Հունվարի 10-20-ը

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on January 27, 2024

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:Զինանշանը յուրաքանչյուր երկրի խորհրդանիշն է։

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը
  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

  1. Արտաշես Առաջինի կառավարման թվականներըԱրտաշես Առաջինը կառավարել է մ․թ․ա․189։
  2. Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:Արտաշես Առաջինը իր  հայկական բանակը բաժանեց չորս մասի՝ Հյուսիսային,Հարավային,Արևմտյան,Արևելյան,որով նա ավելի ուժողացրեց սահմանները;

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:Քաղաքը փոքր է քան մայրաքաղաքը;

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

  1. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ,տասնհինգ ն

ախադասությամբ ամփոփիր:Երվանդի մահից հետո Սմբատը մտնում է

Արքունական գանձարանը և այնտեղ գտնում Սանատրուկ արքայի թագը;

Նա թագը դուրս է բերում, դնում Արտաշեսի գլխին,թագադրում և համայն Հայոց աշխարհի վրա կարգում թագավոր;Արտաշես թագավորը մեծ պարգևներ է բաշխում  իրեն օգնական դարձած պարսից  զորքին,պատվով ճանապարհ է դնում;Արտաշեսը քաջ Արգամին արժանացնում է արքայական որկրորդության գահին,պարգևելով հակինթազարդ պսակ,գինդեր,ոսկե գդալ և պատառաքաղ գործածոլու,ոսկե գավաթով և նվագով գինի խմելու իրավունք;Իր դայակՍմբատին նման պատվին է արժանացնում՝բացի գինդեր և կարմիր

Կոշիկ կրելու իրավունքի;Սմբատին ասպետական և արևմտյան հրամանատրությունից բացի վստահում է նաև հայոց բոլոր զորքերի,

Երկրի բոլոր գործակալների և ամբողջ արքունական տան տնօրինությունը։

Ա րտաշեսը անմասն չի թողնում իր ստնտուի ժառանգներին։Նա Գիսակի թոռ Ներսեհի ցեղը արժանացնում է նախարարական տոհմի պատվի և

Տոհմանունը կոչում Դիմաքսյան ի նշան Գիսակի քաջագործության,երբ նրա դեմքը սրով կիսվեց՝Արտաշեսին պաշտպանելիս։Արտաշեսը նախարարական տոհմի պատվի է արժանացնում Տուրի տասնհինգ զավակներին և նրանց տոհմը կոչում՝Տրունի, նրանց հոր անվամբ։Տուրը Սմբատի լրտեսն էր Երվանդի արքունիքում,մտերիմ էր Երվանդին,վայելում էր նրա վստահությունը։Նա արքունիքի բոլոր կարևոր լուրերը հաղորդում էր Սմբատին,որի պատճառով էլ սպանվում է Սմբատի կողմից։

 

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Write a comment

Skip to toolbar