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների, այլև
Մեծ լճերի ափերին («երրորդ ծովափ»): ԱՄՆ-ում օդային տրանսպորտը հատուկ դեր է խաղում դեպի այլ երկրներ ուղևորներ փոխադրելու գործում։
Արտաքին տնտեսական կապերը: ԱՄՆ-ն աշխարհում արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսական մթերքների խոշորագույն արտահանողներից է: ԱՄՆ-ն արտահանում է իր արդյունաբերական արտադրանքի մոտ 15%-ը։ Շատ մեծ են նաև գյուղմթերքների արտահանման ծավալները։ ԱՄՆ ներմուծման մեջ գերակշռում են հումքի տարբեր տեսակները։

Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on April 21, 2026

Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրների դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է միասնական պետություն: Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արարատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը: Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն: Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն

ու դրանց հարակից ընդարձակ տարածքները:

Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին: Հին աշխարհում արդեն
հռչակ էր վայելում Հարավարևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը: Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի
երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում
երկաթի ահռելի պաշարներ: Նրանց ռազմարշավները պայմանավորված էին
նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։

Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ: Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ: Դա հնարավորություն տվեց ավելի արդյունա- վետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
Այսպիսով՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859-824) արձանագրության մեջ: Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի թագավորանիստ քաղաք Արզաշքուն:

Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք: Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»: Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը: Տուշպայի դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը:
Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք: Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց Վանի թագավորության վերելքը:
Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը: Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանա գրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով:

Պետությունը վերափոխությունների խնդրի առջև

Վանի թագավորությունը դեպի ծով ելք չունեցող տերություն էր, և դա որոշակի
խնդիրներ էր ստեղծում։ Պետությունը կախված էր իր հարևանների հետ առևտրային կապերից և ուղիներից։ Հարևան երկրները տնտեսական կամ ռազմական պատճառներով արգելափակում էին ելքը դեպի ծով կամ իրենց տարածքով տարանցումը: Պետության քաղաքական կայունությունը և առևտրային ուղիները պաշտպանելու համար անհրաժեշտ էր ամրապնդել պետության անվտանգությունը: Պե- տությունը կանգնած էր ռազմական, տնտեսական, սոցիալական և կրոնական վերափոխություններ անցկացնելու խնդրի առջև, որոնց և ձեռնամուխ եղան Իշպուինի (Ք.ա. մոտ 825-810) և Մենուա (Ք.ա. մոտ 810-786) արքաները: է
Առաջնային խնդիրներից էր պետության սահմանների կայունացումը: Իշպուինին և Մենուան բանակը վերազինեցին պողպատե և երկաթե զենքերով։ Աշխարհազորին զուգահեռ ստեղծվեց կանոնավոր բանակը:
Հաջորդ կարևոր քայլն ասուրերեն սեպագրերի կիրառման մերժումը և տեղական սեպագրերի ներմուծումն էր: Պետության կենտրոնացման և թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Իշպուինին և Մենուան քայլեր ձեռնարկեցին նաև համապետական կրոնի հաստատման ուղղությամբ: Խալդի աստվածը հռչակվեց երկրի գերագույն աստված։ Նրա պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Արդինի-Մուսասիրում, որը նվաճվել էր մինչ այդ:

Պետության ընդլայնումը

Պետությունը հզորացնելու նպատակին հետամուտ՝ Իշպուինին և Մենուան ռազմարշավներ ձեռնարկեցին տարբեր ուղղություններով։ Հյուսիսում և հարավ- արևելքում պետության սահմանները զգալիորեն ընդլայնվեցին՝ ապահովելով ոսկու և երկաթի լրացուցիչ պաշարներ: Այս ուղղություններով պետության սահմաններն ընդլայնելն ինչ-որ չափով նաև հեշտ էր, քանի որ դրանք հիմնականում դուրս էին Ասորեստանի հսկողությունից և համեմատաբար թույլ զարգացած: Ձևավորված հսկայական թագավորությունը կարիք ուներ հաղորդակցական կապերի կարգավորման: Կառուցվեցին մի շարք ամրոցներ, որոնք նախատեսված էին ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար:
Փուլ առ փուլ իրագործված այս և այլ վերափոխությունների արդյունքում աստիճանաբար հավասարակշռվում են Վանի թագավորության և Ասորեստանի ուժերը։ Այդպիսով Վանի արքաները մարտահրավեր են նետում Ասորեստանին՝ ընդհուպ մոտենալով նրա սահմաններին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը: Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի: Վանի թագավորությունը, որը հայտնի է նաև Ուրարտու անունով, ստեղծվել է մ.թ.ա. 9-րդ դարում։ Այն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդից մինչև 6-րդ դարերը՝ ընդգրկելով Հայկական լեռնաշխարհի տարածքը, ներառյալ ժամանակակից Հայաստանը, Արևելյան Թուրքիան և Հյուսիսարևմտյան Իրանը։
2. Բացատրի՛ր: Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը: Երկաթի հայտնագործությունը Վանի թագավորության կյանքում կարևորագույն նշանակություն ուներ, քանի որ այն օգտագործվում էր մարտական գործիքներ և զենքեր արտադրելու համար, ինչը ուժեղացնում էր բանակը։
3. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ: Վանի արքաները միավորելու և կայունացնելու նպատակով ձևավորեցին կենտրոնական իշխանություն, զարգացրեցին բանակը, կառուցեցին ամրոցներ և քաղաքներ, ինչպես նաև զարգացրեցին առևտուրը։ ռազմավարական ու տնտեսական կայունության ապահովման համար։

4. Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար:

Նոր մայրաքաղաքի հիմնում: Մայրաքաղաքի ստեղծումը կենտրոնացրել էր իշխանությունը և մշակույթը:

Բանակի զարգացում: բանակը ապահովում էր երկրի անվտանգությունը և մեծացումը:

Սեպագրերի ներմուծում: Գրագիտությունը նպաստել էր որպեսզի տեղի ունենա զարգացում մշակութային ինչպես նաև այլ ոլորտներում

Կրոնի միասնականացում: Կրոնի միասնականությունը միավորել էր ազգը։

5. Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին: Վանի արքաները կարողացան կազմակերպվել շնորհիվ ուժեղ կենտրոնական իշխանության, լավ ռազմական կառույցների և դաշինքների ձևավորման այլ հարևան պետությունների հետ:

6. Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու: Վանի թագավորության առաջնային վերափոխումը բանակի ուժեղացումն էր:

ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on April 21, 2026

Ներբեռնել դասագիրքը և պատրաստվել էսսեագրության հետևյալ թեմաներից` (էջ 53-64)

  • Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը
  • Երվանդական Հայաստանի անկախության վերկանգնումն ու Սելևկյանները

Բառապաշար

Առաջին գիտական հեղափոխություն — Գիտնականները այդպես են անվանել XVI-XVII դարերում գիտության թռիչքաձև զարգացումը:

Հերետիկոս — Մարդ, որը հրաժարվում է քրիստոնեական հավատքից, եկեղեցական կանոններից և ծեսերից:

Նիկողայոս Կոպեռնիկոս — Լեհ գիտնական (1473-1543 թթ.), Առաջին գիտական հեղափոխության հիմնադիրը:

Անդրեաս Վեզալիուս — Ֆլամանդացի բժիշկ (1514–1564 թթ.):

Գալիլեո Գալիլեյ — Իտալացի աստղաբաշխ և ֆիզիկոս (1564–1642 թթ.)։

Ջորդանո Բրունո — Իտալացի գիտնական (1548-1600 թթ.)։

Ֆրենսիս Բեկոն Անգլիացի փիլիսոփա (1561-1626 թթ.):

Ռընե Դեկարտ Ֆրանսիացի մաթեմատիկոս (1596-1650 թթ.)։

Իսահակ Նյուտոն — Անգլիացի հայտնի գիտնական (1643-1727 թթ.)։

Գիտական հեղափոխության նախադրյալները

Միջնադարի ավարտին գիտությունը մեծ առաջընթաց ունեցավ։ Վերածննդի դարաշրջանը, որը սկիզբ դրեց աշխարհի նոր գիտական ընկալմանը,նախադրյալ դարձավ առաջին գիտական հեղափոխության համար: Կարևոր դեր խաղացին նաև Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և Ռեֆորմացիան: Իսկ տնտեսական համակարգի փոփոխությունը, հատկապես ձեռնարկատիրության և առևտրի վերելքը, զենքի և զինամթերքի կատարելագործումը ճշգրիտ գիտելիքների մեծ պահանջարկ էին առաջացրել:

Այդպիսի գիտելիքները սովորաբար ձեռք էին բերվում փորձի ու գիտական հայտնագործությունների միջոցով։ Նման ճանապարհով ստացված գիտելիքները թռիչքաձև զարգացում ապահովեցին գիտության բնագավառում:

XVI-XVII դարերում հատկապես մեծ առաջընթաց ունեցան բնական գիտությունները և մաթեմատիկան: Զարգացավ նաև փիլիսոփայական միտքը: Նոր գաղափարների ազդեցությամբ վերանայվեցին մարդու, հասարակության և բնության մասին մինչ այդ եղած կրոնական և առասպելաբանական պատկերացումները:

Նշանավոր գիտնականներն ու նրանց նվաճումները

Գիտական հեղափոխության առաջին ներկայացուցիչն է Նիկողայոս Կոպեռնիկոսը: Նա ժխտում էր այն տեսակետը, թե Տիեզերքի կենտրոնը Երկիր մոլորակն է:

Նա ապացուցում էր, որ Տիեզերքի կենտրոնում Արեգակն է: Բոլոր մոլորակները, այդ թվում՝ Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Հասկանալով, թե կաթոլիկ եկեղեցու կողմից ինչպես կընդունվի իր տեսությունը, Կոպեռնիկոսը բարեկամներին խնդրեց, որ իր աշխատությունը հրատարակեն իր մահից հետո: Այդպես էլ եղավ, սակայն կաթոլիկ եկեղեցին նրա հետևորդներին հայտարարեց հերետիկոս:

Բժիշկ Անդրեաս Վեզալիուսը ուսումնասիրում էր մարդու մարմինը: Նա հերձման միջոցով տվեց մարդկային մարմնի ճշգրիտ կառուցվածքը և նկարագրությունը։ Նրա աշխատությունը հիմք դարձավ ժամանակակից «Անատոմիա գիտության համար: Ասում են, որ հերձում կատարելու համար Վեզալիուսը գողանում էր կախաղան հանված մարդկանց դիակները: Այդ ժամանակ եկեղեցին արգելում էր ուսումնասիրել Աստծո ստեղծած մարդու մարմինը: Որպեսզի չենթարկվի եկեղեցու հալածանքներին, նա դարձավ Կարլոս V կայսեր անձնական բժիշկը:

Ջորդանո Բրունոն ասում էր, որ Տիեզերքն անսահման է: Այնտեղ կան բազմաթիվ մոլորակներ: Աստղերը հեռավոր արեգակներ են, որոնց շուրջը պտտվում են մարդկանցով բնակեցված մոլորակներ: Եկեղեցուն չհաջողվեց ստիպել Բրունոյին հրաժարվել իր գաղափարներից, որի պատճառով էլ նրան 1600 թ. ողջակիզեցին:

Ֆրենսիս Բեկոնը կարծում էր, որ շրջապատող մի ջավայրը և բնությունն անհրաժեշտ է ուսումնասիրել փորձի միջոցով: Նրա կարծիքով գիտությունը մարդուն հնարավորություն կտա վերափոխելու կյանքը:

Գալիլեո Գալիլեյը նույնպես կարծում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը: Նա հայտնագործեց մարմինների ազատ անկման օրենքը, ստեղծեց հզոր աստղադիտակ: Գալիլեյը առաջինը հայտնագործեց

Լուսնի վրա գոյություն ունեցող անհարթությունները: Ինկվիզիցիան նրան ստիպեց հրաժարվել իր գաղափարներից: Չնայած դրան՝ դատարանից դուրս գալիս Գալիլեյն ասել է. «Բայց, այնուամենայնիվ, այն [Երկիրը] պտտվում է»։

Աշխարհի և մարդու մասին նոր պատկերացումները

Նոր գիտության նվաճումները արմատապես փոխեցին տվյալ ժամանակաշրջանի մարդկանց աշխարհընկալումն ու պատկերացումները։ Այդ գործընթացում ակնառու էր Գալիլեյի և Ֆ. Բեկոնի դերը, որոնք հայտնագործեցին բնության և հասարակության ճանաչողության մասին օրենքներ: Բեկոնին է պատկանում «Գիտելիքն ուժ է» հանրահայտ ասույթը:

XVII դարը հաճախ անվանում են մաթեմատիկայի դար: Գալիլեյը պնդում էր, որ բնությունը «գիրք է՝ գրված մաթեմատիկայի լեզվով»: Իսկ Դեկարտը կոչ էր անում բոլոր ճշմարտությունները կասկածի տակ առնել և գիտականորեն ապացուցել դրանց գոյությունը: Իր իսկ գոյությունը նա ապացուցում էր այսպես. «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»:

Մեծացավ հարգանքը գիտության նկատմամբ: Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում պետության հովանավորությամբ ստեղծվեցին ակադեմիաներ, որտեղ աշխատում էին ժամանակի ականավոր գիտնականները: Նրանցից մեկն էլ անգլիացի Նյուտոնն էր, որը եզրափակեց XVII դարի գիտական հեղափոխությունը:

Այսպիսով՝ Առաջին գիտական հեղափոխությունը դարձավ այն կարևոր նախադրյալներից մեկը, որն ապահովեց Եվրոպայի անցումը քաղաքակրթության հաջորդ փուլ՝ արդյունաբերական հասարակություն:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Պարզաբանի՛ր ճշգրիտ գիտելիքների պահանջարկի աճի պատճառները XV- XVI դարերում։ Միջնադարի ավարտին գիտությունը մեծ առաջընթաց ունեցավ։ Վերածննդի դարաշրջանը, որը սկիզբ դրեց աշխարհի նոր գիտական ընկալմանը,նախադրյալ դարձավ առաջին գիտական հեղափոխության համար: Կարևոր դեր խաղացին նաև Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և Ռեֆորմացիան: Իսկ տնտեսական համակարգի փոփոխությունը, հատկապես ձեռնարկատիրության և առևտրի վերելքը, զենքի և զինամթերքի կատարելագործումը ճշգրիտ գիտելիքների մեծ պահանջարկ էին առաջացրել:

  1. Բացատրի՛ր «Առաջին գիտական հեղափոխություն» հասկացության իմաստը: Ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում այն։ Գիտական հեղափոխության առաջին ներկայացուցիչն է Նիկողայոս Կոպեռնիկոսը: Նա ժխտում էր այն տեսակետը, թե Տիեզերքի կենտրոնը Երկիր մոլորակն է: Նա ապացուցում էր, որ Տիեզերքի կենտրոնում Արեգակն է: Բոլոր մոլորակները, այդ թվում՝ Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Հասկանալով, թե կաթոլիկ եկեղեցու կողմից ինչպես կընդունվի իր տեսությունը, Կոպեռնիկոսը բարեկամներին խնդրեց, որ իր աշխատությունը հրատարակեն իր մահից հետո: Այդպես էլ եղավ, սակայն կաթոլիկ եկեղեցին նրա հետևորդներին հայտարարեց հերետիկոս:
  2. Որո՞նք էին Առաջին գիտական հեղափոխության նախադրյալները: Նոր գիտության նվաճումները արմատապես փոխեցին տվյալ ժամանակաշրջանի մարդկանց աշխարհընկալումն ու պատկերացումները։ Այդ գործընթացում ակնառու էր Գալիլեյի և Ֆ. Բեկոնի դերը, որոնք հայտնագործեցին բնության և հասարակության ճանաչողության մասին օրենքներ: Բեկոնին է պատկանում «Գիտելիքն ուժ է» հանրահայտ ասույթը:
  3. Ներկայացրե՛ք դրա նշանավոր գործիչներին ու նրանց գործունեությունը: Ֆրենսիս Բեկոնը կարծում էր, որ շրջապատող մի ջավայրը և բնությունն անհրաժեշտ է ուսումնասիրել փորձի միջոցով: Նրա կարծիքով գիտությունը մարդուն հնարավորություն կտա վերափոխելու կյանքը: Գալիլեո Գալիլեյը նույնպես կարծում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը: Նա հայտնագործեց մարմինների ազատ անկման օրենքը, ստեղծեց հզոր աստղադիտակ: Գալիլեյը առաջինը հայտնագործեց
  4. Փորձի՛ր ներկայացնել Գալիլեյի դերը Առաջին գիտական հեղափոխության մեջ: Նոր գիտության նվաճումները արմատապես փոխեցին տվյալ ժամանակաշրջանի մարդկանց աշխարհընկալումն ու պատկերացումները։ Այդ գործընթացում ակնառու էր Գալիլեյի և Ֆ. Բեկոնի դերը, որոնք հայտնագործեցին բնության և հասարակության ճանաչողության մասին օրենքներ: Բեկոնին է պատկանում «Գիտելիքն ուժ է» հանրահայտ ասույթը:
  5. Ո՞րն էր Բեկոնի՝ շրջապատող միջավայրի և բնության ուսումնասիրության գլխավոր սկզբունքը: Մեծացավ հարգանքը գիտության նկատմամբ: Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում պետության հովանավորությամբ ստեղծվեցին ակադեմիաներ, որտեղ աշխատում էին ժամանակի ականավոր գիտնականները: Նրանցից մեկն էլ անգլիացի Նյուտոնն էր, որը եզրափակեց XVII դարի գիտական հեղափոխությունը:
  6. Ինքնուրույն փորձի´ր պարզել և դատարանին ներկայացնել, թե ինչու Բրունոյին ողջակիզեցին: Այսպիսով՝ Առաջին գիտական հեղափոխությունը դարձավ այն կարևոր նախադրյալներից մեկը, որն ապահովեց Եվրոպայի անցումը քաղաքակրթության հաջորդ փուլ՝ արդյունաբերական հասարակություն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈւՄ

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on April 21, 2026

Ներբեռնել դասագիրքը և պատրաստվել էսսեագրության հետևյալ թեմաներից` (էջ 53-64)

  • Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը
  • Երվանդական Հայաստանի անկախության վերկանգնումն ու Սելևկյանները

Բառապաշար

Ռեֆորմացիա — Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:

Հակառեֆորմացիա — Հռոմի պապի գլխավորությամբ Ռեֆորմացիայի դեմ ծավալված շարժում:

Նիդերլանդական հեղափոխություն– 1566-1609 թթ. Իսպանիայի դեմ Նիդերլանդների մղած ազգային–ազատագրական պատերազմը:

Ինդուլգենցիա — Մեղքերի թողության վկայագիր:

Բողոքականներ – Բողոքական եկեղեցու հետևորդներ: Նրանք ժխտում էին եկեղեցու` որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:

Անգլիկան եկեղեցի– Անգլիական բողոքական եկեղեցու անվանումը:

Ինկվիզիցիա– Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ: Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար:

Մարտին Լյութեր — Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան (1483-1546 рр.):

Հենրիխ VIII — Անգլիայի թագավոր, գահակալել է 1509-1547 թթ.:

Ժան Կալվին — Ֆրանսիացի աստվածաբան (1509-1564 թթ.):

«Հիսուսի ընկերություն» — Կաթոլիկ վանական միաբանություն: Հիմնադրվել է 1534 թ.: Դրա անդամները հայտնի են ճիզվիտներ անունով՝ Հիսուս անվան լատ. ձևից: 2013 թ.` պատմության մեջ առաջին անգամ, այս միաբանության անդամ Ֆրանցիսկ I-ն ընտրվել է Հռոմի պապ:

 

Ռեֆորմացիայի սկիզբը

Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա: Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը: Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ: Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:

Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր: Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը:

Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը: Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները:

Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին: Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները: Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:

Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը։ Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը` կաթոլիկ կամ բողոքական:

Բողոքական եկեղեցիների առաջացումը

Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:

Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով։ Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը։ Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից: Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին:

Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը: Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանություննե գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»: Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական:

Հակառեֆորմացիա

Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի: Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը։ Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:

1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը:

Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:

Նիդերլանդական եղափոխությունը

Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:

Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները։ Սակայն դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի:

Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչաց րին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում:

Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:

Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որ պես ինքնուրույն պետություն: Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում։ Մեղքերի թողության վկայագիր:
  2. Ի՞նչ է ռեֆորմացիան: Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:
  3. Ե՞րբ և որտե՞ղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի՞ և ո՞ւմ դեմ էին ուղղված դրանք: Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան (1483-1546 рр.):

    Մարտին Լյութերը, որը Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր: Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը:

    Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը: Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները:

  4. Ովքե՞ր ստացան բողոքական անվանումը և ինչո՞ւ: Բողոքական եկեղեցու հետևորդներ: Նրանք ժխտում էին եկեղեցու` որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:
  5. Բացատրի՛ր «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը։ Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը` կաթոլիկ կամ բողոքական:
  6. Ներկայացրո՛ւ անգլիկան եկեղեցու առանձնահատկությունները:Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով։ Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը։ Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից: Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին:
  7. Ի՞նչ է Հակառեֆորմացիան:Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի: Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան:
  8. Ինչո՞ւ Նիդերլանդներում սկսվեց ազգային–ազատագրական պայքար:

    Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:

    Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները։ Սակայն դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի:

    Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչաց րին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

  9. XVI դարում ի՞նչ եկեղեցիներ առաջացան Եվրոպայում. թվարկի՛ր դրանք:

    Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:

    Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով։ Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը։ Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից: Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին:

    Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը: Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանություննե գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»: Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինակա։

Апрель

0

Posted by alikpetrosyan | Posted in Ռուսերեն | Posted on April 20, 2026

Вопросы по тексту:

  1. В каких местах проводил осень композитор Эдвард Григ?Григ  осень проводил в лесах  около  Бергена.

2. Чем особенным привлекали композитора леса?Композитора  особенно  привлекали леса около моря.

3. Кого однажды встретил в лесу композитор Григ?Григ  встретил маленькую  девочку.

4. Что несла в руках та, которую встретил композитор в лесу?Девочка собирала в корзину  еловые  шишки.

5. Что композитор обещал его но знакомой?Он обещал  сделать подарок  позже,лет через десять.

6. Как долго Григ сочинял новое произведение, посвященное его новой знакомой?Нпд музыкой  он работал  в течение месяца.

7. Куда отправил отец Дагни?Дагни отец предложил  поехать  в Христианию навестить тётушку Магду.

8. Кем была и где работала тетя Дагни?Она работала  театральной  портнихой.

9. Что Дагни услышала на концерте?На концерте она услышала своё имя, человек во фраке  объявил, что будет  исполнена музыка  посвящённая  дочери  лесника Хагерупа Педерсена.

Задание 2. Чтение  текста

 Что могло быть дальше?

Чтение окончания текста « Алые паруса»:

Она вздрогнула, откинулась, замерла; потом резко вскочила с головокружительно падающим сердцем, вспыхнув неудержимыми слезами вдохновенного потрясения. Кораабль «Секрет» в это время приближаался к берегу; негромкая музыка лилась в голубом дне с белой палубы под огнем алого шелка.

Не помня, как оставила дом, Ассоль бежала уже к морю, подхваченная неодолимым ветром события; на первом углу она остановилась почти без сил; ее ноги подкашивались, дыхание срывалось и гасло, сознание держалось на волоске.

Тем временем в городе произошло такое замешательство, такое волнение, какие не уступят эффекту знаменитых землетрясений. Никогда еще большой корабль не подходил к этому берегу; у корабля были те самые паруса, имя которых звучало как издевательство. Мужчины, женщины, дети впопыхах мчались к берегу, кто в чем был; жители перекликались со двора в двор, наскакивали друг на друга, вопили и падали; скоро у воды образовалась толпа, и в эту толпу стремительно вбежала Ассоль. Пока ее не было, ее имя перелетало среди людей с нервной и угрюмой тревогой, с злобным испугом. Как только появилась Ассоль, все смолкли, все со страхом отошли от нее, и она осталась одна средь пустоты знойного песка, растерянная, счастливая, с лицом не менее алым, чем ее чудо, беспомощно протянув руки к высокому кораблю. От него отделилась лодка, полная загорелых гребцов; среди них стоял тот, кого, как ей показалось теперь, она знала, смутно помнила с детства. Он смотрел на нее с улыбкой, которая грела и торопила. Ассоль вбежала по пояс в теплое колыхание волн, крича:

— Я здесь, я здесь! Это я!

 Грэй нагнулся, ее руки ухватились за его пояс. Ассоль зажмурилась; затем, быстро открыв глаза, смело улыбнулась его сияющему лицу и, запыхавшись, сказала:

— Совершенно такой

.— И ты тоже, дитя мое! — вынимая из воды мокрую драгоценность, сказал Грэй. — Вот, я пришел. Узнала ли ты меня?

Она кивнула, держась за его пояс, с новой душой и трепетно зажмуренными глазами. Счастье сидело в ней пушистым котенком.

 И скоро Ассоль увидела, что стоит в каюте — в комнате, которой лучше уже не может быть. Опять Ассоль закрыла глаза, боясь, что все это исчезнет, если она будет смотреть. Грэй взял ее руки и, зная уже теперь, куда можно безопасно идти, она спрятала мокрое от слез лицо на груди друга, пришедшего так волшебно. Бережно, но со смехом, сам потрясенный и удивленный тем, что наступила невыразимая, недоступная никому драгоценная минута, Грэй поднял за подбородок вверх это давно-давно пригрезившееся лицо, и глаза девушки, наконец, ясно раскрылись. В них было все лучшее человека.

Задание для девочек:   представь себя на месте Ассоль. Какие бы чувства испытывала ты?

Задание для мальчиков: представь себя на месте Грэя. Какие бы чувства испытывал ты?Пока  у меня  нет таких чувств,но по моему  я бы стремился быть заботливым и внимательным ,подарил бы ей цветы ,интересные  книги,но время  покажет.

Задание 3. Образуйте сравнительную ( высокий-выше) или превосходную  ( глубокий-глубочайший) степень прилагательных.

А.
В д́етстве мне каз́алось, что мой двор (интер́есный-интереснейший)  друѓих и в нём жив́ут (весё-
лые-веселее) д́ети. Двор у нас был огр́омный, (больш́ой-больше) , чем все
остальн́ые. В н́ашем двор́е гул́яло мн́ого вс́яких дет́ей – и мальч́и шек, и девч́онок… Но Л́юська был́а
мо́ей (хор́ошая-самая хорошая) подр́угой. Мы с ней ж́или в сос́едних кварт́ирах, а в шќоле
сид́ели за одн́ой п́артой. У Л́юськи б́ыли прям́ые жёлтые в́олосы. А глаз́а у неё б́ыли!.. Вы, нав́ерное,
не пов́ерите, у неё б́ыли (необыкнов́енные-) необычайные в м́ире глаз́а. Од́ин глаз
(зелёный)зеленейшей трав́ы. А друѓой – совс́ем жёлтый! А у мен́я глаз́а б́ыли каќие-
то с́ерые. (Обыкнов́енные) обыкновеннейшие глаз́а! И в́олосы у мен́я б́ыли (дур́ацкие)
в м́ире – кудр́явые и кор́откие. И вообщ́е, всё у Л́юськи б́ыло (хорош́ее)хорочайшие
, чем у меня. Вот только ростом я была (высокая)-высочайшая.
Мне очень нр́а вилось, когд́а нас во двор́е зв́али «Л́юська больш́ая» и «Л́юська м́аленькая». И вдруг
Л́юська в́ыросла. Он́а ст́ала (дл́инная) длиннейшая и (крас́ивая)красивейшая,
чем я.

Б.
Сравн́ение анатом́ических ос́обенностей убед́ительно говор́ит, что т́ело челов́ека и т́ело
обезь́яны пох́ожи. Одн́ако, в отл́ичие от человекообр́азных обезь́ян, н́оги у нас (дл́инные)
длиннее рук, а фиѓура приспос́облена для прямохожд́ения. Сравн́ительно с разм́ерами
т́ела мозг челов́ека знач́ительно (больш́ой)большущий, чем у обезь́яны; кр́оме тоѓо,
мозг челов́ека (сл́ожный)сложнейший, а еѓо л́обные, теменн́ые и вис́очные д́оли
сравн́ительно (кр́упные)крупнейшие и совм́естно помоѓают м́ыслить и говор́ить.
Ч́елюсти соврем́енного челов́ека знач́ительно (кор́откие и сл́абые)короче и слабее,
чем у человекообр́азных обезь́ян. Разл́ичия в стро́ении языќа и гл́отки у челов́ека и шимпанз́е
позвол́яют нам издав́ать (разнообр́азные) зв́уки, хот́я как у челов́ека, так
и у шимпанз́е черт́ы лиц́а м́огут приним́ать разл́ичные выраж́ения.

п

Задание 5. Напишите сочинений на одну из предложенных тем:

  • Будущее начинается сегодняНаше будущее  в наших руках.Мы являемся  творцами нашей судьбы.Мы строим планы ,ставим цели, мечтаем каким будут наше будущее.Решение которое мы принимаем сегодня,оказывает влияние на то, каким будет  наше будущее.Мы все мечтаем чтобы не было войны,люди жили весело и мирно.Я верю, что в будущем  нас ждут новые  открытия в медицине,не будут болезни от которых умирают люди.Я думаю ,что будущее  зависит от нас,от наших  решений и наших стремлений.
  • Знать себя — значит знать все.
  • 3 секрета счастливой жизни

Задание 6. Напишите слова в нужной форме.

Во время (летние каникулы) летних каникул мы ездили в Москву.

Ярославль находится на (берега, река Волга) берегу реки Волга .

В Москве много (современные здания)современных  зданий.

Мне нравится музыка (современные российские композито-
ры)современных российских композиторов..

Выставка картин (испанские художники)испанских композиторов открылась в Эрмитаже.

У (русские)русскихй есть странный праздник — старый Новый год.

Агата Кристи — автор (многие детективные романы)многих  детективных романов.

Третьяковская галерея — один из (самые известные музеи
мира)самых известных музеев мира .

У (китайские студенты) китайских студентов сейчас урок русского языка.

Он вчера прилетел с (Канарские острова) Канарских островов.

Задание  7.   Проанализируйте свои сильные и слабые стороны, по этим результатам создайте видео под названием » О себе», в котором расскажите о своей индивидуальности, о своих особенностях, увлечениях, мечтах.Я очень. любопытный  и целеустремённый мальчик.В своих  поступках у меня  есть свои  недостатки.В своих поступках и решениях  порой я бываю импульсивным и необдуманным.Это мне приносит некоторые проблемы и вызывает недовольство окружающих.Однако мой отец очень мудрый и всегда понимает меня.Но я очень добрый ,я готов помочь друзьям и близким .

Задание 8. Поиграем…

Напишите убедительные аргументы каждого. А кто, по-вашему, должен покинуть шар и почему?

Մաթեմատիկա

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 16, 2026

1) 1.
Ուղղանկյուն եռանկյան էջերը 60 սմ և 80 սմ են: Գտիր եռանկյան ներքնաձիգը:
Պատասխան՝ ներքնաձիգը 100 սմ է:

2.
Ուղղանկյուն եռանկյան էջը 5 սմ է, իսկ ներքնաձիգը՝ 13 սմ: Գտիր եռանկյան մակերեսը:
Պատասխան՝ 30 սմ^2
169-25=144
b = 12
s = a · b : 2 = 60 : 2 = 30

3.
Ուղղանկյուն սեղանի հիմքերը 13 դմ և 25 դմ երկարություններով հատվածներ են: Փոքր սրունքը 9 դմ է: Հաշվիր սեղանի մեծ սրունքը:
Պատասխան՝ սեղանի մեծ սրունքը 15 դմ է:
25 – 13 = 12
81 + 144 = 225

4.
Մայրիկը բակում ուզում է կառուցել ուղղանկյունաձև ծաղկանոց՝ 6 մ և 8 մ կողմերով: Որքա՞ն պիտի լինի ծաղկանոցի անկյունագիծը, որպեսզի այն ունենա ուղղանկյան ձև:
dobe.jpg
Պատասխան՝ 10 մ
36 + 64 = 100 = 10^2

5.
Շեղանկյան անկյունագծերը 14 սմ և 48 սմ են: Հաշվիր շեղանկյան կողմը:
Պատասխան՝ շեղանկյան կողմը 25 սմ է:
14 : 2 = 7
48 : 2 = 24
49 + 576 = 625 = 25^2

6.

Քառակուսու կողմը 25 սմ է: Հաշվիր քառակուսու անկյունագիծը:
Պատասխան՝ քառակուսու անկյունագիծը 25√2սմ է:
625 + 625 = 1250

7.
Հավասարասրուն եռանկյան հիմքը 20 սմ է, իսկ սրունքը՝ 26 սմ: Հաշվիր հիմքին տարված բարձրությունը:
Պատասխան՝ բարձրությունը հավասար է 24 սմ:
20 : 2 = 10
676 – 100 = 576 = 24^2

8.

Ուղղանկյուն եռանկյան էջը 15 սմ է, իսկ ներքնաձիգը՝ 25 սմ: Հաշվիր երկրորդ էջի երկարությունը:
Պատասխան՝ 20 սմ
625 – 225 = 400 = 20^2

9.
Եռանկյան կողմերը 9 մ12 մ և 14 մ են: Արդյո՞ք եռանկյունը ուղղանկյուն է:
Պատասխան՝

10.

Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 10 սմ է: Որոշիր սեղանի պարագիծը, եթե նրա փոքր հիմքը հավասար է բարձրությանը և հավասար է՝ 4 սմ:
 
Պատասխանը կլորացրու մինչև տասնորդականը:
 
Պատասխան՝ 24 սմ
10 – 4 : 2 = 3
16 + 9 = 25 = 5^2
p = 10 + 4 +10 = 24

11.
Տան տանիքին և փողոցի լապտերի սյան վրա գտնվում են երկու աղավնի: Կարինեն տան մոտ մի քիչ ցորեն լցրեց: Երկու աղավնիները միաժամանակ, նույն արագությամբ թռան դեպի ցորենը և միաժամանակ տեղ հասան:
Հաշվիր, թե տնից ի՞նչ հեռավորության վրա Կարինեն լցրեց ցորենը, եթե հայտնի է, որ տան բարձրությունը 4 մ է, սյան բարձրությունը՝ 3 մ, և սյունը գտնվում է տնից 7 մ հեռավորության վրա:
baloži2.jpg
Ցուցում: Պահանջվող հեռավորությունը նշանակիր x -ով:
Ցորենը լցված է տնից 3 մ հեռավորության վրա:

12.

Խնդիր` հին չինական «Ինը գիրք մաթեմատիկայի մասին» գրքից:
«Ջրամբարի լայնությունը 1 ջան է՝ (1 ջանը = 10 չի): Ջրամբարի կենտրոնում աճում է եղեգը, որը ջրի մակարդակից 1 չի բարձր է: Եղեգը կարելի է ճկել այնպես, որ նրա գագաթը հասնի ափին: Գտիր ջրամբարի խորությունը և եղեգի բարձրությունը»:
 

Untitled-3.jpg
Ջրամբարի խորությունը 12 չի է:
Եղեգի բարձրությունը 13 չի է:
Տեղեկանք: 1 ջանը (հին չինական չափման միավոր) մոտավորապես հավասար է 3,2 մետրի:

13.

Առագաստանավը մրցման ժամանակ ծովով լողաց 13.8 կմ դեպի հարավ, 8 կմ դեպի արևմուտք և 7.8 կմ դեպի հյուսիս: Հաշվիր, թե մեկնարկի կետից ի՞նչ հեռավորության վրա կլինի առագաստանավը:
Հորիզոնի կողմերը:
Screenshot_8.png
Առագաստանավը գտնվում է մեկնարկի կետից 10 կմ հեռավորության վրա:
Լրացուցիչ հարց:
Ի՞նչ պատկեր կստացվի, եթե նկարենք առագաստանավի հետագիծը:

14.

Ուղղահայաց պատին հենած է սանդուղք: Սանդուղքի երկարությունը 50 մ է: Սանդուղքի ծայրը, որը հենված է գետնին, գտնվում է պատից 30 մ հեռավորության վրա: Հաշվիր, թե գետնից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում սանդուղքի երկրորդ ծայրը:
Պատասխան՝ 40 մ հեռավորության վրա:
2500 – 900 = 1600 = 40^2

15.

Ուղղանկյուն եռանկյան մի էջը 7 մ է, իսկ ներքնաձիգի և մյուս էջի գումարը 49 մ է: Գտիր ներքնաձիգը:
Պատասխան՝ ներքնաձիգը 25 մ է:

16.

Զուգահեռագծի կողմերը 95 սմ և 76 սմ են: Բութ անկյան գագաթից մեծ կողմին տարված է ուղղահայաց, և այն կողմը բաժանում է երկու մասերի, որոնցից մեկը 38 սմ է:
Որոշիր հեռավորությունը բութ անկյունների գագաթների միջև:
1. Քանի՞ պատասխան ունի առաջադրանքը:
2. Եթե ստացար երկու պատասխան, ապա դրանք տեղադրիր աճման կարգով, կլորացնելով մինչև հարյուրերորդականների կարգը: Եթե ստացել ես մեկ պատասխան, ապա երկրորդի փոխարեն տեղադրիր 0:
Բութ անկյունների գագաթների հեռավորությունը` 63.02 սմ է կամ՝ 87.0 սմ:

17.

Հնարավոր է արդյո՞ք 20 սմ տրամագծով գերանից պատրաստել ուղղանկյունանիստ չորսու, որի լայնակի հատույթում 16 սմ կողմով քառակուսի է:
Լայնակի հատույթի կողմի ամենամեծ հնարավոր արժեքը (պատասխանը կլորացրու մինչև տասնորդականը)`14.1 սմ է:
 
Այսպիսով՝

18.

rinka linijas.JPG
Երկու հավասար շրջանագծերից մեկը անցնում է մյուսի կենտրոնով: Հաշվիր ընդհանուր լարի երկարությունը, եթե շրջանագծերի շառավիղը 22 մ է:
Պատասխան՝ ընդհանուր լարի երկարությունը 22√3 մ է:















2) 1.
Արտադրիչը դուրս բեր արմատի նշանի տակից՝ 165
Պատասխան՝ 4√5

2.

Թվերը դասավորիր աճման կարգով՝ 121;301;1;36

3.

Պարզեցրու արտահայտությունը՝ 8a+10a10a
Պատասխան՝ 8√a

4.

Պարզեցրու արտահայտությունը՝ (23)^2
Թվաբանական գործողության «+»կամ  «» նշանը տեղադրիր առանձին պատուհանում:
 
Պատասխան՝ 5-2√6

5.
Պարզեցրու արտահայտությունը՝ (552)^2 
 
Թվաբանական գործողության  «+» կամ  «» նշանը տեղադրիր առանձին պատուհանում:
Պատասխան՝ 75-10√10

6.
Պարզեցրու արտահայտությունը՝ (114)^2
 
Թվաբանական գործողության  «+»  կամ  «» նշանը տեղադրիր առանձին պատուհանում:
Պատասխան՝ 27-8√11
Բանաձևերից ո՞րն է ճիշտ:


7.

Պարզեցրու արտահայտությունը՝ 14(8314)
Թվաբանական գործողության նշանը տեղադրիր առանձին պատուհանում:
Պատասխան՝ 8√14+12

8.
Պարզեցրու արտահայտությունը՝ (9+56)(956)

Պատասխան՝ 25

9.

Պարզեցրու արտահայտությունը՝
48+12+75=3√15
Հաշվիր արտահայտության մոտավոր արժեքը 0.001 ճշտությամբ:
48+12+75≈16.61

10.

Պարզեցրու արտահայտությունը (x59)^2, եթե x59>0
Պատասխան՝ x-59

11.
Պարզեցրու արտահայտությունը` a/x19x:7a/19xx
Պատասխան՝ – 1/7

12.

Գտիր x^2+3x5+7 արտահայտության արժեքը, եթե x=5+1
Պատասխան՝ 28+5√5

13.

Հաշվիր արտահայտության արժեքը՝ −9+203(2036)^2
Պատասխան՝ -3

14.

1. Արդյո՞ք այս արտահայտությունը պարզեցնելով կստացվի ամբողջ թիվ՝
21+7313+17
Պատասխան՝
2. Համարիչի գումարելին վերլուծիր արտադրիչների:
Սկզբում գրիր փոքր արտադրիչը:
Պատասխան՝ 21=√3√7
3. Հաշվիր արտահայտության արժեքը՝ -1

15.

Պարզեցրու արտահայտությունը՝ 24x-6y/13x+8x9y/13xx+√y/13x
Պատասխան՝ 31√x -16y/13x

16.

1. Պարզեցրու արտահայտությունը՝

513+48=√3−1

2. Հաշվիր տրված արտահայտության մոտավոր արժեքը 0.1 ճշտությամբ:

Պատասխան՝ 5−√13+√48≈0.7


17.

Հաշվիր՝ (315)^2+(615)^2
Պատասխան՝ 3
Պարզիր, թե ո՞ր բազմությանն է պատկանում ստացված թիվը:

18.

Պարզեցրու արտահայտությունը՝ 18x^24x+4/x2
Պատասխան՝ 18
Skip to toolbar