0

Posted by alikpetrosyan | Posted in Բնագիտություն | Posted on February 11, 2024

Աչք և տեսողություն: Հիգիենա

Մարդու աչքը կազմված է բազմաթիվ մասերից, շատ նուրբ և զգայուն համակարգ է:

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Հարցեր

  1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:глаз.png
  2. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է:
  3. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով է կարճատեսությունը ուղղվում:Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
  4. Ի՞նչ պետք է անել տեսողության արատները կանխելու համար:● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

    ● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

    ● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

    ● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

    ● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

0

Posted by alikpetrosyan | Posted in Բնագիտություն | Posted on February 11, 2024

Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:
Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:

Լույսի ուղղագիծ տարածումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ:
  2. Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:
  3. Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:Բնական լույսի աղբյուրները ստեղծված են բնությունից, իսկ մոմը և էլեկտրական լամպը մարդու կողմից։
  4. Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները: Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր։

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on February 11, 2024

  1. Complete the sentences.

Cinderella was very beautiful and Prince danced only with her.

But she forgot the words of the little old lady.

Suddenly the clock began to strike twelve.

When the clock finished to strike twelve .

The coach became a pumpkin and the horses became mice.

Poor Cinderella went home and began to work.

The next day the Prince sent men with the glass shoe to find Cinderella.

 

  1. Choose the right word.

Cinderella liked the dance very much (liked, didn’t like).

The coach became a pumpkin (coach, stick).

The clock began to strike twelve (finished, began).

Cinderella ran down to the coach (down, after).

Poor Cinderella went home and began to work (cry,

work).

The next day the Prince sent men to find Cinderella

(strike, find).

Cinderella tried the shoe (dress, shoe).

141

_______________________________________________________________________

  1. Make up sentences with the mixed words.

liked, very, the, Cinderella, much, dance. Cinderella liked the dance very much.

clock, suddenly, twelve, the, to strike, began. suddenly the clock began to strike twelve.

finished, twelve, the clock, soon, to strike. soon the clock finished to strike twelve.

poor, and, started, Cinderella, work, walked, again, home. poor Cinderella walked home and started work again.

the, put on, Cinderella, shoe. Cinderella put on the shoe.

she, coach, ran, her, to, steps, the, down. she ran down on the steps to coach.

married, and, were, the Prince, her, happy, they. the Prince married her and they were happy.

142

_______________________________________________________________________

  1. Fill in the missing prepositions.

There are some trees in the garden.

Tom fell on the ground.

I shall give the book to my friend.

The coins belonged to the King.

144

_______________________________________________________________________

Daddy went to the car to wash it.

I shall tell you about my cousins.

She ran down the steps.

Tom told the King about the men.

Jimmy went home with his parents.

There are flowers in the vase.

Ann will go to school in September.

There is a cat on the tree.

145

_______________________________________________________________________

  1. Fill in some, any, a, an, the.

I bought some newspapers and a book yesterday.

There are some trees in my garden, but there aren’t an flowers.

Jane lives in an old house in London.

There are some copy-books for you on the desk.

I want an apple, I don’t want an orange.

Is there a carpet on the floor?

Are there any pictures on the wall?

When does she get up in the morning?

145

_______________________________________________________________________

Skip to toolbar