Հին Եգիպտոսի քաղաքակրթության արշալույսը

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on October 27, 2024

Առաջադրանք 1

«Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել : «Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան

«Հին Եգիպտոսի քաղաքակրթության արշալույսը» էջ 11-13-ը պատմել, դուրս գրել նոր հասկացությունները, էջ 13-հարցերին պատասխանել:1. Նեղոսը ջրի միակ աղբյուրն էր, և կյանք էր պարգևում շրջակայքում ապրող բոլոր մարդկանց: Դրա համար էլ այն ավանել են Նեղոսի պարգև:2. Առաջին տիրակալը, որը կարողացավ միավորել վերին և ստորին Եգիպտոսը, Փարավոն Նարմերն էր (հայտնի է նաև որպես Մենես): Այս իրադարձությունը տեղի է ունեցել Մ.թ. ա. մոտ 3100 թվականին, որը համապատասխանում է Եգիպտոսի Հին Թագավորության սկզբին ։ 3. Բուրգերի կառուցման հիմնական նպատակներից մեկը փարավոնների համար հավերժական գերեզման ստեղծելն էր: 4. Որպեսզի Եգիպտոս բերեն հազարավոր կենդանիներ և ստրուկներ։5. Հիքսոսները օգտվեցին երկրի թուլությունից, և նվաճեցին Եգիպտոսի հյուսիսիային մասը, կարողնալով տիրապետել այնտեղ 1,5 դար:

 

Առաջադրանք 2

«Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան

«Հին Եգիպտոսի հզորությունն ու անկումը» էջ 14-17-ը պատմել, դուրս գրել նոր հասկացությունները, էջ 17-հարցերին պատասխանել:

 

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում ՝Նեղոս գետի աջ ափին: Այդտեղ է ձևավորվել Հին Եգիպտոսի պետությունը: 21-րդ դարում այդ տարածքում ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը:

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:Մենֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր՝ կառուցված Նեղոսի ձախ ափին։  Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ դինաստիական շրջանի առաջին փարավոններից մեկը Մեմֆիսը մայրաքաղաք հիմնելու միջոցով կարողանում էր հսկել դելտայի տարածաշրջանի բերրի տարածքները, գյուղատնտեսությանը, ինչպես նաև եկատմտաբեր Լևանտայի հետ առևտրային երթուղիները: Այն եղել Է Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոն։ Մեմֆիսում պահպանվել են Պտահ աստծո տաճարի մնացորդները։ , սֆինքս Ռամզես երկրորդի երկու կոթողը ։Այն իր դիրքի պատճառով գրավիչ էր բոլոր փարավոնների համար։ Մեմֆիսը ժամանակին հայտնի է եղել արձանների, տաճարներ և իր շուրջը փռված բուրգերի բազմությամբ։ Այժմ պահպանված բուրգերն ու սֆինքսը գտնվում են Գիզայի տարածքում։

3.Ովքեր էին փարավոնները:Եգիպտոսում արքային անվանում էին փարավոն: Փարավոն նշանակում է մեծ տան տեր: Կենդանի ժամանակ նրանց երկրպագում էին ինչպես աստվածները: Մահանալուց հետո նրանց համար կառուցում էին շքեղ դանբարաններ՝ բուրգեր:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

Գահ բարձրանալը,Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր։

արշավանքները,Ռամզես II-ի կառավարման առաջին ամիսներից պահպանվել են քանանացիների գերեվարման պատկերները։ Փարավոնը անձամբ է մասնակցել Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այս արշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։ Պահպանվել են նաև արևմտյան հարևանների՝ լիբիացիների դեմ տարած հաղթանակի պատկերներ։
Ավելի ուշ, կառավարման 2-րդ տարում, Ռամզես II-ը հաղթանակ է տանում Շերդանի ծովահենների նկատմամբ։ Շերդանի գերիներով համալրում են եգիպտական զորքերի շարքերը, որոնք հետագայում փարավոնին ծառայելով, մարտնչում են Սիրիայի և Պաղեստինի դեմ մղվող մարտերի առաջին շարքերում։
Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ։ Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյրութը։
Կառավարման 5-րդ տարվա գարնանը հավաքելով ավելի քան 20-հազարանոց զորք, իր երկրորդ արշավն է սկսում՝ սահմանամերձ Չիլու ամրոցից։ 29 օր անց, եգիպտական 4 ռազմական միավորներ, որոնք կոչվել էին Ամոնի, Ռայի, Պտահի և Սեթի պատվին (յուրաքանչյուրում հինգ հազար ռազմիկ) վրաններ են խփում Կադեշի մոտակայքում։

հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը  Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է հանձնում արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսի իրավասությանը։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ (ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը)։ Պայմանագիրը թարգմանվում է եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի և Ռամզեսեումի պատերին։ Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով։ Այս տարբերակի պատառիկները պահպանվել են Բողազքյոյի արխիվում։
Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»։

մշակույթըԽեթական պատերազմից հետո Ռամսես II-ը ևս 45 տարի կառավարում է Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում։ Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը (Ռամզեսի տուն)։ Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամսեսի երկիր։  Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։ Տաճարներ է կառուցում Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝ Աբու Սիմբելում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց անձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։

ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Աղբյուրներ՝

Ռամզես Եկրորդ /Մեծ/Մոտ 90 տարեկան հասակում տառապել է ատամնաբուժական ծանր խնդիրներով, արթրիթիով և զարկերակների քրոնիկ հիվանդությունով։ Ռամսես II–ին փոխարինում է նրա 13-րդ որդին` Մեր-Նե-Պտահը։ Ռամզես II-ի մարմինը սկզբնապես թաղվում է Թագավորների հովտում, KV7 դամբարանում, բայց դամբարաներ թալանողների պատճառով, վերաթաղվում է չորս անգամ։  Ռազմես II շատ հզոր և իր երկիրը սիրող և ծաղկեցնող արքա էր։ Նա խելացի դիվանագետ էր այդ իսկ պատճառով էլ կնքեց պայմանգիրը ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը։

Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

Հին աշխարհի երկրների մշակույթը

Հին ԵգիպտոսՀին Եգիպտոսը հնագույն պետություն էր ներկայիս Եգիպտոսի տարածքում՝ մ. թ. ա. IV հազարամյակի վերջից մինչև մ. թ. ա. 31 թ.:

Ընդունված է Հին Եգիպտոսի պատմության 8 բաժանում. Վաղ թագավորություն (մ. թ. ա. մոտ 3000–2800 թթ.), Հին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2800–2250 թթ.), Եգիպտոսի առաջին կազմալուծում (մ. թ. ա. մոտ 2250–2050 թթ.), Միջին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2050–1700 թթ.), Եգիպտոսի երկրորդ կազմալուծում (մ. թ. ա. մոտ 1700–1580 թթ.), Նոր թագավորություն (մ. թ. ա. մոտ 1580–1070 թթ.), Ուշ (Լիբիա-սաիսյան և Պարսից) ժամանակաշրջան (մ. թ. ա. 1070–332 թթ.), Հունա-հռոմեական ժամանակաշրջան (մ. թ. ա. 332 – մ. թ. 395 թթ.):

Եգիպտոսը վերելք է ապրել հատկապես Նոր թագավորության (XVIII–XX հարստություններ) ժամանակաշրջանում՝ մ. թ. ա. XVI–XV դարերում: Թութմոս I, Թութմոս III և Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին են միացրել Պաղեստինը, Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը: Եգիպտոսն Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունն էր. բարձրակետին է հասել Ամենհոտեպ III-ի օրոք (մ. թ. ա. 1455–1424 թթ.):

Եգիպտոսի հզորության վերջին շրջանը Ռամզես II-ի (մ. թ. ա. 1279–1213 թթ.) օրոք էր: Դաշինք կնքելով գլխավոր հակառակորդ Խեթական տերության հետ՝ փարավոնն ապահովել է երկրի սահմանների անվտանգությունը և զբաղվել է ներքին գործերով: Ռամզես II-ի մահից հետո Եգիպտոսն անկում է ապրել՝ տրոհվելով բազմաթիվ իշխանությունների: 200 տարի անց երկիրը միավորվել է, սակայն այլևս նախկին հզորությանը չի հասել:

Մ. թ. ա. 525 թ-ին Աքեմենյան Կամբյուսես թագավորը գրավել է Եգիպտոսը և միացրել Աքեմենյան տերությանը:

Մ. թ. ա. 404 թ-ին Եգիպտոսն անկախացել է, մ. թ. ա. 341 թ-ից կրկին ենթարկվել է Աքեմենյաններին, իսկ մ. թ. ա. 331 թ-ից՝ Ալեքսանդր Մակեդոնացուն. Միջերկրականի ափին նրա կառուցած Ալեքսանդրիա քաղաքը դարձել է հելլենիստական մշակույթի և առևտրի խոշոր կենտրոն:

Փարավոնների կառավարումը պաշտոնապես ավարտվել է մ. թ. ա. 31 թ-ին, երբ Հռոմը գրավել է Եգիպտոսը և այն դարձրել կայսրության պրովինցիա:

Եգիպտոսի Արաբական ՀանրապետությունըՆերկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո:

Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական:

 

Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով: Նեղոսի հովիտը մարդկային քաղաքակրթության զարգացման կենտրոններից է, որովհետև ծածկված է բերրի հողերով և խիստ տարբերվում է երկրի հիմնական տարածքը կազմող անապատային և կիսաանապատային լանդշաֆտներից:

Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք:

 

Նեղոսի վրա կառուցված է Ասուանի ամբարտակը:

Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը`   7 մլն): Այստեղ արտադրում են ոչ միայն սննդամթերք ու գործվածքներ, այլև ավտոմեքենաներ, տրակտորներ, երկաթուղային վագոններ, ձուլում են պողպատ, թուջ:

Եգիպտական փարավոնը կինԳիտնականները, ուսումնասիրելով պատկերները, որոնցում պատկերված է հին եգիպտական Արսինոյա 2-րդ թագուհին, եկել են եզրահանգման, որ նա կառավարել է Եգիպտոսը Կլեոպատրայից դեռ 200 տարի առաջ:

«Արսինոյա 2-րդը եղել է կին-փարավոն եւ բարձր դասի քրմուհի: Նա հավասար իրավունքներ է ունեցել իր եղբոր հետ եւ կառավարել է նրա հետ միասին: Ավելին, նա աստվածացվել է դեռ կենդանության օրոք, այլ ոչ թե` մահից հետո»,- ասել է Գյոթեբորգի համալսարանի գիտանականներից Մարիան:

Գիտնականները ողջ աշխարհում ընդունում են Արսինոյայի հետմահու մեծ ազդեցությունը: Այդ կնոջը հավասարեցրել են Իսիդայի եւ Խաթխորի հետ: Նա աստվածացվում էր մոտ երկու հարյուր տարի, մինչեւ Կլեոպատրան ելավ գահ եւ նույնպիսի թագով թագադրվեց:

Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

1.Զբոսաշրջիկները սիրում են Եգիպտոսը մաքուր ջրի շնորհիվ։

2.Եգիպտոսը ունի հարուստ պատմություն։

3.Եգիպտոսում պահպանվել է 7 հրաշալիքները։

4.Եգիպտացիները հավատում էին շատ աստվածների

5.Կարմիր ծովում չի թափվում ոչ մի գետ։

6.Առաջին անտիբոտիկը եղել է Եգիպտոսում։

7.Առաջին ոստիկանությունը նույնպես եղել է Եգիպտոսում։

8.Շատ տներ կան որոնք չունեն տանիք։

9.Մումիան ունի եգիպտական անձնագիր։

10.Եգիպտացի տղամարդիկ հագնում են սպիտակ հագուստ։

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on October 24, 2024

Ընտրիր ճիշտ շարունակությունը:
Եթե բազմանդամի անդամները գումարված են և գրված են կատարյալ տեսքով, ապա ասում են, որ բազմանդամը գրված է

Ընտրի՛ր այն բազմանդամները (բազմանդամը), որոնց արժեքները բացասական են, նրանցում մասնակցող տառերի բոլոր արժեքների դեպքում:

Որոշիր պատասխանի ճիշտ տարբերակը:
Հետևյալ բազմանդամներից ո՞րն է հանդիսանում եռանդամ:

Ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը:
Այս բազմանդամը՝ a2+0,2a+1

Լրացրու ներքևի աղյուսակի դատարկ վանդակները:
Այս 5x2+xy8x2+y բազմանդամի համար որոշիր յուրաքանչյուր անդամի գործակիցը և աստիճանը:
Բազմանդամի անդամները
5x2
xy
8x2
y
Բազմանդամի անդամների գործակիցները
5
1
-8
1
Բազմանդամի անդամների աստիճանները
2
1
2
1

 


Որոշիր տրված բազմանդամի աստիճանը, պատասխանը գրիր տառերով:
Հետևյալ 10,5s բազմանդամը Առաջին աստիճանի բազմանդամ է:

10a5,5.7a2b,13.1ab,b5 միանդամներից կազմի՛ր բազմանդամ:
Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:

Պարզեցրու՛ 9.6xy14(−5)xyz6.39mt19m3t բազմանդամը` գրելով նրա յուրաքանչյուր անդամը կատարյալ տեսքով:
Ընտրիր ճիշտ պատասխանը:

5.1b+g+g35.4b բազմանդամի նման անդամների միացման արդյունքում ստանում ենք՝  (ընտրի՛ր ճիշտ պատասխանը)

Գտիր ճիշտ պատասխանը:
Այս՝ 5ab32a2b5ab32+5a2b3 բազմանդամի կատարյալ տեսքն է՝

Որոշիր ճիշտ պատասխանի տարբերակը:
Հետևյալ 2x+8x23+2x2x բազմանդամի կատարյալ տեսքն է՝

Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:
Տրված a2b+a2ba+2a2b բազմանդամի կատարյալ տեսքն է՝

Գտի՛ր x2+2xc+c2 բազմանդամի թվային արժեքը, երբ x=7 և c=12:
Բազմանդամի թվային արժեքը հավասար է՝ 72+2.7(-12)+(-12)2=49-168+144=193-168=25

Միացրու՛ 449c7b+17c7b+149c7b բազմանդամի նման անդամները: Ընտրի՛ր ճիշտ պատասխանը (կոտորակը մի կրճատի՛ր):

Գտի՛ր 1.46x+83xy2+42xy2 բազմանդամի թվային արժեքը, եթե x=2 և y=0.2
Բազմանդամի թվային արժեքը հավասար է՝ 1.46x + 83xy2 + 42xy2 = 1.46x + 125xy2 = -146.2 + 125.2.(0.2).0.2 = 7,08

Պարզեցրու aba+a2b4ab+4.8 բազմանդամը և գտի՛ր դրա թվային արժեքը, եթե a=2,b=1.2:
Բազմանդամի թվային արժեքը հավասար է՝ -2.1,2.2+2.2.1,2.4.2.1,2+4,8=4,8+46,08+4,8=46,08

Նախապես պարզեցնելով՝ գտիր c22fc2f2f2c բազմանդամի թվային արժեքը, եթե
f=12,c=5
Պատասխանը գրել տասնորդական կոտորակի տեսքով։
Բազմանդամի թվային արժեքը հավասար է՝ 2c3f-4cf3=2.(-125).1/2-20.1/8=-127,5

 

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on October 19, 2024

4. Fill in the blanks with prepositions.

1. Mr. Smith goes to bed at ten o’clock.
2. Jim sat all the fire.
3. She went away from school.
4. Jane sat on the chair.
5. I have a cake for you.
6. I walked to the shop.
7. We finish school at four o’clock.
8. We sat under a high tree.
9. Father told me a story about a dog.
10. The boys jumped in the river.

 

5. Choose the correct preposition.

1. She gave him a cup of tea. (of, by, with)
2. We want to sit under a tree. (in, for, under)
3. Jack climbed up the tree. (through, up, between)
4. The boy walked to the tree. (in, out, to)
5. Tom washed his hands with soap. (with, in, before)
6. The old man slept after dinner. (after, with, out)

 

2. Complete the sentences.

1. An old man and an old woman lived in a village many years ago.
2. One morning the old woman said, “We have flour, sugar, milk and butter at home.”
3. The old woman said, “I shall bake a cake for my old man.”
4. She made a cake and put it in the oven in the kitchen.
5. The old man looked at the Biscuit Boy and said, “I shall eat now .”
6. They ran after the Biscuit Boy but could not catch him.
7. The Biscuit Boy sang, “I am not a boy, I am not a toy, I am a Biscuit boy.”

 

5. Choose the correct word.

1. Many years ago there lived an old man and an old woman in a village . (town, village)
2. I shall bake a cake for my old man. (bread, cake)
3. She took the Biscuit Boy out of the oven . (cupboard, oven)
4. The old man smelt the Biscuit Boy and said, “I am hungry and I shall eat it now”. (smelt, ate)

Ջրիմուռների կառուցվածքը, տեսակները և տարածվածությունը

0

Posted by alikpetrosyan | Posted in Կենսաբանություն | Posted on October 17, 2024

Դասարանական աշխատանք, պատասխանել հարցերին․

1.Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:

2.Ի՞նչ բազմաբջիջ ջրիմուռներ են ձեզ հայտնի, նութագրեք դրանց կառուցվածքը։Պիրոգիրա, ուլոտրիքս, լամինարիա:

3.Ի՞նչ օգուտ են մարդիկ ստանում ջրիմուռներից։Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on October 14, 2024

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։ Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։ Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց. — Ես կայզերի գլուխը կկոտրեմ։ Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։ Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու: Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։ Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել: Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։ Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։ — Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։ Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա: Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց. — Դու գերմանացի՞ ես։ Հերմանն ասաց. — Այո: Ւնչ-որ մեկը հարցրեց. — Դու ատո՞ւմ ես կայզերին։ Հերմանն ասաց. — Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։ Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին. — Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։ Եվ նա բղավեց. — Ոչ, ես ձեզ եմ ատում։ Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։ Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի. — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց. — Ի՞նչ: Ես մի անգամ էլ հարցրի. — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։ Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում: — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

1.Ըստ քեզ` ո°րն է գործի ասելիքը։Հերմանը գերմանացի էր,սակայն երեխաները կայզերին ատելով իրավունք չունեին դաժան ծեծի ենթարկել նրան իր ազգության պատճառով

2.Առանձնացրո’ւ պատմության ամենից տպավորիչ հատվածը և մեկնաբանի’ր։Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի. — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց. — Ի՞նչ: Ես մի անգամ էլ հարցրի. — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։ Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում: — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ: Գրիգորին դուր չեկավ, որ մեծ տղաները ծեծեցին անմեղ Հերմանին գերմանացի լինելու պատճառով։
3. Ինչո°ւ է գործը վերնագրված «Պատերազմը»։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։Այս գործը վերնագրված էր <<Պատերազմը>>, որի պատճառով երեխաները չարացել էին։Ես կվերնագրեի <<Ատելություն>>։
4. Առանձնացրո’ւ պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։ Ալբերտ Սավին – լալկանի մեկն էր, բայց շատ հետաքրքիր տանջանքներ էր հորինում։ Էդգար Րայֆ – բոլորի մեջ Հերմանի հանդեպ ատելություն առաջացրեց։ Հերման – խաղաղ, մի փոքր ինքնամփոփ տղա էր։

5.Ըստ քեզ` ի°նչ է ատելությունը։ Ի°նչն է քեզ համար ատելի։Ես ատում եմ ամենաշատը պատերազմը, չեմ սիրում երբ ծաղրում կամ ծեծում են։
6.Ստեղծագործի’ր <<Պատերազմը չարիք է>> վերնագրով։ Պատերազմը չարիք է, որովհետև զոհվում են անմեղ մարդիկ և երեխաներ։ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին հերոսաբար զոհվեց իմ հորեղբայրը՝ Հ․Հ․ Ազգաին հերոս Վահագն Ֆելիքսի Ասատրյանը։Ես ատում եմ պատերազմը։ Իսկ 2020 թ․ նոյեմբերի 24-ին մեզ լքեց իմ ամենասիրելի պապիկը՝ Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը։

Գործնական առաջադրանք

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on October 14, 2024

  1. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:Անմարդկային,ծայրահեղական,աղեստամոքսային,գիտակցականություն,ակնաբուժական,մթնոլորտային,անորոշ,անընդհատ,օրինաչափություն,ձեռնարկություն,մանրէաբանություն։

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և (ան, օրգան, ական) անօրգանական (թափ, ոն),թափոններով բնակավայրի (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի կենցաղային (հնար, ավոր, ություն)հնարավորություն (նույն, պես)նույնպես (ան, սահման) անսահման չեն: Իսկ թափոննբերը (թափ, ոն)աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդություն (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական)առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) միջավայրի (պահ, պան, ություն) պահպանության միջոցներ ստեղծելու մասին:

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող: Երկնաքեր,բարեմիտ,վատահամբավ,բարեմիտ,վատահամբավ,դյուրաթեք,խաժաչյա,կենսասեր,հանրաճանաչ,կենսախինդ։

  1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:Մանրանկարիչ,թռչնաբուծարան,գյուղատնտեսական,մտահղացում,արդյունավետ,աշխատասեր,հավասարակշիռ,բառագիտություն։

  1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
    Անարվեստ, անդեմ, անդուռ,անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի,
    տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
  2. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր
    գործածված ածանցները:
    Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել,  փակել,
խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, օրորել: Գրիչ,կապիչ,քամիչ,թակիչ,ըմպանակ,բացիչ,գործիք,խաղալիք,հագուստ,ուտելիք,խմիչք,հագուստ,փական,խթանիչ,փաթաթան,ճոճանակ,գանձարան,զսպանակ,ջնջոց,օրորոց։

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսանձ-առանց սանձի,Միջնադարի-միջին դար,մայրաքաղաքի-մայրենի քաղաք,ամենամեծ-ամենից մեծ,շրջակայքի-շրջակա տարածությաւն,մեծագույն-շատ նշանավոր։

English 7

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on October 12, 2024

  1. True or false?

 

  1. Years and years ago a prince was very happy. false
  2. He wanted a lot of gold. false
  3. One night he saw someone when he looked out of the window. true
  4. The prince let the girl in. true
  5. The queen rushed to the bed and put an apple in it. false
  6. On top of the apple she put three mattresses. false
  7. It was a real princess. true
  1. Complete the sentences using the text.

 

  1. Years and years ago a prince was not happy.
  2. “What I want is a princess”
  3. One night the snow was falling fast.
  4. Suddenly he saw a girl.
  5. I am a princess.
  6. She rushed to a bed and put pea in it.
  7. On top of the pea she put in mattresses.
  8. “You can sleep”
  9. I can’t sleep and I am real princess.
  10. Only a real princess can feel little pea with twenty mattresses.
  11. He was a happy. happy prince .

 

  1. Fill in the blanks with lots of or a lot of.

 

  1. I can see lost of pictures on the wall.
  2. There are lots of boys in the yard.
  3. I have a lot of bread in my bag.
  4. There are lots of books in my bag.
  5. I have a lot of milk in my glass.
  6. There is a lot of ink in my ink-pot.
  1. Fill in the blanks with few, not many or not much.

 

  1. There are not many students in the classroom.
  2. There is not much water in the glass.
  3. There is not much paper in the box.
  4. I see few, eggs in the bowl.
  5. There are not many apples on the plate.
  6. There is not much food on the table.

մաթեմատիկա

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on October 10, 2024

0

Posted by alikpetrosyan | Posted in Կենսաբանություն | Posted on October 9, 2024

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6

 

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներն են․

Ընտրել այն նյութը, որը ցանկանում ես սովորել․

Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները,- նոր դասագիրք-էջ՝ 41-42

Լրացուցիչ առաջադրանք-պատասխանել հարցերին․

  1. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն սնկերը։

    Սնկերը` որպես կենդանի օրգանիզմներ, բակտերիաներից և կապտականաչ ջրիմուռներից տարբերվում են նրանով, որ բջջային մակարդակում ունեն ձևավորված կորիզ:

    Կորիզի գոյությունը հիմնական առանձնահատկություն է, որի շնորհիվ սնկերը պատկանում են կորիզավորների վերնաթագավորությանը:
  2. Ի՞նչ օգուտ է մարդը ստանում սնկերից։Մարդիկ սնկերը օգտագործում են սննդի մեջ, արդյունաբերության մեջ։
  3. Խմորասնկերը կենցաղում ինչպե՞ս եք օգտագործում։Սնկերը մեր կենցաղում կիրառվում են դեռ շատ վաղուց։ Խմորասնկերը դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ։ Պանիրի տարբեր տեսակների ստացման համար նույնպես կիրառվել են տարբեր սնկեր։ Հակաբիոտիկները նույնպես պատրասվում է սնկերից։

Առաջադրանք 7-րդ դաս հոկտեմբերի 6-10-ը

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on October 8, 2024

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:Աբգար արքան շատ թանկարժեքև մեծ նվերներ է պարգևում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը աղաչում էր նրան ,որ Աբգարին թույլ տալ իրեն քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։Աբգարին հաջողվեց ։ Քրիստոնեությունը հաստատվեց Եդեսիայում։Իշխաններ և իշխանուհիներ, նաև հասարակ մարդիկ դառնում են քրիստոնիյա։
Եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Նրա աջ ձեռքում սուր է պատկերված, իսկ ձախ կողմում պատկերված է խաչը

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից

I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե

 

 

 

 

 

 

 

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի  երկրորդ կին էր ուզում։։
Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրելԱստուն աղոթելով։ Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել
կայսրին։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

 

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և  Գրիգոր Լուսավորիչ։
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

 

 

 

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան —առաքյալ, սրբապատկեր, ավանդություն, ձեռնադրություն, ուխտել, միանձնուհի, Տիեզերական ժողով, Նիկեական հավատո հանգանակ։Պատմական բառարան
առաքյալ-Քրիստոսի աշակերտ
սրբապատկեր-սրբի պատկեր
ավանդություն-առասպել
ձեռնադրություն-օծում
ուխտել-երդվել
միանձնուհի-կրոնավոր
Տիեզերական ժողով-եկեղեցական ժողով
Նիկեական հավատո հանգանակ-Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփում

Հիմնավորել քրիստոնեկան կրոնի ընդունման կարևորությունը:Քանի, որ հայ ազգը հեթանոս էր, իսկ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեություն հաստատեցին Հայաստանում դա շատ կարևոր էր մեր համար և երբ Տրդատ III-ը հաստատեց քրիստոնեությունը նրա շնորհիվ մենք հիմա քրիստոնիա ժողովուրդ ենք։

 

Skip to toolbar