Ապրիլի 29-ից մայիսի 5 Օրգանիզմն ամբողջական համակարգ է

0

Posted by alikpetrosyan | Posted in Բնագիտություն | Posted on April 28, 2024

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:

Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

 

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:

Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:

Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:ւրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
  2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Ապրիլի 22-28 Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

0

Posted by alikpetrosyan | Posted in Բնագիտություն | Posted on April 28, 2024

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:
Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
    2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
    Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
    Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
    3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Հանրապետական կարգի ճգնաժամը ապրիլի 17-24-ի առաջադրանքները:

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on April 28, 2024

Սիրելի սովորողներ, ուղարկում եմ ապրիլի 17-24-ի առաջադրանքները:

Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

 

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս ՍուՆկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:Ք․ա. II դարում արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարի ներհոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը: Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգեոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին: Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից: Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին բացառապես ստրուկներ: Ազատ աշխատանքը դուրս մղվեց: Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին: Աճեց առանձին գործիչների ձգտումը`   պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին: Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Ք.ա. II դարի վերջերից բանակը սկսեց պարտություններ կրել: Անհրաժեշտ էր ստեղծել արհեստավարժ բանակ:լլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:Հռոմի հեռատես գործիչները հանգեցին այն համոզման, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Առաջին քայլերը կատարեցին Գրաքոս եղբայրները՝ Տիբերիոսը և Գայոսը։ Ք․ա․ 130-120-ական թվականներին նրանք հանդես եկան բարեփոխումների ծրագրով։ Դրա հիմնական նպատակն էր վերադառնալ դեպի <<բարի անցյալը>>։ Պահանջվում էր վերականգնել միջին գյուղացիությունը՝ հասարակական դաշտից հողակտոր տրամադրելով յուրաքանչյուր ցանկացողի, աշխարհաժողովին վերադարձնել իշխանությունը, ստեղծել արհեստավարժ բանակ, Իտալիայի բոլոր դաշնակիցներին տալ հռոմեական քաղաքացու իրավունք։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:Գլադիատորները Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք են), որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գլադիատորներին սովորեցրել են հատուկ դպրոցներում (Հռոմում, Կապուայում և այլուր)։ Գլադիատորների մենամարտերը կազմակերպվել են պլեբսին զվարճացնելու նպատակով (դադարեցվել են V դ․ սկզբին)։

Պատմիր Սպարտակի ապստամբության մասինՀռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի ունեցել Ք.ա 73-71թթ ապստամբների ղեկավար Սպարտակի կողմից։ հազարավոր ստրուկներ երեք տարի ավերում եին Հռոմեական գյուղերն ու քաղաքները օտարության մատնելով կառավարության զորքերին։ Բայց մեծ դժվարությամբ կառավարությանը հաջողվեց ճնշել ապստամբությունը, սպանել հազարավոր ստրուկների մի մասին կենդանի խաչել։ Դրանով նրանք վախեցնում եին ապստտամբներին, որպեսզի ենթարկվեն իրենց և այլևս չապստամբեն։

Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, /էջ120-124/

Դասարանական

Общество в древнем Риме. Раб и гражданин в Римской империи/թարգմանություն/

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:Պրինցիպատ նշանակում է առաջին քաղաքացու կառավարում։

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:Երեք ազդեցիկ պետական գործիչներ՛ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը ձգտում եին Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը։ Սկզբում նախնտրելի եին Պոմպեոսի հնարավորություները։ Հռոմի գերակայությունն արևելքում տարածվել էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս։ Պոմպեոսը համոզվելով, որ միայնակ չի կարող կառավարել, Ք.ա 60թ համձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ՛ ստեղծելով առաջին եռապետությունը։ Նրանք երեքով սկսեցին վճռել Հռոմի բոլոր կարևոր հարցերը։

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:Վարել է գթասրտության քաղաքականություն, սակայն միևնույն ժամանակ մահապատժի է ենթարկել իր մի շարք հիմնական հակառակորդներին։ Հասնելով լիակատար հաղթանակի հակառակորդների նկատմամբ՝ իր ձեռքում է կենտրոնացրել կոնսուլի իշխանությունը և դիկտատորի արտակարգ լիազորությունները (ի վերջո՝ ցմահ պաշտոնավարմամբ)։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվական), ստացել հաղթող զորավարի «իմպերատոր» պատվավոր տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Մարկոս Յունիոս Բրուտոսի գլխավորությամբ մի խումբ սենատորների կողմից Կեսարի սպանությունից հետո վերջինիս քրոջ թոռը՝ Գայոս Օկտավիանոսը, վերցրել է նրա անունն ու ստացել ժառանգության մեծ մասը՝ համաձայն կտակի՝ արդյունքում դառնալով առաջին կայսրը։

0

Posted by alikpetrosyan | Posted in Անգլերեն | Posted on April 28, 2024

  • Write sentences using the words below. Don’t forget to begin your sentences with capital letters.
  1. next, sit, must, I, you, to. I must sit next to you.
  2. touched, Nadia, frog, when, shivered, she, the. when Nadia touched the frog she shivered.
  3. slept, frog, on, pillow, Nadia’s, the. the frog slept on Nadia’s pillow.
  4. changed, into, cruel, fairy, frog, a, him, a. a cruel fairy changed him into a frog.

0

Posted by alikpetrosyan | Posted in Uncategorized | Posted on April 28, 2024

  • Complete the sentences.
  1. The frog said to Nadia, “I must sit next to you.”
  2. Nadia shivered when she touched the frog.
  3. The frog slept on Nadia’s pillow.
  4. Nadia didn’t sleep all night. She thought “I shall not be troubled by it again.”
  5. Early in the morning, the frog hopped out of the palace.
  6. The prince told Nadia, “fairy changed me into a frog.

 

  • Choose the correct word.
  1. The frog said, “I must sit next to you.” (in front of, next to)
  2. Nadia shivered when she touched the frog. (touched, looked at)
  3. In the morning the frog hopped off the pillow and went out of the palace. (the table, the pillow)
  4. Nadia thought, “I shall not be troubled by it again. (shall be, shall not be)
  5. On the third morning Nadia saw a handsome prince on her pillow. (an ugly frog, a handsome prince)
  6. A cruel fairy changed the prince into a frog. (kind, cruel)
Skip to toolbar