English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on February 6, 2024

  1. Complete the sentences.

Autumn comes after summer .

It brings rains and cold weather.

But it is a tasty season, because there are a lot of fruits in autumn.

The leaves are red , green and yellow .

The leaves fall down from the trees.

The days become shorter than in summer.

It rains much in autumn.

  1. True or false?

Autumn comes after winter. false

It brings snow and warm weather. false

Autumn is a tasty season. true

Autumn is a beautiful season. true

The leaves are blue, white and brown. false

The days become longer than in summer. false

0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 5, 2024

Հունվարի 22-28

Ինքնակենսագրություն  

Հովհաննես Թումանյան

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր[1]),
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

 

 

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել. այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։

Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը–նրա այն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. Չարխչյան

 

Կարդա’`

Ա. Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

Բ.Թումանյանի մեծ վիշտը։

Առաջադրանք`

1.Նյութերն ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

  1. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։Թումանյանի հայրը, տեր Թադևոսը գյուղի քահանան էր։ Նա ազնիվ, առատաձեռն, առակախոս և զվարճաբան մարդ էր, բյաց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ Մայրը՝ Սոնան չէր կարողանում համբերել ամուսնու ամփույթ և շռայլող բնավորությանը և գրեթե միշտ վիճում էին։

3.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։Գյուղական ուսումնարաններում վարժապետը երկաթե գավազանով հարվածում էր երեխաների մեջքին, կաղնե մեծ քանոնով այնքան էր հարվածում երեխաների ձեռքերին, որ կաշին պլոկվում էր, ականջները քոքահան էր անում։ Մեր դպրոցներոմ մանկավարժները շատ ջերմ և սիրալիր են։

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on February 4, 2024

  1. Complete the sentences.

Summer is the hottest season.

The Sun is brighter and the days are longer than in spring.

There are many flowers , fruits and be vegetables in summer.

Schoolchildren like summer, because they have the longest holidays in summer.

They like to  swim in the river, to play in the yard or to walk in the garden.

  1. True or false?

Summer is the coldest season. false

It snows in summer.   false

The days in summer are longer than in spring. true

Schoolchildren don’t like summer. false

Schoolchildren have the shortest holiday in summer. false

They like to swim in the river and to play in the yard. true

The children like to walk in the garden in summer. true

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on February 4, 2024

Jimmy doesn’t live with his parents.

  1. a) don’t live
  2. b) live
  3. c) doesn’t live

Do you like Ann? – Yes, I like her very much.

  1. a) she
  2. b) her
  3. c) him

I have an uncle and two aunts.

  1. a) a
  2. b) an
  3. c) the

Can you help me now? – Yes, I can .

  1. a) can
  2. b) must
  3. c) can’t

do you like your school?

  1. a) you do
  2. b) do you
  3. c) you don’t

My father has a car, but he can`t drive it.

  1. a) can
  2. b) must
  3. c) can’t

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on February 4, 2024

  1. Put the adjectives in the correct form.

London is the largest city of England.

This boy is fatter than Tom.

My brother is taller than my sister.

Ann is the beautiful most girl in our class.

Your classwork is worse than my classwork.

Their house is the oldest in our city.

Peter’s family is smaller than our family.

You read English better than your friend.

The weather in winter is colder than in autumn.

English

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on February 4, 2024

 

  1. Choose the correct answer.

I shall go to see my grandparents tomorrow.

  1. a) went
  2. b) go
  3. c) shall go

When did you have dinner yesterday?

  1. a) do
  2. b) did
  3. c) will

Don’t speak! I am doing my lessons.

  1. a) do
  2. b) shall do
  3. c) am doing

Tom will live in an old house when he was a child.

  1. a) lives
  2. b) lived
  3. c) will live

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on February 2, 2024

Հունվարի 20-30-ը

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

  • Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:Առտաշես Առաջինից հետո, Մեծ Հայքում իշխեց՝ Արտավազդ Առաջինը (Ք.ա. 160-115 թթ.)։ Նրա իշխանության վերջին շրջանում՝ Մեծ Հայքի և Պարթևստանի միջև պատերազմ է տեղի ունենում և հայերը պարտություն են կրում, պարթևները հասկանում են, որ հայերը վրեժ կլուծեն և որոշում են արքայազնին պատանդ վերցնել բայց քանի որ Արտավազդը որդի չուներ, Արտավազդի եղբոր Տիգրանի որդուն են վերցնում, ով հետագայում դարնում է Տիգրան Երկրորդ Մեծ
  • Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:Տիգրան Երկրորդ Մեծը ծնվել է Ք.ա. 140 թվականին։ Նա մինչև 45 տարեկան պատանդ է եղել Պարթևստանում, Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքների դիմաց Ք.ա. 95 թ․վերադարձել է։ Նա Պարթևստանում ունեցել է պատվաոր դիրք։ Նրա դուստր Արիազատան ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ երկրորդի հետ։ Պատանդության տարիներին նա ուսումնասիրել է Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, ապա իր գահակալման տարիներին օգտագործել։
  • Տեսաֆիլմ, Տիգրան Մեծ, ,Հալլեի գիսաստղը,Մաս 1,, Մաս 2, Մաս 3

Սովորել պատմել.«Տիգրան Մեծի գահակալումը» էջ 85-91/

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:Ք.ա. 94 թ. Զարեհյանների իշխանությանը վերջ տրվեց, թագավոր Արտանեսը սպանվեց, իսկ այդ տոհմի ներկայացուցիչ Միթրոբագանեսը Տիգրանի կողմից նշանակվեց Ծոփքի կառավարիչ։Ք.ա.94թ. ռաղմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր Միհրդատ VI Եվպատոսի հետ։Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը՝Կլեոպատրային։Ք.ա.91թ Տիգրան Մեծը այրեց Կապադովկիայի ավագանու հետ ունեցած բարիդրացւական և դաշնակցային բոլոր կամուրջները։Միհրդատ Բ-ի  դեռ կենդանության օրոք իրեն թագավոր հռչակած Գոդերձը ժառանգեց պարթևական գահը,իսկ հայկական զորքերը՝առանց լուրջ դիմադրության հանդիօելու,հետ վերադարձրին «70 հովիտները»։ Գոդերձի առաջարկով հաշտություն կնքվեց,որով հայոց թագավորությունը ստանում էր Ատրպատականի թագավորություն,Հյուսիսային Միջագետքը Կորդուքի թագավորության հետ միասին, «70 հովիտները»,իսկ Գոդերձը՝հօգուտ հայոց արքայի, հրաժարվում  էր «արքայից արքա» տիտղոսից, որն այնուհետև կրելու էին Տիգրան Il-ն և նրա ժառանգները։ Ք.ա. 66թ.Տիգրան Մեծը բանակցություններ սկսեց և Արտաշատում ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը։

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:Ք.ա.95-70թթ.Տիգրան Մեծը ստեղծեց հզոր աշխարհակալություն։Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան,Կովկասյան լեռներից և Կասպից ծովից միևչև Պարսից ծոցև Հնդկական օվկիանոս։Հայոց տերությունը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ.կմ.տարածք   ։Ք.ա.94թ. Ծոփքի թագավորության և Մելիտենեի շրջանի միացումը Մեծ Հայքին՝ հողերի միավորում։

Ք.ա.93թ.և Ք.ա.91թ.  Հայերի մուտքը Կապադովկիա և Արիոբարզան հռոմեացիները փախան Հռոմ։

Ք.ա.92թ.Ապստամբություն Վիրքում և նրա վերամիավորումը Մեծ

Հայքին։

Ք.ա.92թ.Տիգրան 2-ի հետ Սելևկյան թագավոր Անտոքոս 10-րդ  Եվսոբեսի բախումը Կոմմագենեի սահմանին։ Անտիոքոսի պարտությունն ու մահը։

Ք.ա.92թ. Կոմմագենեսի միացումը Մեծ Հայքի տերությանը։

Ք.ա. 87-85թթ. Տիգրան 2-ի արշավանքը Հյուսիսային Միջագետք՝Միգդոնիայի և Օսրոյենի գրավումը,«7 հովիտների», Կորդուքի և Ադիաբենեի գրավումը, հայկական զորքերի կողմից Ատրպատյան Մարաստանի և բուն Մարաստանի նվաճումը։Պարթևների պարտությունը  և Տիգրան 2-ի հռչակումը «արքայից արքա»։

Ք.ա.84թ.Դաշտային Կիլիկիայի միացումը Մեծ Հայքին։

Ք.ա.8483թթ.Տիգրան Մեծը նվաճեց Կոմմագենեն,Կիլիկիան,Ասորիքը, Փյունիկիան,Հրեաստանը և Նաբատեան։

Ք.ա.83թ. Տիգրան Մեծը դարձավ  Սելևկյան միապետ։Կելեսիրիայի նվաճումը Տիգրան Մեծի կողմից։

Ք.ա.80-83թթ. Ասորիքի և Փյունիկիայի հպատակեցումը Տիգրան Մեծի կողմից։

Ք.ա.78թ.Տիգրանակերտ աթոռանիստ քաղաքի հիմնադրումն ու բնակեցումը Հայաստանի և հարակից երկրների բնակչությամբ։

Ք.ա. 70-69թթ.Պտղոմայիս քաղաքի նվաճումը Տիգրան Մեծի կողմից և մրցակից Կլեոպատրա-Սելենեի գերումը։

իտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

 

 Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:                                                                           

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

 

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը իր նվաճած քաղաքների նկատմամբ ազատարար էր՝նա քաղաքների գրավումից  հետո նրանց շնորհում էր լայն ինքնավարություն։

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Ք.ա. 80-ական թթ.Հայաստանի քաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում,այդ պատճառով անհրաճեշտություն առաջացավ նոր մայրաքաղաքի ստեղծումը աշխարհակալության կենտրոնում և անվանվեց Տիգրանակերտ ի պատիվ Տիգրան արքայազնի,ով Ք.ա. 95թ.թագադրվել էր։

Հ

մեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 25մետր բարձրության պարսպով,ուներ անառիկ միջնաբերդ, պալատ,թատրոն,պարտեզներ,այգիներ և որսատեղիներ։Այնտեղ կառուցվեց Արքունի պողոտան,որը կապում էր Արտաշատը Տիգրանակերտին։

Արտաշատը հիմնադրվել է Ք.ա.185թ.։Քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր Հաննիբալը։Մայրաքաղաքում կառուցվեցին ճոխ աօարանքներ, տաճարներ,թատրոն։Ժողովուրդը զբաղվում էր արհեստագործությամբ և առևտրով։Տիգրանակերտը եղել է մշակույթի մեծ կենտրոն,այնտեղ մ.թ.ա.69թ. կառուցվել է հայկական թատրոնի առաջին շենքը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Հայ-հռոմեական պատերազմը ռազմաքաղաքական կոնֆլիկտ էրՄերձավոր Արևելքում մ.թ.ա.69-մ.թ.ա.66թվականներին։Հանդիսանում է միհրդատյան երրոլդ պատերազմի(մ.թ.ա.63)մասը։Այն տեղի է ունեցել Հռոմեական Հանրապետության գոյության վերջին տարիներին՝ուղղված հայոց սրքա Տիգրան Մեծի ստեղծած հայկսկան նորաստեղծ աշխարհակալ տերության դեմ։

Հա

մեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:  մ.թ.ա.69թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգլանակերտի մոտ տեղի ունեցավ ռազմական ընդհարում հռոմեական զորքերիմև հայկական կայազորի միջև։Պոնտոսում հռոմեական տիրապետութհունը տապալելու և իր դաշնակւց Միհրդատ 6-րդ Եվպատոսին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել էր երկու ուղղությամբ մտնել Ադիա Հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ,սակայն կանխելով Տիգրան Բ Մեծի հարձայումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել Տիգրանակերտը։

Արածանիի ճակատամարտը տեղի էունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև Արածանի գետի մոտ։Մ.թ.ա.69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավար Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։Մ.թ.ա.68-ի գարնանը Լուկուլկոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը՝  երեք ամիս դեգերելով Տավրոսինլեռների և Արածանիի միջև ընկած տարածությունում։Նրանք փորձեցին անցնել Արսծանին,շարժվելով դեպի Արտաշատ մայրաքաղաքը,սակայն հայկական հեծելազորը Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։Կողմերը մարտիբռնվեցին,հայ թեթևազեն հեծյալները թունավոր և ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպների ետևում։Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, սյնպեղ էլ Պոնտոսի թագավորուայան զգալի  մասը։Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը հեղինակազրկվեց՝Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև մ.թ.ա.66թ.։Ըստ պայմանագրի Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան կրտսերին,Մեծ Հայքը Հռոմին վճարել է 6000տաղանդ ռազմատուգանք,Մեծ Հայքը ճանաչվել է Հռոմի բարեկամ և դածնակից, հօգուտ Հռոմին՝ Մեծ Հայքը հրաճարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայիվ։Կնքված պայմանագիրը դիվանագիտակսն հաջողուայուն էր Հայաստանի համար։ Հայաստանը պահպանեց տարածքային ամբողջականությունը, պետական անկախությունը։

Լրացուցիչ

Հայկ Խաչատրյան  «Տիգրան Մեծ»-ը, կարդալ մեկ ամսվա ընթացում

 

Լրացուցիչ աշխատանք

Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին

«Մեր հայրենիքը Տիգրան Մեծի հետքերով»/ փորձիր գտնել ինչ վայրեր, փողոցներ կան և Երևանում, և մայրաքաղաքի սահմաններից դուրս,ինչ արձանների կան, ովքեր են հեղինակները, այդ ամենի մասին տեղեկություններ/ Երևանոյմ կա Տիգրան Մեծի փողոց։

2004թ. Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում տեղադրվել է Տիգրան Մեծի հուշարձանը։Ճարտարապետ ՝ Ռազմիկ Օհանյան,քանդակագործ՝Լևոն Թոքմաջյան։2000թ. Հ.Հ.նախագահի նստավայրում տեղադրվել է Տիգլա  Մեծի հուշարձանը։

Արմավիրի մարզի  Վաղարշապատ քաղաքում 2016 թ. քաղաքի տոնի շրջանակներում տեղադլվել է Տիգրան Մեծի հուշարձանը, գաղափարի հեղինակներն են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները,քանդակագործ՝Տիգրան Հովհաննիսյան։

 

«Տիգրան Մեծը և Եվրոպական մշակույթը» Տիգրան Մեծի կերպարն արտացոլվել է ավելի քան 24 օպերաներում։1697թ. իտալացի կոմպոզիտոր Տոմազո Ալբինոնի «Տիգրան, արքա Հայաստանի», 1710թ. Անտոնիո Բոնոնչինի,1715թ.Ֆլանչեսկո Գասպարինի,1719թ. «Տիգրան»Անտոնիո Վիվալդի,Ֆրանչեսկո Կոնտիի և Ջուզեպե Օրլանդինիի համահեղինակությամբ։

 

Skip to toolbar