0

Posted by alikpetrosyan | Posted in Մայրենի | Posted on February 7, 2024

Հունվարի 29-փետրվարի 4

Կարդա՛ «Որոտ թագավորը» հեքիաթը։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Թնդում – դղրդում, վերստ – հին ռուսական երկարության չափ, պատուհաս – չարիք, սանդուղք – աստիճան, խնամախոս – հարսնախոս, հեքիմ – ժողովրդական բժիշկ, նվազել – քչանալ, ղարկել – ուղարկել, զանազան – տարբեր, տուրուդմբոց – կռիվ, արդարադատ – անաչառ, անիրավություն – անարդարություն։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։ Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև գյուղացին ազնիվ պատասղխանեց թագավորին։

3.Ներկայացրո՛ւ հեքիաթի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Միշտ պետք է ասես քո կարծիքը, համոզված լինելով, որ դա ճիշտ ես և այդպիսով կլուծվեն բոլոր խնդիրները։

Write a comment

Skip to toolbar