- Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը
- Երվանդական Հայաստանի անկախության վերկանգնումն ու Սելևկյանները
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հեղափոխություն– Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն:
Քաղաքացիական պատերազմ — Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն:
Անկախականներ — Անգլիական հեղափոխության առաջատար ուժերից:
Պրեսբիտերականներ – Բողոքական եկեղեցուց ծագած կրոնական ուղղություն:
Ռազմական դիկտատուրա — Քաղաքական ուժի կամ անձանց իշխանություն, որը պետության կառավարումն իրականացնում է բանակի վրա հենվելով:
Ռոյալիստներ — Թագավորի կողմնակիցներ:
Սահմանադրություն– Պետության հիմնական օրենք, որը սահմանում է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, իշխանության մարմինների կառուցվածքը, գործառույթները, դատական համակարգը և այլն:
Սահմանադրական միապետություն — Միապետական կառավարման համակարգ, որտեղ թագավորի իշխանությունը ժառանգական է, բայց սահմանափակված է սահմանադրությամբ:
Չարլզ I — Անգլիայի թագավոր, գահակալել է 1625-1649 թթ.:
Օլիվեր Քրոմվել — Անգլիական հեղափոխության առաջնորդ (1599–1658 թթ.)։
Ստյուարտների արքայատոհմ — Շոտլանդական ծագման արքայատոհմ, որն ընդմիջումներով գահակալել է Անգլիայում 1603–1714 թթ.:
Ջեյմս II — Անգլիայի թագավոր, գահակալել է 1685-1688 թթ.։
«Փառահեղ հեղափոխություն» — Անգլիայում 1688-1689 թթ. տեղի ունեցած պետական հեղաշրջման պատկերավոր անվանումը:
Վիլհելմ Օրանցի — Անգլիայի թագավոր, գահակալել է 1689–1694 թթ.:
Հեղափոխության պատճառները
XVI դարում և XVII դարի սկզբներին Անգլիայում սկսվեց արդյունաբերության վերելք: Դրա արդյունքում Անգլիան վերածվեց արդյունաբերական արտադրանք արտահանողի, որը մեծ եկամուտներ էր բերում։ Միաժամանակ ընթանում էր գաղութների ձեռքբերման գործընթացը:
Ձեռնարկատիրությունը վերածվում էր ամենաեկամտաբեր ոլորտի: Դրա հետագա զարգացմանը խանգարում էր արքունիքի, խոշոր ազնվականության և եկեղեցու կողմից պաշտպանվող ավատատիրական կարգը: Թագավորը և նրա կողմնակիցները փորձում էին ամեն կերպ պահպանել արդյունաբերության և առևտրի նկատմամբ վերահսկողությունը: Ավատատիրական կարգը երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն էր:
XVII դ. առաջին կեսին խորհրդարանի Համայնքների պալատի և թագավորի միջև բազմիցս տեղի էին ունենում բախումներ: Թագավոր Չարլզ I–ը ցրեց խորհրդարանը: Ի պատասխան՝ առևտրաարդյունաբերական խավը և նրանց հետ կապված առաջադեմ ազնվականությունը հրաժարվեցին հարկեր վճարելուց:
Հեղափոխության սկիզբը. քաղաքացիական պատերազմը
Երկրում առաջացավ տնտեսական և քաղաքական ճգնաժամ: Հին կարգերի կողմնակիցները թագավորի գլխավորությամբ փորձում էին մասնակի զիջումներով պահպանել իրենց իշխանությունը: Իսկ երկրի առաջադիմական ուժերը` ի դեմս առևտրաարդյունաբերական խավի և նոր ազնվականության, պահանջում էին արմատական փոփոխություններ:
Չարլզ I–ը հարկադրված էր 1640 թ. հրավիրել խորհրդարան: Այս իրադարձությունն ընդունված է համարել Անգլիական հեղափոխության սկիզբ: Հեղափոխությունը բուռն իրադարձություններով շարունակվեց մինչև 1660 թվականը:
Խորհրդարանը 1642 թ. թագավորին հանձնեց 19 առաջարկներ, որոնցում ներկայացված էին նրա իշխանությունը սահմանափակող կետեր: Թագավորը մերժեց առաջարկները և երկու օր անց զորքով շարժվեց Լոնդոնի վրա: Խորհրդարանը ստեղծեց բանակ Օլիվեր Քրոմվելի գլխավորությամբ: Հեղափոխականները հաղթեցին թագավորի զորքին։ Երկրում ծավալվեց քաղաքացիական պատերազմ:
Անգլիական հեղափոխության անվիճելի առաջնորդ դարձավ Օլիվեր Քրոմվելը: Նա ծնվել էր մաքրակրոն ընտանիքում: Երկու անգամ ընտրվել էր խորհրդարանի անդամ (1628 թ. և 1640 թ.):
Քրոմվելի բանակը 1645 թ. հուլիսի 14–ին Նեյսբիի մոտ պարտության մատնեց հակառակորդին:
Չարլզ I–ը փախավ Շոտլանդիա: 1647 թ. խորհրդարանը, փրկագին վճարելով շոտլանդացիներին, թագավորին բերեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող մի վայր: Նրան կրկին առաջարկվեց ընդունել իրենց պահանջները, սակայն արքան մնաց անդրդվելի:
Խորհրդարանում և հասարակության տարբեր խավերի ներսում, ինչպես նաև բանակի ղեկավարության մեջ չկար միասնական վերաբերմունք հետագա գործողությունների հետ կապված: Թագավորին հաջողվեց փախչել կալանքի վայրից: Նա գաղտնի սկսեց զորք հավաքել Շոտլանդիայում, որպեսզի վերականգնի իր իշխանությունը: Սակայն 1648 թ. օգոստոսին Քրոմվելը հաղթեց շոտլանդացիներին: 1649 թ. հունվարին թագավորը մահապատժի ենթարկվեց, իսկ մայիսին Անգլիան հռչակվեց հանրապետություն:
Այսպես ավարտվեց յոթ տարի տևած քաղաքացիական պատերազմը:
Քրոմվելի պրոտեկտորատը
Հեղափոխականների մեջ կային երկու խմբավորումներ, որոնց կարծիքը պետության կառավարման նոր համակարգի հարցում տարբերվում էր: Մի մասը կարծում էր, որ պետք է ստեղծել սահմանադրական միապետություն (պրեսբիտերականներ), մյուսները հակված էին դեպի հանրապետությունը (անկախականներ):
1650 թ. Քրոմվելը նշանակվեց բանակի գլխավոր հրամանատար: Օգտվելով իրեն տրված լիազորություններից` նա ցրեց խորհրդարանի ազնվականներից կազմված վերին պալատը: Դրա փոխարեն ստեղծեց իր մերձավորներից բաղկացած խորհուրդ:
Քրոմվելը ընդունեց մի շարք օրենքներ, որոնք կարգավորում էին հասարակության կյանքի տարբեր բնագավառները: Պետականացվեց արքունի գանձարանը: Վերափոխությունների համար անհրաժեշտ դրամական միջոցները նա հայթայթում էր պարտված թագավորի մերձավորներից:
Հաջորդ փոփոխությունը խորհրդարանի նոր կազմն էր: 1653 թ. Քրոմվելը ցրեց խորհրդարանը: Փոխարենը նա ոչ թե ընտրեց, այլ նշանակեց խորհրդարանի նոր անդամներին: Նույն տարվա վերջին խորհրդարանը Քրոմվելին տվեց «Գլխավոր պաշտպանի» (Լորդ պրոտեկտոր) լիազորություններ: Նրա կառավարման 1653–1658 թթ. ժամանակահատվածը ստացել է «Քրոմվելի պրոտեկտորատ» անվանումը։ Քրոմվելը երկիրը բաժանեց 11 ռազմավարչական շրջանների, որոնց ղեկավարները հաշվետու էին միայն իրեն:
Խորհրդարանը Քրոմվելին առաջարկեց դառնալ թագավոր, սակայն հաշվի առնելով բանակի հեղափոխական տրամադրությունները` նա մերժեց: Փաստացի նրա իշխանությունը շատ չէր տարբերվում թագավորականից:
Քրոմվելի իշխանությունը ռազմական դիկտատուրա էր, քանի որ հենվում էր բանակի վրա: 1657 թ. ընդունվեց սահմանադրություն: Գործադիր իշխանությունը հանձնվեց բանակի ղեկավարությանը, որը վերահսկվում էր խորհրդարանի կողմից:
Ստյուարտների արքայատոհմի վերականգնումը
Քրոմվելի մահից հետո դեպքերի զարգացումը, սակայն, հանգեցրեց նրան, որ Անգլիայում վերականգնվեց միապետությունը: 1660 թվականին Ստյուարտների արքայատոհմը վերադարձավ գահին:
1688 թ. խորհրդարանը Ջեյմս II թագավորին մեղադրեց սահմանադրության խախտման մեջ: Խորհրդարանը համաձայնության եկավ Նիդերլանդներում կառավարող Վիլհելմ Օրանցու հետ և նրա օգնությամբ երկրից վտարեց Ջեյմս II-ին: 1689 թ. Վիլհելմը հռչակվեց Անգլիայի թագավոր: Այդ բոլորը կատարվեց առանց արյունահեղության և բռնությունների, որի համար կատարվածը անվանեցին «Փառահեղ հեղափոխություն»:
Սահմանադրական միապետության ստեղծումը
Խորհրդարանն ընդունեց երկրի հասարակական–քաղաքական կյանքը կարգավորող կարևոր օրենքներ: 1689 թ. հաստատված «Իրավունքների օրենքը» օրենսդրական իշխանությունը տալիս էր խորհրդարանին: Հարկերի և պետական եկամուտների տնօրինումը, ինչպես նաև դատական իշխանությունը ևս անցնում էին խորհրդարանին: Հռչակվում էր նաև խոսքի և դավանանքի ազատություն: Թագավորին վերապահվում էր միայն գործադիր իշխանությունը: Ընդունված օրենքները սկիզբ դրեցին սահմանադրական միապետության ստեղծմանն Անգլիայում:
Հարցեր և առաջադրանքներ.
- Բացատրի՛ր հեղափոխություն և քաղաքացիական պատերազմ հասկացությունները: Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն: Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն:
- Արդյոք ճի՞շտ էր թագավորին մահապատժի ենթարկելը:Խորհրդարանում և հասարակության տարբեր խավերի ներսում, ինչպես նաև բանակի ղեկավարության մեջ չկար միասնական վերաբերմունք հետագա գործողությունների հետ կապված: Թագավորին հաջողվեց փախչել կալանքի վայրից: Նա գաղտնի սկսեց զորք հավաքել Շոտլանդիայում, որպեսզի վերականգնի իր իշխանությունը: Սակայն 1648 թ. օգոստոսին Քրոմվելը հաղթեց շոտլանդացիներին: 1649 թ. հունվարին թագավորը մահապատժի ենթարկվեց, իսկ մայիսին Անգլիան հռչակվեց հանրապետություն:
- Իրականում ինչպիսի՞ իշխանություն ստացավ Քրոմվելը:Քրոմվելի իշխանությունը ռազմական դիկտատուրա էր, քանի որ հենվում էր բանակի վրա: 1657 թ. ընդունվեց սահմանադրություն: Գործադիր իշխանությունը հանձնվեց բանակի ղեկավարությանը, որը վերահսկվում էր խորհրդարանի կողմից:
- Ինչո՞ւ Քրոմվելը հրաժարվեց թագավոր դառնալու առաջարկից: Կարո՞ղ էր արդյոք Քրոմվելը ընդունել թագավոր դառնալու առաջարկը. եթե այո, ապա քո կարծիքով ինչպե՞ս կվերաբերվեր բնաչությունը այդ քայլին:Խորհրդարանը Քրոմվելին առաջարկեց դառնալ թագավոր, սակայն հաշվի առնելով բանակի հեղափոխական տրամադրությունները` նա մերժեց: Փաստացի նրա իշխանությունը շատ չէր տարբերվում թագավորականից:
- Ի՞նչ անվանում ստացան 1688–1689 թթ. իրադարձությունները և ինչո՞ւ:1688 թ. խորհրդարանը Ջեյմս II թագավորին մեղադրեց սահմանադրության խախտման մեջ: Խորհրդարանը համաձայնության եկավ Նիդերլանդներում կառավարող Վիլհելմ Օրանցու հետ և նրա օգնությամբ երկրից վտարեց Ջեյմս II-ին: 1689 թ. Վիլհելմը հռչակվեց Անգլիայի թագավոր: Այդ բոլորը կատարվեց առանց արյունահեղության և բռնությունների, որի համար կատարվածը անվանեցին «Փառահեղ հեղափոխություն»:
- Արդյո՞ք «Փառահեղ հեղափոխությամբ» լուծվեցին Անգլիական հեղափոխության նպատակները:Այո, քանի որ թագավորի իշխանությունը սահմանափակվեց և ուժեղացավ խորհրդարանը։