Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on June 23, 2025
24․Նամակ դստերը։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․
- ապրի՛ր ներկայով
Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: - մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: - մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: - վախկոտ մի՛ եղիր
Աշխատիր համարձակ լինել։ - անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։
Կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ:
Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․
- Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը։ - Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում սեփական մարմնիդ։
Սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ: - Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
Դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: - Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։
Մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու
49. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ-առյուծասիրտ, տերև և փուշ-փշատերև, երանգ և երփն-երփներանգ, ձայն և վիշապ-վիշապաձայն, թույր և ձյունձյունաթույր, սուր և ծայր-սրածայր, դատարկ և գլուխ-դատարկագլուխ, շեկ և հեր-շիկահեր, գունդ և ձև-գնդաձև, փրփուր և բաշ-փրփրաբաշ, միշտ և ժպիտ-մշտաժպիտ, ձյուն և փրփուր-ձյունափրփուր:
50․Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
51․ Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը:
-Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Գրքերից յուրաքանչյուրն վերջանում է երեք հարյուրերորդ էջով։
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
Պայթուցիկները թաքցրել էին երրորդ համարի տակառի մեջ։
Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Հյուրանոցի վաթսուն համարի սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով։
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Քաղաքի համար 133 դպրոցը նոր է կառուցվել։
56. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
ա․Մարդն իր կյանքի 70-յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000-հիսուն միլիոն քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000-երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70-յոթանասուն տարիներից 13-տասներեք-ը ծախսում է խոսակցությունների, 6-վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100-հայրուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-մեկ/երրորդ քնած է անցկացնում:
3.Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`
Ազատությունը պարապություն չէ, այլ…
Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ լինել ինքնուրույն: Ամեն մարդ ազատությունն իր ձևով է հասկանում: Մեկը կարծում է, եթե ազատություն է տրված, ուրեմն պետք է չաշխատել ու պարապ-սարապ ման գալ: Ես կարծում եմ, որ ազատությունն այն է, որը քեզ չեն ստիպում անել այն , ինչ ուզում են մեծերը:
Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն … ։