Հին Հունաստան

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on February 25, 2024

Սիրելի սովորողներ, ուղարկում եմ փետրվարի 18-25-ի առաջադրանքները, խնդրում եմ լրացնել բացթողումները,հաջորդ շաբաթվա վերջում եմ գնահատել ու եմ ձեր աշխատանքները:

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել Հին Հունաստանը անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։ Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը։ Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա։ Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը։

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:Արխայիկ դարաշրջանը Հունաստանում VIII-VI-րդ դարեր մ.թ.ան :Հունարեն արխաիկ նշանակում է հին :Ժողովրդի աճի հետ միասին ստեղծվեցին նոր քաղաքներ, հները մեծացան և սկսվեց արվեստների աճը: Արխաիկ շրջանի վերջին ստեղծվեց նոր կառավարման ձև, հայսնվեցին քաղաք պետություններ (պոլիսներ):Տիպիկ գլխավոր շենքը ակռոպոլիս:Արխայիկ շրջանում ստեղծվեցին արվեստի ձևերը-քանդակ, ծաղկաման նկարչություն, նոր քաղաքաշինության ձևեր (տաճարներ, բնակելի շենքեր)

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային , էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:արխաիկ-վաղուցվանից գոյություն ունեցող,դեմոս-ամբոխ,պարտային-պարտքերից գոյացած,օլիգարխիա-իմպերիալիստների՝խոշոր մոնոպոլիստական կապիտալի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի տնտեսական ու քաղաքական տիրապետություն,դեմոկրատիա-կառավարման այն ձևը,որի ժամանակ իշխանությունը գտնվում է ժողովրդական լայն զանգվածների ձեռքում,տիրան-բռնակալ,գաղութ-կալանավորներին,գերիներին պահելու տեղ։

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:Հունական ավանդության համաձայն, Միկենեի թագավոր Ագամեմնոնի գլխավորած արքայական թագավորների դաշնակցության պատերազմը Տրոյայի դեմ։ Հունական ավանդության հաղորդումները հաստատվել են Տրոյայի պեղումներով, մ․ թ․ ա․ մոտ XIII դ․ կեսին քաղաքը ենթարկվել է երկարատև պաշարման և ավերվել (մ․ թ․ ա․ մոտ 1260-ին)։

Ավանդությունների համաձայն, որոնց մի մասն արտացոլված են «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում, պատերազմի առիթը Տրոյայի Պրիամոս թագավորի որդի Պարիսի (Ալեքսանդր) կողմից Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջ՝ Հեղինեի առևանգումն էր։ Օգնության կանչելով հունական պետությունների արքաներին, Մենելայոսն ու նրա եղբայր Ագամեմնոնը մեծ նավատորմով ուղևորվել են դեպի Տրովադա։ Տասը տարի հույները պաշարել են Տրոյան, ապա խորամանկորեն գրավել քաղաքը (այսպես կոչված, տրոյական ձիու շնորհիվ)։

 

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր՝Լակոնիայում։

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :Սպարտայի բնակչությունը կազմում էին աքայացիները,սակայն Ք.ա.12-րդ դարում Դորիական ցեղերը գրավեցին իրենց։

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:Սպարտայում կառավարում էին երկու արքա,որոնք հերոս Հերակլեսի ժառանգներն էին և նրանց կառավարումը ժառանգական էր։

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:Սպարտայի հզորության հիմքը բանակն էր։Սպարտայի հզոր բանակը գրավեց ամբողջ Պելոպոնեսը։Ք.ա.6-րդ դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը։

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը: Աթենական պոլիսը գտնվում է Ատտիկա մարզում։

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:Ք. ա. 7 դարում աստիճանաբար ձևավորվեց Աթենքի կառավարուման համակարգը: Աթենքում շատ լարված իրավիճակ էր, ավագանու(թագավորի) և դեմոսի(ժողովրդի) միջև:

Սոլոն՝

Աթենքի կառավարիչ  Սոլոնը Ք. ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց:

  • Նա վերացրեց պարտային ստրուկությունը:
  • Պետության միջոցով փրկագնեց այն աթենացիներին, ում ստրուկության էին վաճառել արտերկիր:
  • Էվպատրիդներից բռնագրավեց մի մասը և տվեց ունեզուրկներին: Սոլոնը բերափոխեց նաև աթենական պետությունը:
  • Սկսեց պարբերաբար հրավիրել արխարհաժողովի (էկլեսիա) և
  • ժողովրդական դատաստանի նիստեր: Դրանց մասնակցելու ունակություն ունեին Աթենքի բոլոր քաղաքացիները, նաև գործում էին պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունեվոր քաղաքացիները:

Պիսիստրատ՝

Ք. ա. 557 թ. Պիսիտրատըգրավեց իշխանությունը և, որպես տիրան, կառավարեց երեսուն տարի:

  • Նա շարունակեց բաժանել հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը:
  • Պիսիտրատի ջանքերով կառուցվեց աթենքի միջնաբերդը:
  • Բուռն զարգացում ապրեցին արհեստները, ծովագնացությունը, առևտուրը:

Կլիսթենես՝

Տիրանիայի ավարտից հետո  Կլսիթենեսն իրականացրեց բարենորոգումներ և դարձավ Աթենքի ժողովրդավարական կարգերի իրական կերտողը:

  • Ք. ա. 506 թ. Կլիսթենեսը Ատտիկայի տարածքը բաժանվեց վարչական 10 շրջանների: Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն ընտրվում էին առանց ունեցվածքային տարբերությունների:
  • Նույն սկզբունքով ստեղծվեց ստրատեգոսների խորհուրդը:Ստրատեգոսները՝ Ամենահեղինակավոր քաղաքացիներից ընտրված տասը մարդիկ էին:
  • Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը՝Դրա էությունն այն էր, որ ամեն տարի աշխարհաժողովի մասնակիցներն առաջադրվում էր հետևյալ հարցը. «ու՞մ ես համարում Աթենքի համար վտագավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների՝ օստրակոնների վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենաշատն էր հիշատակվում 10 տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց  աթենական ժողովրդավարության կայացման գործում:
  • Փաղանգը՝հին հունական, մարտակարգ, ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք։

 

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, հելոտներ-հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը,ովքեր համարվել են պետության սեփականությունը, ծերակույտ-ծերերի հավաքական ամբողջությունը,աշխարհաժողով-համաշխարհային՝միջազգային ժողով,

Պելոպոնեսյան միություն-Հին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների միավորումը՝ Սպարտայի գլխավորությամբ,փաղանգ-հին հունական ,մարտակարգ,ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք,էկլեսիա-Հին Աթենքում՝ժողովրդական ժողով՝պետության սահմանադրական օրգանը ստրկատիրական ժողովրդավարության շրջանում։

տրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

1.Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:Սպարտական դաստիարակություն, ուսուցման և դաստիարակության պետական համակարգ Սպարտայում մ․ թ․ ա․ 8-4-րդ դարեր։ Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7-8-ից մինչև 20 տարեկան երիտասարդները դաստիարակվում էին զինվորական տիպի պետական գիշերօթիկ դպրոցներում։

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:
Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին՝ սերվելով ազնվական, սակայն աղքատ ընտանիքից: Արդեն երիտասարդ տարիքում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Առաջին օրենքը, որով սկսվեց Սոլոնի գործունեությունը, սիսախֆիան էր թոթափում, որով արգելվեց պարտքը չվճարելու պատճառով ստրկությունը և իջեցվեցին տոկոսադրույքները։

 

Write a comment

Skip to toolbar