Պատմություն

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on October 27, 2023

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին: Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։

Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։

Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետոՀայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 — ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 — րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 — րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Առաջադրանքը կարդալուց հետո դուրս գրիր.

ա.ամենատպավորիչ հատվածը, Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

բ.ինչ նոր տեղեկություն բացահայտեցիր, Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին: Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։

գ.ամփոփիր 10 նախադասությամբ, Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։

 

Skip to toolbar