Մաթեմատիկա

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on May 11, 2026

1) 1.
x^2+8x=0 հավասարումը

2.

x^2+8x=0 հավասարումը թերի է, քանի որ՝
(ընտրիր ճիշտ տարբերակները)

3.
Տրված է 14x2+7x=0 հավասարումը: Այս հավասարումը

4.
Գտիր 4x236=0 թերի քառակուսային հավասարման արմատները:
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
 x= 3 և x= -3
4x^2 = 36
x^2 = 9

5.

Գտիր x27 արտահայտության ամենամեծ և ամենափոքր արժեքները:

Եթե այդ արժեքներից որևէ մեկը գոյություն չունի, ապա գրիր՝ «չկա»:  
Արտահայտության ամենափոքր արժեքը՝ չկա
Արտահայտության ամենամեծ արժեքը՝ -7

6.

Լուծիր հավասարումը՝ (x19)(x+10)=0
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
Պատասխան՝ x1=19;x2=-10

7.

Լուծիր այս 3x2+9x=0 հավասարումը:
Առաջինը տեղադրիր փոքր արմատը:
 
Պատասխան՝ 0 և 3
-x(3x-9)=0

8.

Լուծիր հետևյալ x^2+49=0 հավասարումը:
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
 
Պատասխան՝ 7 և -7

9.

Լուծիր տրված թերի քառակուսային հավասարումը՝ 3x2+21x=0
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
 Պատասխան՝ x=0 և x=-7

10.

Հաշվիր 5x235x=0 թերի քառակուսային հավասարման արմատները:
 Առաջինը տեղադրիր փոքր արմատը:
 Պատասխան՝
x=0
x=7

11.

Քանի՞ արմատ ունի x2+22x=0 թերի քառակուսային հավասարումը:
Եթե արմատ չկա, ապա ընտրիր 0
  • 2

12.
Պարզիր, թե քանի՞ արմատ ունի հետևյալ հավասարումը՝ 3x2=0
















2) 1.

Գտիր քառակուսային հավասարմնան տարբերիչը՝ 4x2+5x+9=0
Պատասխան՝ D=-119
25-4x4x9=25-144=-119

2.

Որոշիր 20x^2+5x+5=0 քառակուսային հավասարման արմատների քանակը:

3.

Գտիր x2+4x+3=0 հավասարման արմատները:
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
 x1 = -1 և x2 = -3
D=16-12=4
-2:2=-1
-6:2=-3

4.

Պարզիր, թե քանի՞ արմատ ունի հետևյալ հավասարումը՝ 3x2=0

5.

Լուծիր քառակուսային հավասարումը՝ 4x226x+12=0
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
Պատասխան՝ x1=6 և x2=1/2 
D=169-48=121
x=13+11:4=6
13-11:4=1/2

6.

Լուծիր քառակուսային հավասարումը՝ 4(5x9)212(5x9)+8=0
Առաջինը տեղադրիր մեծ արմատը:
x1=2.2  և  x2=2
5x-9=a
4a^2-12a+8=0
a^2-3a+2=0
a1=1
a2=2
5x-9=1
x=2
5x-9=2
x=2.2

 Լրացուցիչ հարց:

Ո՞ր եղանակն է ավելի ռացիոնալ:

7.

x -ի ո՞ր արժեքների դեպքում կոտորակը որոշված չէ`  12.33x314.5/x23x+2
Առաջինը գրիր մեծ արժեքը:
x= և x=
x^2-3x+2=0
D=9-8=1
x1=2
x2=1

8.

Գտիր հավասարման արմատները՝ 3.4(x10)(x+6.5)=0
Առաջինը գրիր փոքր արմատը: 
 Պատասխան՝ x=-6.5 և x=10

9.

Գտիր 5x^2+4x9=2 հավասարման արմատները:
Պատասխան՝ x1=-4+276/10;x2=-4−276/10
5x^2+4x-9=4
D=16+260=276

10.

Լուծիր հավասարումը՝ 76x=x
Պատասխան՝ x=-6+√64:2
7-6x=x^2
D=36+28=64

11.

Կրճատիր կոտորակը՝ 2x^211x+12/x^364
 Պատասխան՝ 2⋅(x−1.5)/x^2+4x+16

12.

Լուծիր տրված հավասարումը՝ 4x+5=3x^2+5x7
Պատասխան՝ x=-1+√145:6

13.

 Հետևյալ եռանդամը վերլուծիր արտադրիչների՝ x^2+4x+4
Առաջինը տեղադրիր փոքր արմատը:
Պատասխան՝ x^2+4x+4=(x+2)(x+2)

14.

Լուծիր տրված հավասարումը՝ x2+4x+1=8x3
Պատասխան՝ x=2

15.

Լուծիր x+x=41 հավասարումը:
Պատասխան՝ x=36

16.

Կրճատիր կոտորակը՝ (x2)^2/x^2+3x10
Գործողությունների նշանները գրիր առանձին պատուհաններում:
Ստացված կոտորակը՝
x-2
x+2

Հեռավար պատմություն

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on May 6, 2026

Մայիսի 5-8

Առաջադրանք`

1. Ներբեռնել դասագիրքը և պատրաստվել էսսեագրության հետևյալ թեմաներից` (էջ 53-64)

  • Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը
  • Երվանդական Հայաստանի անկախության վերկանգնումն ու Սելևկյանները

2. Գրել էսսե հետևյալ թեմայով` «Երվանդ I Սակավակյացի գործունեությունը և Հայաստանի հզորացումը»

Մ.թ.ա. մոտավորապես 580–570 թվականների ժամանակահատվածում Պարույրի ժառանգների շարքում առանձնանում է Երվանդ I Սակավակյացու կերպարը։ Այս նշանակալի դեմքը հիմք դրեց թագավորական դինաստիային, որը համարվում էր Այկազունինների ճյուղ և անվանակոչվեց Երվանդի պատվին՝ Երվանդակ, Երվանդյան կամ Երվանդունի։ Երվանդ I-ը տիրապետում էր ընդարձակ կալվածքների և տպավորիչ բանակի, որը ներառում էր մոտ 40,000 հեծյալ և 8,000 հետևակ, ինչպես նաև արծաթի զգալի պաշար՝ մոտ 3,000 տաղանդ։

Մովսես Խորենացու և հին հույն պատմաբան Քսենոփոնի նման աղբյուրները երկիմաստ տեղեկություններ են տրամադրում Երվանդի անձի և գահակալության մասին։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց», ինչը կարող է վկայել նրա գահակալության համեմատաբար կարճ տևողության մասին։ Հայտնի է, որ Երվանդ Սակավակյացը պարտություն կրեց մարաստանի թագավոր Կիաքսարեսի հետ պատերազմում, բայց կարողացավ պահպանել իր պետությունը, չնայած ստիպված եղավ ճանաչել Մարաստանի գերիշխանությունը։

Ավելի ուշ, մարաստանի թագավոր Աժդահակի օրոք, Երվանդը ապստամբություն սկսեց մարաստանի տիրապետության դեմ։ Սակայն փորձը անհաջող էր, և հայոց թագավորական ընտանիքը հայտնվեց մարերի արքունիքում։ Երբ Աժդահակը պատերազմ սկսեց Բաբելոնի դեմ, Երվանդը հրաժարվեց մասնակցել այս արշավանքին, ինչը հանգեցրեց պարսից զորավար Կյուրոս Աքեմենյանի միջամտությանը։ Կյուրոսը ներխուժեց Հայաստան և ձերբակալեց Երվանդին իր ընտանիքի հետ միասին։

Հակամարտությանը չնայած՝ Երվանդի գահաժառանգ Տիգրանի միջնորդությամբ կնքվեց նոր խաղաղության պայմանագիր։ Համաձայն պայմանագրի պայմանների՝ Երվանդը կրկին ճանաչում էր Աժդահակի գերիշխանությունը, պարտավորվում էր տարեկան վճարել 100 տաղանդ արծաթի հարկ և իր բանակի կեսը տրամադրել ռազմական արշավանքներին մասնակցելու համար։

Ավանդական պատմական աղբյուրները պնդում են, որ Երվանդն ուներ երկու որդի՝ Տիգրանը և Շավարշը, իսկ նրա դուստրը՝ Տիգրանուհին, ամուսնացած էր Աժդահակի հետ, ինչը նպաստեց Հայաստանի և Մարաստանի միջև քաղաքական կապերի ամրապնդմանը։

Երվանդ I-ի գահակալության տարիներին Հայկական թագավորության ամենամեծ և ամենակարևոր քաղաքներն էին Երվանդաշատը և Արմավիրը։ Այս ժամանակահատվածում թագավորության տարածքը տարածվում էր շատ հեռու. հյուսիսում սահմանը հասնում էր մինչև Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ մինչև Մարաստան, հարավում՝ մինչև Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ մինչև Կապադովկիա։

Մայիսի 5-8

0

Posted by alikpetrosyan | Posted in Կենսաբանություն | Posted on May 6, 2026

Հարգելի ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Արտազատության նշանակությունը։Արտազատության օրգաններ և դրանց դերը։

Դասարանական աշխատանք․

  1. Ի՞նչ է արտազատությունը։
    ա) Սննդի մարսում
    բ) Օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների հեռացում
    գ) Թթվածնի ընդունում
    դ) Էներգիայի կուտակում
  2. Ո՞րն է արտազատության հիմնական նշանակությունը։
    ա) Սնունդ մատակարարել
    բ) Մարմնի ջերմաստիճանը բարձրացնել
    գ) Օրգանիզմից վնասակար նյութերը հեռացնել
    դ) Շարժում ապահովել
  3. Ո՞ր օրգանն է հանդիսանում արտազատության հիմնական օրգան։
    ա) Սիրտ
    բ) Թոքեր
    գ) Երիկամներ
    դ) Լյարդ
  4. Երիկամների հիմնական ֆունկցիան է՝
    ա) Արյուն մղել
    բ) Արյունը մաքրել և մեզ ձևավորել
    գ) Թթվածին մատակարարել
    դ) Սնունդ մարսել
  5. Ի՞նչ է մեզը։
    ա) Մարսված սնունդ
    բ) Արյան բաղադրիչ
    գ) Արտազատվող հեղուկ, որը պարունակում է վնասակար նյութեր
    դ) Թթվածնով հարուստ հեղուկ
  6. Ո՞ր օրգանն է կուտակում մեզը։
    ա) Երիկամ
    բ) Միզածորան
    գ) Միզապարկ
    դ) Միզուկ
  7. Ի՞նչ դեր ունեն թոքերը արտազատության մեջ։
    ա) Հեռացնում են ածխաթթու գազը
    բ) Մարսում են սնունդը
    գ) Արտադրում են մեզ
    դ) Կուտակում են թունավոր նյութեր
  8. Մաշկը արտազատության մեջ մասնակցում է՝
    ա) Արյուն արտադրելով
    բ) Քրտինքով ջուր և աղեր արտազատելով
    գ) Թթվածին ներծծելով
    դ) Մարսելով սնունդը
  9. Ո՞ր նյութերն են հիմնականում հեռացվում արտազատության միջոցով։
    ա) Վիտամիններ
    բ) Սպիտակուցներ
    գ) Ածխաթթու գազ, ավելորդ ջուր և աղեր
    դ) Թթվածին
  10. Ի՞նչ համակարգ է ապահովում մեզի արտազատումը։
    ա) Շնչառական համակարգ
    բ) Մարսողական համակարգ
    գ) Միզային համակարգ
    դ) Նյարդային համակարգ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆԸ

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on May 6, 2026

Ներբեռնել դասագիրքը և պատրաստվել էսսեագրության հետևյալ թեմաներից` (էջ 53-64)

  • Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը
  • Երվանդական Հայաստանի անկախության վերկանգնումն ու Սելևկյանները

ԲԱՌԱՊԱՇԱՐ

Հեղափոխություն– Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն:

Քաղաքացիական պատերազմ — Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն:

Անկախականներ — Անգլիական հեղափոխության առաջատար ուժերից:

Պրեսբիտերականներ – Բողոքական եկեղեցուց ծագած կրոնական ուղղություն:

Ռազմական դիկտատուրա — Քաղաքական ուժի կամ անձանց իշխանություն, որը պետության կառավարումն իրականացնում է բանակի վրա հենվելով:

Ռոյալիստներ — Թագավորի կողմնակիցներ:

Սահմանադրություն– Պետության հիմնական օրենք, որը սահմանում է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, իշխանության մարմինների կառուցվածքը, գործառույթները, դատական համակարգը և այլն:

Սահմանադրական միապետություն — Միապետական կառավարման համակարգ, որտեղ թագավորի իշխանությունը ժառանգական է, բայց սահմանափակված է սահմանադրությամբ:

Չարլզ I — Անգլիայի թագավոր, գահակալել է 1625-1649 թթ.:

Օլիվեր Քրոմվել — Անգլիական հեղափոխության առաջնորդ (1599–1658 թթ.)։

Ստյուարտների արքայատոհմ — Շոտլանդական ծագման արքայատոհմ, որն ընդմիջումներով գահակալել է Անգլիայում 1603–1714 թթ.:

Ջեյմս II — Անգլիայի թագավոր, գահակալել է 1685-1688 թթ.։

«Փառահեղ հեղափոխություն» — Անգլիայում 1688-1689 թթ. տեղի ունեցած պետական հեղաշրջման պատկերավոր անվանումը:

Վիլհելմ Օրանցի — Անգլիայի թագավոր, գահակալել է 1689–1694 թթ.:

Հեղափոխության պատճառները

XVI դարում և XVII դարի սկզբներին Անգլիայում սկսվեց արդյունաբերության վերելք: Դրա արդյունքում Անգլիան վերածվեց արդյունաբերական արտադրանք արտահանողի, որը մեծ եկամուտներ էր բերում։ Միաժամանակ ընթանում էր գաղութների ձեռքբերման գործընթացը:

Ձեռնարկատիրությունը վերածվում էր ամենաեկամտաբեր ոլորտի: Դրա հետագա զարգացմանը խանգարում էր արքունիքի, խոշոր ազնվականության և եկեղեցու կողմից պաշտպանվող ավատատիրական կարգը: Թագավորը և նրա կողմնակիցները փորձում էին ամեն կերպ պահպանել արդյունաբերության և առևտրի նկատմամբ վերահսկողությունը: Ավատատիրական կարգը երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն էր:

XVII դ. առաջին կեսին խորհրդարանի Համայնքների պալատի և թագավորի միջև բազմիցս տեղի էին ունենում բախումներ: Թագավոր Չարլզ I–ը ցրեց խորհրդարանը: Ի պատասխան՝ առևտրաարդյունաբերական խավը և նրանց հետ կապված առաջադեմ ազնվականությունը հրաժարվեցին հարկեր վճարելուց:

Հեղափոխության սկիզբը. քաղաքացիական պատերազմը

Երկրում առաջացավ տնտեսական և քաղաքական ճգնաժամ: Հին կարգերի կողմնակիցները թագավորի գլխավորությամբ փորձում էին մասնակի զիջումներով պահպանել իրենց իշխանությունը: Իսկ երկրի առաջադիմական ուժերը` ի դեմս առևտրաարդյունաբերական խավի և նոր ազնվականության, պահանջում էին արմատական փոփոխություններ:

Չարլզ I–ը հարկադրված էր 1640 թ. հրավիրել խորհրդարան: Այս իրադարձությունն ընդունված է համարել Անգլիական հեղափոխության սկիզբ: Հեղափոխությունը բուռն իրադարձություններով շարունակվեց մինչև 1660 թվականը:

Խորհրդարանը 1642 թ. թագավորին հանձնեց 19 առաջարկներ, որոնցում ներկայացված էին նրա իշխանությունը սահմանափակող կետեր: Թագավորը մերժեց առաջարկները և երկու օր անց զորքով շարժվեց Լոնդոնի վրա: Խորհրդարանը ստեղծեց բանակ Օլիվեր Քրոմվելի գլխավորությամբ: Հեղափոխականները հաղթեցին թագավորի զորքին։ Երկրում ծավալվեց քաղաքացիական պատերազմ:

Անգլիական հեղափոխության անվիճելի առաջնորդ դարձավ Օլիվեր Քրոմվելը: Նա ծնվել էր մաքրակրոն ընտանիքում: Երկու անգամ ընտրվել էր խորհրդարանի անդամ (1628 թ. և 1640 թ.):

Քրոմվելի բանակը 1645 թ. հուլիսի 14–ին Նեյսբիի մոտ պարտության մատնեց հակառակորդին:

Չարլզ I–ը փախավ Շոտլանդիա: 1647 թ. խորհրդարանը, փրկագին վճարելով շոտլանդացիներին, թագավորին բերեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող մի վայր: Նրան կրկին առաջարկվեց ընդունել իրենց պահանջները, սակայն արքան մնաց անդրդվելի:

Խորհրդարանում և հասարակության տարբեր խավերի ներսում, ինչպես նաև բանակի ղեկավարության մեջ չկար միասնական վերաբերմունք հետագա գործողությունների հետ կապված: Թագավորին հաջողվեց փախչել կալանքի վայրից: Նա գաղտնի սկսեց զորք հավաքել Շոտլանդիայում, որպեսզի վերականգնի իր իշխանությունը: Սակայն 1648 թ. օգոստոսին Քրոմվելը հաղթեց շոտլանդացիներին: 1649 թ. հունվարին թագավորը մահապատժի ենթարկվեց, իսկ մայիսին Անգլիան հռչակվեց հանրապետություն:

Այսպես ավարտվեց յոթ տարի տևած քաղաքացիական պատերազմը:

Քրոմվելի պրոտեկտորատը

Հեղափոխականների մեջ կային երկու խմբավորումներ, որոնց կարծիքը պետության կառավարման նոր համակարգի հարցում տարբերվում էր: Մի մասը կարծում էր, որ պետք է ստեղծել սահմանադրական միապետություն (պրեսբիտերականներ), մյուսները հակված էին դեպի հանրապետությունը (անկախականներ):

1650 թ. Քրոմվելը նշանակվեց բանակի գլխավոր հրամանատար: Օգտվելով իրեն տրված լիազորություններից` նա ցրեց խորհրդարանի ազնվականներից կազմված վերին պալատը: Դրա փոխարեն ստեղծեց իր մերձավորներից բաղկացած խորհուրդ:

Քրոմվելը ընդունեց մի շարք օրենքներ, որոնք կարգավորում էին հասարակության կյանքի տարբեր բնագավառները: Պետականացվեց արքունի գանձարանը: Վերափոխությունների համար անհրաժեշտ դրամական միջոցները նա հայթայթում էր պարտված թագավորի մերձավորներից:

Հաջորդ փոփոխությունը խորհրդարանի նոր կազմն էր: 1653 թ. Քրոմվելը ցրեց խորհրդարանը: Փոխարենը նա ոչ թե ընտրեց, այլ նշանակեց խորհրդարանի նոր անդամներին: Նույն տարվա վերջին խորհրդարանը Քրոմվելին տվեց «Գլխավոր պաշտպանի» (Լորդ պրոտեկտոր) լիազորություններ: Նրա կառավարման 1653–1658 թթ. ժամանակահատվածը ստացել է «Քրոմվելի պրոտեկտորատ» անվանումը։ Քրոմվելը երկիրը բաժանեց 11 ռազմավարչական շրջանների, որոնց ղեկավարները հաշվետու էին միայն իրեն:

Խորհրդարանը Քրոմվելին առաջարկեց դառնալ թագավոր, սակայն հաշվի առնելով բանակի հեղափոխական տրամադրությունները` նա մերժեց: Փաստացի նրա իշխանությունը շատ չէր տարբերվում թագավորականից:

Քրոմվելի իշխանությունը ռազմական դիկտատուրա էր, քանի որ հենվում էր բանակի վրա: 1657 թ. ընդունվեց սահմանադրություն: Գործադիր իշխանությունը հանձնվեց բանակի ղեկավարությանը, որը վերահսկվում էր խորհրդարանի կողմից:

Ստյուարտների արքայատոհմի վերականգնումը

Քրոմվելի մահից հետո դեպքերի զարգացումը, սակայն, հանգեցրեց նրան, որ Անգլիայում վերականգնվեց միապետությունը: 1660 թվականին Ստյուարտների արքայատոհմը վերադարձավ գահին:

1688 թ. խորհրդարանը Ջեյմս II թագավորին մեղադրեց սահմանադրության խախտման մեջ: Խորհրդարանը համաձայնության եկավ Նիդերլանդներում կառավարող Վիլհելմ Օրանցու հետ և նրա օգնությամբ երկրից վտարեց Ջեյմս II-ին: 1689 թ. Վիլհելմը հռչակվեց Անգլիայի թագավոր: Այդ բոլորը կատարվեց առանց արյունահեղության և բռնությունների, որի համար կատարվածը անվանեցին «Փառահեղ հեղափոխություն»:

Սահմանադրական միապետության ստեղծումը

Խորհրդարանն ընդունեց երկրի հասարակական–քաղաքական կյանքը կարգավորող կարևոր օրենքներ: 1689 թ. հաստատված «Իրավունքների օրենքը» օրենսդրական իշխանությունը տալիս էր խորհրդարանին: Հարկերի և պետական եկամուտների տնօրինումը, ինչպես նաև դատական իշխանությունը ևս անցնում էին խորհրդարանին: Հռչակվում էր նաև խոսքի և դավանանքի ազատություն: Թագավորին վերապահվում էր միայն գործադիր իշխանությունը: Ընդունված օրենքները սկիզբ դրեցին սահմանադրական միապետության ստեղծմանն Անգլիայում:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Բացատրի՛ր հեղափոխություն և քաղաքացիական պատերազմ հասկացությունները: Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն: Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն:
  2. Արդյոք ճի՞շտ էր թագավորին մահապատժի ենթարկելը:Խորհրդարանում և հասարակության տարբեր խավերի ներսում, ինչպես նաև բանակի ղեկավարության մեջ չկար միասնական վերաբերմունք հետագա գործողությունների հետ կապված: Թագավորին հաջողվեց փախչել կալանքի վայրից: Նա գաղտնի սկսեց զորք հավաքել Շոտլանդիայում, որպեսզի վերականգնի իր իշխանությունը: Սակայն 1648 թ. օգոստոսին Քրոմվելը հաղթեց շոտլանդացիներին: 1649 թ. հունվարին թագավորը մահապատժի ենթարկվեց, իսկ մայիսին Անգլիան հռչակվեց հանրապետություն:
  3. Իրականում ինչպիսի՞ իշխանություն ստացավ Քրոմվելը:Քրոմվելի իշխանությունը ռազմական դիկտատուրա էր, քանի որ հենվում էր բանակի վրա: 1657 թ. ընդունվեց սահմանադրություն: Գործադիր իշխանությունը հանձնվեց բանակի ղեկավարությանը, որը վերահսկվում էր խորհրդարանի կողմից:
  4. Ինչո՞ւ Քրոմվելը հրաժարվեց թագավոր դառնալու առաջարկից: Կարո՞ղ էր արդյոք Քրոմվելը ընդունել թագավոր դառնալու առաջարկը. եթե այո, ապա քո կարծիքով ինչպե՞ս կվերաբերվեր բնաչությունը այդ քայլին:Խորհրդարանը Քրոմվելին առաջարկեց դառնալ թագավոր, սակայն հաշվի առնելով բանակի հեղափոխական տրամադրությունները` նա մերժեց: Փաստացի նրա իշխանությունը շատ չէր տարբերվում թագավորականից:
  5. Ի՞նչ անվանում ստացան 1688–1689 թթ. իրադարձությունները և ինչո՞ւ:1688 թ. խորհրդարանը Ջեյմս II թագավորին մեղադրեց սահմանադրության խախտման մեջ: Խորհրդարանը համաձայնության եկավ Նիդերլանդներում կառավարող Վիլհելմ Օրանցու հետ և նրա օգնությամբ երկրից վտարեց Ջեյմս II-ին: 1689 թ. Վիլհելմը հռչակվեց Անգլիայի թագավոր: Այդ բոլորը կատարվեց առանց արյունահեղության և բռնությունների, որի համար կատարվածը անվանեցին «Փառահեղ հեղափոխություն»:
  6. Արդյո՞ք «Փառահեղ հեղափոխությամբ» լուծվեցին Անգլիական հեղափոխության նպատակները:Այո, քանի որ թագավորի իշխանությունը սահմանափակվեց և ուժեղացավ խորհրդարանը։

Հեռավար ուսուցում. աշխատանքային փաթեթ

0

Posted by alikpetrosyan | Posted in Գրականություն, Հայոց լեզու | Posted on April 22, 2026

Մարտի 20-26

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Nar-Dos(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՜չ ինքը, ո՜չ յուր կինը — Եվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ — ո՜չ քաղց էին զգում, ո՜չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՜ քաղցած էին և թե՜ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո՜չ էին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՛ւ, հեռո՛ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ… Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո , ես եմ, ես…»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ… ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ… Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ոչ յուր մեջ էր ուժ մնացել, ո՜չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով,

— Է՜յ, է՜յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:

Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:

— Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:

— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:

— Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:

— Ինչպես թե ինձ ինչ… Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:

— Ես ի՞նչ գիտեմ:

— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:

— Այդ քարն ի՞նչ է որ:

— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:

Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:

— Տո, հեռացի՜ր այն կողմն, է՛, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:

— Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՛տ, ետ քշիր:

Ադամը պինդ կանգնեց:

— Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:

— Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո…

— Հա, ի՜նչ է, ետ չե՜մ քշում, ի՜նչ պետք է անես:

— Ա՜յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը և — շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:

Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:

— Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:

— Ոչ, չեմ տանիլ, միայն մի խեղդիր ինձ:

— Դեհ, երդվիր, որ հավատամ:

Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:

Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.

— Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

1889

1.Կարդա’ և գրի’ր ավանդության ասելիքը։

Նար- Դոս. «Ագահության սկիզբը» Գլխավոր միտքը այն է, որ ագահությունը սահման չունի։Երբ մարդ ամեն ինչ ունի, ուզում է ավելի շատ ունենալ և նա երջանիկ չի լինում այդ ամենից։

2.Ածական անուն. գործնական աշխատանք

Ածական. գործնական աշխատանք

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հինլավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

 

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի-հրաշալի ու ձեռքով չկերտված -անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող-երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող-լեռնազանգված կոնաձև զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը-գագաթա մասը նույնպես քարերով ծածկված – քարածածկ է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող-ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ-խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի – հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ)- գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած Սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած բազմազան սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել զանազան գեղեցիկ լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է Լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: անվնաս Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի մեծ արշավախմբի մնացորդները եկար ճամփորդության դաժան հոգնությունը դեռ ամբողջությամբ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական սուբ տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի կոպիտ շեղումն  այն ժամանակ խիստ պատժվում էր: Բայց հայտնի գիտնականները շատ շուտով գտան, թե որտեղ էր մնացել չարաբաստիկ «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման անհամար խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

0

Posted by alikpetrosyan | Posted in Գրականություն, Հայոց լեզու | Posted on April 22, 2026

Սաադիի վերջին գարունը

Սաադիի վերջին գարունը
հեղինակ՝ Ավետիք Իսահակյան
թարգմանիչ՝ անհայտ

Սաադիի վերջին գարունը

Գարուն էր։

Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին։

Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին։ Նորից լսելու համար բլբուլների երգը և նորից տեսնելու համար գարնան հրաշքը։

Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված թուրայից ճերմակ շղարշներով։

Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.

«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է բանում առավոտյան հովիկին»։

Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր աճում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…

Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։

Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,— և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…

«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը։

Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց.— և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։

Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն։

Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ։

Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով։

Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով։

Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ. առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ։

Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ. աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը։

Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը։ Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…

Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.

— Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…

Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել բոլոր նրանց վրա։

Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով։

Նայեց այնպես զարմացած և սքանչացած.

— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։

Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։

Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.

— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։

— Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը։

Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։

Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։

Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։

Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո’ւց ճանաչում եմ քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…

Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է։

Վերջի՛ն գարունը։

Պարտեզի դռնակը բացվեց։

Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։

Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները։

Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ։

Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց։

Տխուր էր Սաադին։ Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին։

— Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ։ Ինչո՞ւ ես տխուր։

Սաադին լուռ էր։

— Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը, և դու ասել ես բո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե։

Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով։

— Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից։

Եվ ծերանուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը։

— Քո շնորհած վարդերը, ո՞վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել։

— Այո՛, Սաադի. «Ինչո՜ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։ Պահի՛ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»։

Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը։

Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ. ե պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը։

Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.

— Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։

1.Կարդա’ Ավ. Իսահակյանի ,,Սաադիի վերջին գարունը,, գործը, գրի’ր ասելիքը։Կյանքը շատ  երկար  է,բայց  շատ  արագ է  անցնում ։

Մեկնաբանի՛ր հետևյալ մտքերը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։Մարդը  ծնվում է,զգալով ուրախություն և տխրություն ևհանկարծ մահանում ։

«Հրաշք է աշխարհքը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի»։Ապրում ենք  աշխարհում,հասնում  մեր երազանքներին։

2.Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․

Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ

Տեսնե՛նք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն  կա…

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե չլիներ  պատերազմ,մարդիկ ապրեին ուրախ և  անհոգ,չլինեին  հիվանդություններ և մարդիկ չմահանային։

3.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի’ր 81-85-րդ առաջադրանքները

81. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար-հարազատ, ծանծաղ-խոր, աներկյուղ-երկչոտ, ապաշնորհ-շնորհալի, խորամանկ-միամիտ, պղտոր-զուլալ-, տրտում-ցնծուն:

82.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր, նշանավոր, անվանի։

Աժդահա, վիթխարի, հսկա:

Դաժան, անգութ, անողոք։

Պարծենկոտ, մեծամիտ, գոռոզ։

Հզոր, զորեղ, հուժկու։

83. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Վատ կտորից լավ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

84.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

85.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

8-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

0

Posted by alikpetrosyan | Posted in Կենսաբանություն | Posted on April 22, 2026

Դասագիրքը՝տես այստեղ:

Ապրիլի 20-23

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Սնման հիգիենան
  • Մարսողական համակարգի հիգենան և դրանց կանխարգելումը- դասագրքից էջ՝153-155

Դասարանական աշխատանք․

Ահա 10 թեստային հարց նշված թեմաների վերաբերյալ՝ առանց պատասխանների․

  1. Սնման հիգիենան նշանակում է՝
    ա) սննդի քանակի ավելացում
    բ) սննդի ճիշտ ընտրություն և օգտագործում
    գ) միայն ջուր օգտագործել
    դ) միայն կենդանական սնունդ ընդունել
  2. Որն է ճիշտ սնման հիմնական կանոններից մեկը՝
    ա) ուտել անկանոն
    բ) ուտել արագ և շատ
    գ) պահպանել սննդի ռեժիմ
    դ) ուտել միայն երեկոյան
  3. Մարսողական համակարգի հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ է՝
    ա) չլվանալ ձեռքերը
    բ) օգտագործել միայն քաղցրավենիք
    գ) պահպանել մաքրություն և սննդի ճիշտ ռեժիմ
    դ) չօգտագործել ջուր
  4. Որ հիվանդությունն է կապված մարսողական համակարգի խանգարման հետ՝
    ա) գրիպ
    բ) գաստրիտ
    գ) կուրություն
    դ) բրոնխիտ
  5. Մարսողական հիվանդությունների կանխարգելման միջոց է՝
    ա) անորակ սնունդ օգտագործելը
    բ) սննդի վատ պահպանումը
    գ) թարմ և մաքուր սնունդ օգտագործելը
    դ) չափից շատ ուտելը
  6. Վիտամինները օրգանիզմում՝
    ա) էներգիայի հիմնական աղբյուր են
    բ) կարգավորում են կենսական գործընթացները
    գ) կառուցում են մկանները
    դ) միայն ջերմություն են տալիս
  7. Վիտամինների պակասը կարող է առաջացնել՝
    ա) առողջության բարելավում
    բ) տարբեր հիվանդություններ
    գ) քաշի կտրուկ աճ
    դ) միայն քնի ավելացում
  8. Որ սննդամթերքներն են հարուստ վիտամիններով՝
    ա) քաղցրավենիք
    բ) մրգեր և բանջարեղեն
    գ) միայն հաց
    դ) գազավորված ըմպելիքներ
  9. Վիտամին C-ի պակասը կարող է առաջացնել՝
    ա) ռախիտ
    բ) կուրություն
    գ) լնդերի արյունահոսություն
    դ) մկանների մեծացում
  10. Սննդի հիգիենայի կանոններից է՝
    ա) ուտել չլվացած մրգեր
    բ) օգտագործել ժամկետանց սնունդ
    գ) լվանալ ձեռքերը սնվելուց առաջ
    դ) ուտել շատ արագ

Ցանկանու՞մ եք, որ կազմեմ նաև առանձին թեստեր յուրաքանչյուր թեմայից կամ պատասխաններով տարբերակ։

Մաթեմատիկա

0

Posted by alikpetrosyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 21, 2026

1) 1.

Լուծիր իռացիոնալ հավասարումը՝ x1=5
Եթե հավասարումն արմատ չունի, ապա գրիր «ոչ »:
Պատասխան՝ x=26
x-25=1

2.

Լուծիր հավասարումը՝ x3=3
Պատասխան՝ x=12
x-3=9

3.

x+4=9x+13 և 2x+8=18x+26 հավասարումները

4.

Լուծիր խնդիրը:
 
Գտիր ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը, եթե նրա էջերը հավասար են 2 սմ և 27 սմ:
Պատասխանը կլորացրու հարյուրերորդական թվի ճշտությամբ:
Պատասխան՝ 27,07 սմ:

5.

Լուծիր հավասարումը՝ x^22=10
Պատասխան՝ x=±√102
x^2-2=100
x^2=102

6.
Լուծիր հետևյալ անհավասարումը՝ x−−√6
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

7.

Լուծիր հետևյալ իռացիոնալ անհավասարումը՝ 7x−−−−−√>1
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

8.

Լուծիր հավասարումը՝ 9x5=4x+4
Պատասխանը կլորացրու մինչև հարյուրավորները:
 
Պատասխան՝ x=1,8
9x-5=4x+4
5x=9

9.
Օգտվելով արմատի սահմանումից, լուծիր հավասարումը՝ x9=10
Պատասխան՝ x=109
x-9=100

10.
1. Համեմատիր տրված իռացիոնալ թվերը՝ 5+12>32
2. Հաշվիր՝ 0.0004=0.02

11.

Փոփոխականի ո՞ր արժեքների դեպքում իմաստ ունի 134r/8 արտահայտությունը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

12.

Փոփոխականի ո՞ր արժեքների դեպքում իմաստ ունի 4(k1/12) արտահայտությունը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

13.

Լուծիր այս անհավասարումը՝ x+15
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

14.

Լուծիր հետևյալ իռացիոնալ անհավասարումը՝ x9
Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:
Գտիր անհավասարման ամենափոքր և ամենամեծ ամբողջ լուծումները:
Եթե պահանջվող լուծումներից որևէ մեկը գոյություն չունի, ապա գրիր «չկա»:
Պատասխան՝
ամենափոքր ամբողջ լուծումը՝ 0,
ամենամեծ ամբողջ լուծումը՝ չկա:

























2) 1.
Տրված ուղղանկյունանիստի հիմքում 11 սմ կողմերով քառակուսի է: Ուղղանկյունանիստի բարձրությունը 8 սմ է:
Գտիր ուղղանկյունանիստի հիմքերի մակերեսը և կողմնային մակերևույթի մակերեսը:
Պատասխան՝
Հիմքերի մակերեսը՝ 242 սմ^2
Կողմնային մակերևույթի մակերեսը՝  352 սմ^2

2.

Ուղղանկյունանիստի հիմքի կողմերը հավասար են 5 սմ և 4 սմ, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը 324 սմ^2 է: Գտիր ուղղանկյունանիստի h կողմնային կողը:
Պատասխան՝ h= 18 սմ

3.

Տրված է ուղղանկյունանիստ: Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը բաղկացած է հիմքերի մակերեսներից և կողմնային մակերևույթի մակերեսից:
Քանի՞ հիմք ունի ուղղանկյունանիստը:

4.

Նայիր այս բանաձևին՝ S^լրիվ=S^հիմք+S^կողմն: Ի՞նչ մեծություն են հաշվում այս բանաձևով:
Ընտրիր ճիշտ պատասխանը:

5.

Նշիր ճիշտ պնդումները:

6.

Գտիր խորանարդի մակերևույթի լրիվ մակերեսը, եթե նրա կողերի գումարը 96սմ  է:
Պատասխան՝ 384 սմ^2

7.
Հայտնի է, որ խորանարդի կողը՝ 5 մ է:
1. Գտիր խորանարդի հիմքի մակերեսը:
Պատասխան՝ 25 մ^2
2. Գտիր խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը:
Պատասխան՝ 100 մ^2
3. Գտիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը:

Պատասխան՝ 150 մ^2

8.

Գտիր n-անկյուն բուրգի նիստերի քանակը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

9.
Կանոնավոր 9 -անկյուն պրիզմայի հիմքի կողմը 34 սմ է, իսկ կողմնային կողը՝ 13 սմ: Հաշվիր պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը:
Պատասխան՝ S^կ=3978 սմ^2

10.
Տրված է կանոնավոր 4 -անկյուն բուրգ, որի հիմքի կողմը 30 սմ է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը՝ 360սմ^2Որոշիր բուրգի հարթագիծը:
Պատասխան՝ h=6 սմ

11.
Կանոնավոր 8 -անկյուն պրիզմայի հիմքի կողմը 40 սմ է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը՝ 1056 սմ^2: Գտիր պրիզմայի կողմնային կողը:
Պատասխանը կլորացրու մինչև հարյուրավորը:
 
Պատասխան՝ H=3,3սմ

ԱՄՆ – ապրիլ

0

Posted by alikpetrosyan | Posted in Աշխարհագրություն | Posted on April 21, 2026

1. Որո՞նք են ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը: ԱՄՆ-ը ցամաքային սահման ունի միայն երկու երկրների
(հյուսիսում՝ Կանադայի, հարավում՝ Մեքսիկայի) հետ։ Մեքսիկայի հետ սահմանի զգալի
մասն անցնում է Ռիո Գրանդե գետով։ Ալյասկա նահանգը Բերինգի ծովում ջրային սահման
ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական տարածքը զբաղեցնում է մայրցամաք կենտրոնական մասը և ձգվում է արևմուտքից արևելք՝ Խաղաղ օվկիանոսի ափերից
մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։ Ալյասկա նահանգը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ծայր հյուսիսարևմտյան մասում: Ալյասկայի տարածքը արևմուտքում ողողում են Բերինգի ծովի և Խաղաղ օվկիանոսի Ալյասկայի ծոցի ու Չուկոտյան ծովի, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտի ծովի ջրերը։ ԱՄՆ-ին են պատկանում Խաղաղ օվկիանոսի մի շարք փոքր կղզիներ (Ամերիկյան Սամոա):

2. Բնական ո՞ր ռեսուրսներով է հարուստ ԱՄՆ-ն: Ալյասկայում տեղական ռեսուրսների հիման վրա զբաղվում են հանքարդյունաբերությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Միացյալ Նահանգների արևմտյան և հարավարևելյան առափնյա շրջանները գտնվում են արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ: Այստեղ կործանարար փոթորիկները հաճախ են առաջացնում տնտեսակաև օբյեկտների և բնակավայրերի ավերածություններ:
ԱՄՆ արևմտյան մասը հիմնականում լեռնային է, որտեղ ձևավորվել են Կորդիլիերաների լեռնային համակարգը, Կասկադյան և Սիեռա Նևադա լեռները, որոնց միջև տարածվում է Մեծ ավազան սարահարթը։ Ավելի արևելք ձգվում են մինչև 1500 մ բացարձակ բարձրությամբ Մեծ հարթավայրերը։ Ատլանտյան օվկիանոսի ափին զուգահեռ Մեծ հարթավայրերի և Ապալաչյան լեռների միջև ընկած հսկայական տարածքները զբաղեցնում են Կենտրոնական հարթավայրերը։

3. Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի կլիման։  ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափը և հարակից
տարածքները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, որն ակտիվ գեոսինկլինալային շրջան է:
ԱՄՆ տարածքը գտնվում է մի քանի կլիմայական գոտիներում և արևմուտքից արևելք
մեծ ձգվածության պատճառով առանձնանում է բազմազան կլիմայական պայմաններով,
որոնք ԱՄՆ տարբեր շրջանների տնտեսական մասնագիտացման տարբերությունների
պատճառներից են: Երկրի մայրցամաքային մասի հյուսիսային մասը գտնվում է
բարեխառն կլիմայական, իսկ տարածքի հիմնական մասը՝ մերձարևադարձային գոտում։

4. Ինչպիսի՞ պետական կարգ և կառուցվածք ունի ԱՄՆ: դաշնային հանրապետություն
Տարածքով ԱՄՆ-ն աշխարհի չորրորդ երկիրն է (9,5 մլն կմ2): Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվել է 1776թ. իրենց անկախությունը հռչակած 13 բրիտանական գաղութների միավորմամբ։ XIX դարի սկզբին ԱՄՆ-ի տարածքը մեծացավ Ֆրանսիային պատկանող Լուիզիանայի, Իսպանիային պատկանող Ֆլորիդայի, այլ հողերի (Կալիֆոռնիա) և այլ գաղութների նվաճմամբ։ Տեղական «պետությունների» նվաճումը ուղեկցվում էր հնդկացի ժողովրդի դեպի ռեզերվացիաներ բռնի տեղահանմամբ կամ նրա լիակատար ոչնչացմամբ։ 1867թ. ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց և նահանգ դարձրեց Ալյասկան։ Այժմ ԱՄՆ-ը 50 նահանգի և դաշնային Կոլումբիա օկրուգի միացյալ պետություն է։ Այդ օկրուգում է գտնվում երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը Օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Կոնգրեսը, բաղկացած է երկու պալատից (Սենատ և Ներկայացուցիչների պալատ)։ Իր սահմանադրությունը, օրենսդիր ու գործադիր մարմիններն ունի նաև ԱՄՆ ի յուրաքանչյուր նահանգ։

5. Ինչպիսի՞ նշանավոր վայրեր կան ԱՄՆ այցելելու համար։ Ազատության արձան, Ֆրանսիական թաղամաս, Չիկագոյի դիտորդական տախտակ Ուիլիսի աշտարակում, Սպիտակ տուն, Ծովային, օդային և տիեզերական թանգարան։

6. Գրի՛ր մի քանի հետաքրքիր փաստ ԱՄՆ-ի մասին։

ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։

Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։

Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։

Միայն 2003 թվականին ամերիկացիները ծախսել են 75 միլիարդ դոլար՝ ավելորդ դեմ քաշի դեմ պայքարելու համար։

3 ամենահարուստ ամերիկացիների (Բիլլ Գեյթսի, Ուորրեն Բաֆֆեթի, Փոլ Ալլենի) ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան աշխարհի 60 ամենաաղքատ երկրների ընդհանուր կարողությունը։

ԱՄՆ բնակչության 6 տոկոսին է պատկանում աշխարհի հարստության կեսը։

Ամերիկացիները տարեկան 10 միլիարդ դոլար են ծախսում միայն ընտանի կենդանիների կերի համար։ Այդ գումարը բավարար է, որպեսզի երկու անգամ լուծվեր աշխարհում անգրագիտության հարցը։

Կոսմետիկային ամերիկացիները տարեկան կտրվածքով հատկացնում են 8 միլիարդ դոլար, ինչը 2 միլիարդով ավելին է, քան ամբողջ աշխարհում նախնական կրթության համար հատկացվող գումարը։

1998 թվականին 10 տոկոս կազմող ամերիկյան վերնախավին պատկանում էր երկրի բիզնեսի 90 տոկոսը, բոնդերի 88.5 տոկոսը, հանրային բաժնետոմսերի 89.3 տոկոսը։

Հարստության բևեռացումն իր գագաթնակետին հասավ 2003 թվականին. 1.7 միլիարդ մարդ ապրում են սպառողական կյանքով, մինչդեռ 2.8 միլիարդ մարդ ստիպված է գոյատևել օրական 2 դոլարով, իսկ 1 միլիարդ մարդ տառապում է խմելու ջրի պակասից։ Ընդ որում, աշխարհի բնակչության 12 տոկոսին (Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա) վայելում է աշխարհում արտադրվող բարիքների 60 տոկոսը, իսկ Ասիայի ու Աֆրիկայի բնակչությունը (աշխարհի բնակչության 33 տոկոսը)՝ 3.2 տոկոսը։ Թվերով արտահայտված՝ սա նշանակում է, որ միջին ամերիկացին 25 անգամ ավելի շատ է սպառում, քան միջին աֆրիկացին։

ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում պոռնոկայքերի հաճախելիության ցուցանիշով, մինչդեռ ամերիկացիների 44 տոկոսը չի կարողանում գրել ու կարդալ անգամ 4-րդ դասարանի մակարդակով։

ԱՄՆ-ը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում. միլիոնատերերի և միլիարդատերերի քանակով, հրազենով կատարված սպանությունների թվով, մեկ շնչին ընկնող սպառված էլեկտրաէներգիայով, աղբի «արտադրությամբ», նավթի և գազի սպառմամբ, մեկ շնչի կողմից ընդունվող կալորիաներով, բռնաբարություններով, մարդու իրավունքների վերաբերյալ չստորագրված միջազգային պայմանագրերով, մինչև 15 տարեկան երեխաներին հրազենով սպանությունների և ինքնասպանությունների թվով։

7. Նկարագրել ԱՄՆ-ի բնակչությունը (կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիա, սեռային կազմը, խոշոր քաղաքները) Բնակչության թվով ԱՄՆ-ն երրորդն է աշխարհում՝ Հնդկաստանից և Չինաստանից հետո: ԱՄՆ բնակչության թիվը կրել է բացառիկ մեծ փոփոխություն։
ԱՄՆ-ի կազմավորման ժամանակաշրջանում անցկացված առաջին մարդահամարի տվյալով՝ երկրի բնակչությունը 1790 թվականին գրեթե 4 մլն էր, իսկ
վերջին մարդահամարի տվյալով, 2021թ., 332 միլիոն է։ Բնակչության թվի այդպիսի մեծ
աճը մի կողմից բնակչության բնական բարձր աճի, մյուս կողմից՝ ներգաղթային ակտիվ
գործընթացի միագումարային արդյունք է։
Ներկայումս բնակչության բնական աճը կազմում է 0,75%։
ԱՄՆ բնակչության ազգայիև և կրոնական կազմը բարդ է՝ պայմանավորված երկրի
կազմավորման պատմությամբ։ ԱՄՆ-ը կոչում են «ներգաղթյալների երկիր»։ Նրա բնակիչները Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից
վերաբնակված գաղութարարներ էին։ Այժմ էլ ԱՄՆ–ը տարբեր երկրներից ընդունում է տարեկան մոտ 1 միլիոն մարդու։ Ներգաղթյալները հիմնականում ժամանում են Մեքսիկայից, Չինաստանից, Հնդկաստանից և եվրոպական երկրներից։ Դրանք կազմում են
երկրի բնակչության ավելի քան 13%-ը, մինչդեռ բնիկ բնակչությունը (ալեութներ, հնդկացիներ, էսկիմոսներ)՝ ընդամենը մոտ 1%-ը։
ԱՄՆ բնակչության ընդհանուր թվակազմում մեծ բաժին են կազմում այսպես կոչված
«սպիտակ ամերիկացիները»՝ եվրոպացի վերաբնակիչների ժառանգները։ Սպիտակամորթ ամերիկացիների մասնաբաժինը ամենաբարձրն է հյուսիսային նահանգներում:
Սպիտակ բնակչության բնական աճը ցածր է ԱՄՆ միջին ցուցանիշից։
Երկրորդ ամենամեծ խումբը կազմում են իսպանախոս ամերիկացիները՝
միգրանտները և նրանց ժառանգները Մեքսիկայից, Կուբայից և Պուերտո Ռիկոյից: Իսպանախոս միգրանտները հիմնականում ապրում են հարավային նահանգներում:
Երրորդ խումբը կազմում են Աֆրիկայից բռնի բերված սևամորթ ստրուկների ժառանգները, ինչպես նաև ժամանակակից աֆրոամերիկացիները։ Ժամանակակից
աֆրոամերիկացիները հիմնականում խառն ամուսնությունների կամ մուլատների ժառանգներ են: Համեմատաբար նոր էթնիկ խումբ են համարվում ասիական խաղաղօվկիանոսյան շրջաններից ներգաղթյալները՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից:
ԱՄՆ հավատացյալ բնակչության մեծ մասը (78%) քրիստոնյաներ են:

8. Գրի՛ր ԱՄՆ-ի գյուղատնտեսության առաջատար գծերը։ Աշխարհի առաջատար՝ եգիպտացորեն, սոյա, ցորեն, անասնապահություն։ ԱՄՆ գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, որի գլխավոր
ենթաճյուղը հացահատիկային տնտեսությունն է (քարտեզ 47): Ցորենի համախառն
բերքով ԱՄՆ-ը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը (Չինաստանից հետո), իսկ
եգիպտացորենի բերքով՝ առաջին տեղը:

9. Գրի՛ր ԱՄՆ-ի արդյունաբերության առաջատար ճյուղերը:ԱՄՆ-ն աշխարհում մսի և կաթնամթերքի խոշոր
արտադրողներից է: ԱՄՆ-ում թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլ
արդյունաբերությունն է, որի խոշոր ձեռնարկությունները կենտրոնացված են երկրի հարավային՝ բամբակենու մշակման նահանգներում:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ,
ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Տարածքը՝ 9,5 մլն կմ2
Բնակչությունը՝ 267 մլն մարդ (2024թ.)
Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն
Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն
Տարածքով ԱՄՆ-ն աշխարհի չորրորդ երկիրն է (9,5 մլն կմ2): Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվել է 1776թ. իրենց անկախությունը հռչակած 13 բրիտանական գաղութների միավորմամբ։ XIX դարի սկզբին ԱՄՆ-ի տարածքը մեծացավ Ֆրանսիային պատկանող Լուիզիանայի, Իսպանիային պատկանող Ֆլորիդայի, այլ հողերի (Կալիֆոռնիա) և այլ գաղութների նվաճմամբ։ Տեղական «պետությունների» նվաճումը ուղեկցվում էր հնդկացի ժողովրդի դեպի ռեզերվացիաներ բռնի տեղահանմամբ կամ նրա լիակատար ոչնչացմամբ։ 1867թ. ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց և նահանգ դարձրեց Ալյասկան։ Այժմ ԱՄՆ-ը 50 նահանգի և դաշնային Կոլումբիա օկրուգի միացյալ պետություն է։ Այդ օկրուգում է գտնվում երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը Օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Կոնգրեսը, բաղկացած է երկու պալատից (Սենատ և Ներկայացուցիչների պալատ)։ Իր սահմանադրությունը, օրենսդիր ու գործադիր մարմիններն ունի նաև ԱՄՆ ի յուրաքանչյուր նահանգ։

Աշխարհագրական դիրքը: ԱՄՆ-ը ցամաքային սահման ունի միայն երկու երկրների
(հյուսիսում՝ Կանադայի, հարավում՝ Մեքսիկայի) հետ։ Մեքսիկայի հետ սահմանի զգալի
մասն անցնում է Ռիո Գրանդե գետով։ Ալյասկա նահանգը Բերինգի ծովում ջրային սահման
ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական տարածքը զբաղեցնում է մայրցամաք կենտրոնական մասը և ձգվում է արևմուտքից արևելք՝ Խաղաղ օվկիանոսի ափերից
մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։ Ալյասկա նահանգը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ծայր հյուսիսարևմտյան մասում: Ալյասկայի տարածքը արևմուտքում ողողում են Բերինգի ծովի և Խաղաղ օվկիանոսի Ալյասկայի ծոցի ու Չուկոտյան ծովի, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտի ծովի ջրերը։ ԱՄՆ-ին են պատկանում Խաղաղ օվկիանոսի մի շարք փոքր կղզիներ (Ամերիկյան Սամոա):
Բնական պայմանները և ռեսուրսները: ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափը և հարակից
տարածքները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, որն ակտիվ գեոսինկլինալային շրջան է:
ԱՄՆ տարածքը գտնվում է մի քանի կլիմայական գոտիներում և արևմուտքից արևելք
մեծ ձգվածության պատճառով առանձնանում է բազմազան կլիմայական պայմաններով,
որոնք ԱՄՆ տարբեր շրջանների տնտեսական մասնագիտացման տարբերությունների
պատճառներից են: Երկրի մայրցամաքային մասի հյուսիսային մասը գտնվում է
բարեխառն կլիմայական, իսկ տարածքի հիմնական մասը՝ մերձարևադարձային գոտում։
Մերձարևադարձային գոտում արևմուտքից արևելք առանձնանում են երեք՝ միջերկրածովային, ցամաքային և մուսսոնային կլիմայական մարզեր:
Ալյասկա ամենահյուսիսային նահանգը գտնվում է արկտիկական և մերձարկտիկական գոտիներում։ Այստեղ մարդու գործունեությունը սահմանափակ է: Ալյասկայում տեղական ռեսուրսների հիման վրա զբաղվում են հանքարդյունաբերությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ: Միացյալ Նահանգների արևմտյան և հարավարևելյան առափնյա շրջանները գտնվում են արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ: Այստեղ կործանարար փոթորիկները հաճախ են առաջացնում տնտեսակաև օբյեկտների և բնակավայրերի ավերածություններ:
ԱՄՆ արևմտյան մասը հիմնականում լեռնային է, որտեղ ձևավորվել են Կորդիլիերաների լեռնային համակարգը, Կասկադյան և Սիեռա Նևադա լեռները, որոնց միջև տարածվում է Մեծ ավազան սարահարթը։ Ավելի արևելք ձգվում են մինչև 1500 մ բացարձակ բարձրությամբ Մեծ հարթավայրերը։ Ատլանտյան օվկիանոսի ափին զուգահեռ Մեծ հարթավայրերի և Ապալաչյան լեռների միջև ընկած հսկայական տարածքները զբաղեցնում են Կենտրոնական հարթավայրերը։
Օգտակար հանածոները: ԱՄՆ–ը հարուստ է մի շարք հանքային ռեսուրսներով, ինչը
մեծապես թույլ է տվել արագ զարգացնել արդյունաբերության տարբեր ճյուղեր և առաջատար դիրքեր գրավել աշխարհում։ Երկիրն ունի վառելիքային օգտակար հանածոների զգալի պաշարներ (ածուխ, նավթ և գազ)։ Վերջին տարիներին թերթաքարային գազի և նավթի արդյունահանումը մեծ զարգացում է ապրել։ Միացյալ Նահանգների ընդերքը պարունակում է գունավոր, հազվագյուտ և թանկարժեք մետաղական հանքաքարերի պաշարներ (պղինձ, ցինկ, կապար, արծաթ, քրոմիտ, վանադիում, վոլֆրամ, մոլիբդեն, տիտան, բազմամետաղ, ուրան, ոսկի և այլն): Երկիրը հարուստ է քիմիական արդյունաբերության համար բազմազան հումքի պաշարներով։
Կանադայի հետ սահմանին գտնվում են Մեծ լճերը (Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո)։ Երկրի հիմնական ջրային զարկերակը Միսիսիպի գետն է (գլխավոր վտակ Միսսուրիով), որի ավազանը զբաղեցնում է ԱՄՆ տարածքի գրեթե կեսը։ Միսիսիպին թափվում է Մեքսիկական ծոց։ Խաղաղ օվկիանոս թափվող գետերը (Կոլորադո, Կոլումբիա) համեմատաբար կարճ են, խոր և արագահոս։ Կենտրոնական և Մեծ հարթավայրերի անտառատափաստանների և տափաստանների (պրերիաներ) զոնաները ԱՄՆ հացահատիկի շտեմարաններն են: ԱՄՆ Ֆլորիդայի և Կալիֆոռնիայի բարենպաստ կլիմաները ծովափնյա գոտին վերածել են զբոսաշրջային հանգստավայրերի և լողափերի:

ԱՄՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Բնակչության թվով ԱՄՆ-ն երրորդն է աշխարհում՝ Հնդկաստանից և Չինաստանից հետո: ԱՄՆ բնակչության թիվը կրել է բացառիկ մեծ փոփոխություն։
ԱՄՆ-ի կազմավորման ժամանակաշրջանում անցկացված առաջին մարդահամարի տվյալով՝ երկրի բնակչությունը 1790 թվականին գրեթե 4 մլն էր, իսկ
վերջին մարդահամարի տվյալով, 2021թ., 332 միլիոն է։ Բնակչության թվի այդպիսի մեծ
աճը մի կողմից բնակչության բնական բարձր աճի, մյուս կողմից՝ ներգաղթային ակտիվ
գործընթացի միագումարային արդյունք է։
Ներկայումս բնակչության բնական աճը կազմում է 0,75%։
ԱՄՆ բնակչության ազգայիև և կրոնական կազմը բարդ է՝ պայմանավորված երկրի
կազմավորման պատմությամբ։ ԱՄՆ-ը կոչում են «ներգաղթյալների երկիր»։ Նրա բնակիչները Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից
վերաբնակված գաղութարարներ էին։ Այժմ էլ ԱՄՆ–ը տարբեր երկրներից ընդունում է տարեկան մոտ 1 միլիոն մարդու։ Ներգաղթյալները հիմնականում ժամանում են Մեքսիկայից, Չինաստանից, Հնդկաստանից և եվրոպական երկրներից։ Դրանք կազմում են
երկրի բնակչության ավելի քան 13%-ը, մինչդեռ բնիկ բնակչությունը (ալեութներ, հնդկացիներ, էսկիմոսներ)՝ ընդամենը մոտ 1%-ը։
ԱՄՆ բնակչության ընդհանուր թվակազմում մեծ բաժին են կազմում այսպես կոչված
«սպիտակ ամերիկացիները»՝ եվրոպացի վերաբնակիչների ժառանգները։ Սպիտակամորթ ամերիկացիների մասնաբաժինը ամենաբարձրն է հյուսիսային նահանգներում:
Սպիտակ բնակչության բնական աճը ցածր է ԱՄՆ միջին ցուցանիշից։
Երկրորդ ամենամեծ խումբը կազմում են իսպանախոս ամերիկացիները՝
միգրանտները և նրանց ժառանգները Մեքսիկայից, Կուբայից և Պուերտո Ռիկոյից: Իսպանախոս միգրանտները հիմնականում ապրում են հարավային նահանգներում:
Երրորդ խումբը կազմում են Աֆրիկայից բռնի բերված սևամորթ ստրուկների ժառանգները, ինչպես նաև ժամանակակից աֆրոամերիկացիները։ Ժամանակակից
աֆրոամերիկացիները հիմնականում խառն ամուսնությունների կամ մուլատների ժառանգներ են: Համեմատաբար նոր էթնիկ խումբ են համարվում ասիական խաղաղօվկիանոսյան շրջաններից ներգաղթյալները՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից:
ԱՄՆ հավատացյալ բնակչության մեծ մասը (78%) քրիստոնյաներ են: Քաղաքները։ ԱՄՆ բնակչության ավելի քան 83%-ն ապրում է քաղաքներում: ԱՄՆ-ում
քաղաքների ընդհանուր թիվը հասնում է 9000-ի: Ամերիկյան քաղաքները բնութագրվում
են շենքերի հստակ ուղղանկյուն դասավորությամբ: Սովորաբար կարևորվում է կենտրոնական բիզնես թաղամասը կամ «բիզնես կենտրոնը», որտեղ կենտրոնացած են պետական մարմինները, բանկերը, լրատվամիջոցները և խոշոր ծառայությունները: Խոշոր
քաղաքներին բնորոշ են երկնաքեր շենքերը։ Քաղաքի մյուս հատվածներում գերակշռում
են ցածրահարկ (3-5 հարկ) շենքերը, իսկ քաղաքի կենտրոնից ավելի հեռու՝ միհարկանի
մասնավոր տները։ ԱՄՆ-ում պաշտոնապես քաղաք է համարվում 2,5 հազարից ավելի բնակչություն
ունեցող բնակավայրը։ ԱՄՆ-ում մեծաթիվ բնակչություն ունեցող քաղաքներ են Նյու Յորքը,
Չիկագոն, Լոս Անջելեսը, Դալլասը, Բոստոնը, Ատլանտան և այլն:
ԱՄՆ-ին բնորոշ են քաղաքային խոշոր կուտակումները՝ քաղաքային ագլոմերացիաները:
ԱՄՆ–ը քաղաքային ագլոմերացիաների տիպիկ երկիր է։ Հարևան քաղաքային ագլոմերացիաների միաձուլմամբ երկրում ձևավորվել են շարունակական քաղաքային բնակավայրեր՝ մեգալոպոլիսներ: Մեգալոպոլիսը բնակչության տարաբնակեցման ամենամեծ ձևն է: Ներկայումս
երկրում կա երեք մեգալոպոլիս՝ հյուսիսարևելյան, լճափնյա և կալիֆոռնիական: Դրանցից
առաջինը, որը ձգվում է Բոստոնից մինչև Վաշինգտոն, կոչվում է Բոսվաշ (52 մլն մարդ),
երկրորդը, որը գտնվում է Չիկագոյի և Փիթսբուրգի միջև՝ Չիփիթս (54 մլն մարդ), իսկ
երրորդը (Սան Ֆրանցիսկո – Սան Դիեգո)՝ Սանսան (25 մլն մարդ):
Միացյալ Նահանգների գյուղական բնակչությունը հիմնականում ապրում է մեկուսացված ֆերմերային տնտեսություններում: Սակայն գյուղաբնակների կենսապայմանները
շատ չեն տարբերվում քաղաքայինից։ Գյուղական բնակավայրերին նույնպես բնորոշ է
քաղաքային ապրելակերպը:
Տնտեսության ընդհանուր բնութագիրը: Միացյալ Նահանգները համաշխարհային
տնտեսության մեջ առանձնանում է տնտեսության առաջատար տեղով։ 19-րդ դարի
վերջին, առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ն արդյունաբերական արտադրանքի
ծավալով դարձավ աշխարհում առաջին երկիրը։
ԱՄՆ-ն այժմ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի բաժնով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝
զիջելով ՄԱԱ-ին և Շվեյցարիային։
ԱՄՆ-ն արտադրված ապրանքների և ծառայությունների ծավալով գերազանցում է աշխարհի բոլոր երկրներին, ունի ՀՆԱ-ի ամենաբարձր բաժինն աշխարհում (համաշխարհային
ՀՆԱ-ի 21%-ը): ԱՄՆ տնտեսության կառուցվածքում առաջատարը ծառայությունների ոլորտն է, որի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է 81,1%։ Ավելի քան 18,1%-ը բաժին է ընկնում արդյունաբերությանը և շինարարությանը, մոտ 0,9%-ը՝
գյուղատնտեսական արտադրանքին։
Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենամեծ գիտատեխնիկական ներուժը։ Հետազոտությունների և զարգացման ընդհանուր
ծավալները, որ ընդգրկում են ԱՄՆ-ում գիտահետազոտական և առհասարակ զարգացման
ոլորտում տարեկան ներդրումները, գերազանցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,
Ֆրանսիայի և Ճապոնիայի համանման ծախսերը միասին վերցրած: Արդյունաբերությունը: ԱՄՆ արդյունաբերությունն աշխատանքի միջազգային բաժանման մեջ առաջատար տեղ է զբաղեցնում։
ԱՄՆ-ում ամենամեծ աճը գրանցել են գիտատեխնիկական առաջընթաց
ապահովող և ռազմական արտադրությանը սերտորեն առնչվող ճյուղերը։ Դրանցից են
հրթիռային արդյունաբերությունը, տիեզերական տեխնոլոգիաների արտադրությունը,
կիսահաղորդիչների արդյունաբերությունը, համակարգչային արտադրությունը և այլն:
Միջին հաշվով, արդյունաբերության տարբեր ճյուղերի արտադրանքի առնվազն 20%-ը
չորս տարին մեկ թարմացվում է։ Տեխնոլոգիական առաջընթացը ԱՄՆ-ում հիմնված է
հետևյալ հիմնական գործոնների վրա՝ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ պետական և մասնավոր ներդրումները, տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող տրանսպորտի, կապի ցանցերի և էներգետիկ համակարգերի հասանելիությունը և մտավոր
սեփականության պաշտպանվածությունը:
Ակադեմիական կրթության, արդյունաբերության և կառավարության համագործակցությունը հեշտացնում է գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցումը հետազոտական
հաստատություններից մասնավոր հատված, որտեղ դրանք կարող են հետագայում վերածվել ապրանքի և արտահանվել շուկա: Մի շարք կարևոր օգտակար հանածոների՝ ածխի, նավթի, բնական գազի, երկաթի
հանքաքարի, պղնձի, կապարի, ցինկի, ֆոսֆորիտների արդյունահանման բնագավառում
ԱՄՆ-ն առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սակայն ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը փոքր է և անընդհատ նվազում է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նավթի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների, բոքսիտի, մանգանի հանքաքարի, ալմաստի, կոբալտի և այլնի խոշորագույն ներկրող է։
ԱՄՆ հանքարդյունաբերությունը սերտորեն
կապված է վառելիքաէներգետիկ համալիրին։
ԱՄՆ-ն արտադրում է մոտ 3 տրլն կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Էներգետիկ հաշվեկշռի մեջ ներկայումս գերակշռում են նավթն ու գազը։
ԱՄՆ նավթարդյունաբերությունը մեծ նշանակություն ունի երկրի էներգետիկ տնտեսության
համար։ Նավթարդյունահանող առաջատար նահանգներն են Տեխասը (հարավարևմտյան մաս),
Լուիզիանան, Օկլահոման, Նյու Մեքսիկոն՝ ապա հովելով երկրում արդյունահանվող նավթի մոտ 70%-ը: Բնական գազի արդյունահանման
տարածքները հիմնականում համընկնում են նավթաբեր ավազանների հետ, որոնց
բաժին է ընկնում բնական գազի արտադրության ավելի քան 90%-ը:
ԱՄՆ-ում արտադրված Էլետրաէներգիայի մեջ ջրէկների մասնաբաժինը անընդհատ
նվազում է, թեև ջրէկներն օգտագործում են բոլոր գետերի պոտենցիալի մոտ 35%-ը: Ջրաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի 48%-ն արտադրվում է խաղաղօվկիանոսյան նահանգներում։ ԱՄՆ-ում խոշոր ջրէկներ են կառուցվել նաև Նիագարա,
Թենեսի և Միսսուրի գետերի վրա։ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի ավելի քան 80%-ն արտադրվում է ջէկերում։ Ածուխը որպես վառելիք օգտագործող ջէկերի մասնաբաժինը կազմում է այդ կայանների հզորության 54%-ը, բնական գազինը՝ 27%-ը, մազութինը՝ 19%-ը։ XX դարի 60-ական թվականների կեսերից ԱՄՆ-ում զարգացել է աէկների կառուցումը։ Երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր տարեկան ծավալում աէկների մասնաբաժինը կազմում է մոտ 20%:
ԱՄՆ-ի սև մետալուրգիան զարգանում է երկաթի հանքաքարի և ածխի մեծ պաշարների շնորհիվ: Սև մետալուրգիան զարգացած է Մերձլճային (Չիկագո, Դետրոյթ),
Հյուսիսային Ապալաչյան և Ատլանտյան օվկիանոսի առափնյա շրջաններում Երկրի արևմուտքում զարգացած է գունավոր մետալուրգիան։ Այստեղ գունավոր
մետալուրգիայի զարգացմանը նպաստել են պղնձի, կապարի և ցինկի առկա պաշարները,
ներկրվող բազմատեսակ մետաղների (հատկապես այլումինի) հումքը, ինչպես նաև
արտադրվող էժան էլետրաէներգիան:
ԱՄՆ մեքենաշինությունն առանձնանում է գիտատարությամբ և բարձր արտադրողականությամբ: Մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է: ԱՄՆ-ը թեթև մարդատար ավտոմոբիլների արտադրությամբ աշխարհում առաջատար երեք երկրներից է:
Մեքենաշինության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ավիահրթիռային և
տիեզերական սարքերի արդյունաբերությունը, որը զբաղված է ռազմական և քաղաքացիական տարաբնույթ արտադրատեսակների ստեղծմամբ: Նշանավոր ձեռնարկություններից է «Բոինգ» ընկերությունը: Ավիահրթիռային և տիեզերական սարքերի
արդյունաբերության գլխավոր ձեռնարկությունները գտնվում են Կալիֆոռնիա (Լոս
Անջելես) և Վաշինգտոն (Սիեթլ) նահանգներում, Բոստոնում և Հյուսթոնում:
ԱՄՆ-ը էլեկտրոնային արդյունաբերության համաշխարհային առաջատարն է: Ամենամեծ
ընկերություններն են «Այ-բի-էմ»-ը, «Էյփլ»-ը և այլն: Էլեկտրոնային արդյունաբերության խոշոր կենտրոններ են Չիկագոն, Նյու Յորքը, Ֆիլադելֆիան և Սան Ֆրանցիսկոն:
ԱՄՆ-ը համաշխարհային քիմիական արդյունաբերության անվիճելի առաջատարն է։
Քիմիական արդյունաբերությունը կենտրոնացած է հիմնականում նավթով և բնական գազով
հարուստ Տեխաս և Լուիզիանա նահանգներում։ ԱՄՆ-ի «նավթաքիմիական մայրաքաղաքը» Հյուսթոնն է։ Արդյունաբերության այս ճյուղն արտադրում է սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթելեր, պլաստմասսաներ, հանքային պարարտանյութեր:
Թեթև և սննդի արդյունաբերությունն արտադրում է ամենօրյա օգտագործման
հսկայական քանակության ապրանքներ: ԱՄՆ-ն աշխարհում մսի և կաթնամթերքի խոշոր
արտադրողներից է: ԱՄՆ-ում թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլ
արդյունաբերությունն է, որի խոշոր ձեռնարկությունները կենտրոնացված են երկրի հարավային՝ բամբակենու մշակման նահանգներում:
Գյուղատնտեսությունը: ԱՄՆ-ը համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալով զգալիորեն գերազանցում է մյուս երկրներին։ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է
զբաղեցնում գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ՝ կազմելով
համաշխարհային շուկա արտահանված գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր
արժեքի ավելի քան 15%-ը։
ԱՄՆ գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, որի գլխավոր
ենթաճյուղը հացահատիկային տնտեսությունն է (քարտեզ 47): Ցորենի համախառն
բերքով ԱՄՆ-ը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը (Չինաստանից հետո), իսկ
եգիպտացորենի բերքով՝ առաջին տեղը: Գլխավոր մշակաբույսերից են սոյան, բրինձը,
շաքարեղեգը, բամբակենին, ծխախոտը և այլն: ԱՄՆ-ը մասնագիտացած է մսային և
կաթնային խոշոր եղջերավոր անասնաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության մեջ: ԱՄՆ-ն աշխարհում թռչնամսի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է: ԱՄՆ տարածքում ձևավորվել են գյուղատնտեսական մասնագիտացված տարածքներ (գոտիներ)՝
• «ցորենի գոտի»՝ ձևավորվել է Մեծ հարթավայրերում, հիմնական շրջաններն են
Հյուսիսային Դակոտա նահանգը (գարնանացան ցորեն) և Կանզասը (աշնանացան ցորեն).
• «եգիպտացորենի գոտին» ներառում է Կենտրոնական հարթավայրերը,
առաջատարը Այովա նահանգն է.
• «բամբակի գոտի»՝ Միսիսիպի գետի ստորին հոսանքի շրջանը.
• «կաթի գոտին» ներառում է Մերձլճային և հյուսիսարևելյան նահանգները.
• «անասնաբուծական գոտի»՝ Մեծ հարթավայրերի հարավը և լեռնային նահանգները.
• հարավային նահանգներ, որտեղ աճեցնում են բրինձ, գետնանուշ, մրգեր և
բանջարեղեն։ Տրանսպորտը: ԱՄՆ տրանսպորտային
ցանցի հիմքը կազմում են զուգահեռականների և
միջօրեականների ուղղություններով կառուցված
մայրուղիները, որոնց հետ համադրվել է ներքին
ջրային ուղիների ցանցը։ ԱՄՆ տրանսպորտային
ցանցի ձևավորումը պայմանավորված է արդյունաբերության զարգացման բարձր մակարդակով։ Ներքին բեռնափոխադրումների մեջ որոշիչ
դերը պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտին (դրանով է իրականացվում ներքին
բեռնափոխադրումների 90%-ը)։ Ավտոմոբիլային
տրանսպորտը իրականացնում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ կարճ և
միջին հեռավորություններով: Մեծ հեռավորությունների բեռնափոխադրումների գործում գլխավոր դերը պատկանում է երկաթուղային տրանսպորտին։
Խողովակաշարային տրանսպորտը մեծ դեր է խաղում տրանսպորտային համակարգում: Հիմնական մայրուղային նավթամուղների ընդհանուր երկարությունը կազմում է
մոտ 300 հազար կմ, իսկ գազամուղներինը՝ ավելի քան 350 հազար կմ:
Զուգահեռականների ուղղությամբ ներքին ջրային փոխադրումների մեծ մասն
իրականացվում է Սուրբ Լավրենտիոս գետի և Մեծ լճերի համակարգով, իսկ միջօրեականների ուղղությամբ՝ Միսիսիպիով:
Արտաքին բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են ծովային
տրանսպորտով։ ԱՄՆ-ի ամենամեծ ծովային նավահանգիստներն են Նյու Յորքը և Նոր
Օռլեանը։ Նավահանգիստներ կան ոչ միայն Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների, այլև
Մեծ լճերի ափերին («երրորդ ծովափ»): ԱՄՆ-ում օդային տրանսպորտը հատուկ դեր է խաղում դեպի այլ երկրներ ուղևորներ փոխադրելու գործում։
Արտաքին տնտեսական կապերը: ԱՄՆ-ն աշխարհում արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսական մթերքների խոշորագույն արտահանողներից է: ԱՄՆ-ն արտահանում է իր արդյունաբերական արտադրանքի մոտ 15%-ը։ Շատ մեծ են նաև գյուղմթերքների արտահանման ծավալները։ ԱՄՆ ներմուծման մեջ գերակշռում են հումքի տարբեր տեսակները։

Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը

0

Posted by alikpetrosyan | Posted in Պատմություն | Posted on April 21, 2026

Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրների դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է միասնական պետություն: Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արարատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը: Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն: Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն

ու դրանց հարակից ընդարձակ տարածքները:

Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին: Հին աշխարհում արդեն
հռչակ էր վայելում Հարավարևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը: Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի
երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում
երկաթի ահռելի պաշարներ: Նրանց ռազմարշավները պայմանավորված էին
նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։

Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ: Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ: Դա հնարավորություն տվեց ավելի արդյունա- վետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
Այսպիսով՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859-824) արձանագրության մեջ: Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի թագավորանիստ քաղաք Արզաշքուն:

Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք: Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»: Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը: Տուշպայի դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը:
Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք: Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց Վանի թագավորության վերելքը:
Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը: Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանա գրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով:

Պետությունը վերափոխությունների խնդրի առջև

Վանի թագավորությունը դեպի ծով ելք չունեցող տերություն էր, և դա որոշակի
խնդիրներ էր ստեղծում։ Պետությունը կախված էր իր հարևանների հետ առևտրային կապերից և ուղիներից։ Հարևան երկրները տնտեսական կամ ռազմական պատճառներով արգելափակում էին ելքը դեպի ծով կամ իրենց տարածքով տարանցումը: Պետության քաղաքական կայունությունը և առևտրային ուղիները պաշտպանելու համար անհրաժեշտ էր ամրապնդել պետության անվտանգությունը: Պե- տությունը կանգնած էր ռազմական, տնտեսական, սոցիալական և կրոնական վերափոխություններ անցկացնելու խնդրի առջև, որոնց և ձեռնամուխ եղան Իշպուինի (Ք.ա. մոտ 825-810) և Մենուա (Ք.ա. մոտ 810-786) արքաները: է
Առաջնային խնդիրներից էր պետության սահմանների կայունացումը: Իշպուինին և Մենուան բանակը վերազինեցին պողպատե և երկաթե զենքերով։ Աշխարհազորին զուգահեռ ստեղծվեց կանոնավոր բանակը:
Հաջորդ կարևոր քայլն ասուրերեն սեպագրերի կիրառման մերժումը և տեղական սեպագրերի ներմուծումն էր: Պետության կենտրոնացման և թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Իշպուինին և Մենուան քայլեր ձեռնարկեցին նաև համապետական կրոնի հաստատման ուղղությամբ: Խալդի աստվածը հռչակվեց երկրի գերագույն աստված։ Նրա պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Արդինի-Մուսասիրում, որը նվաճվել էր մինչ այդ:

Պետության ընդլայնումը

Պետությունը հզորացնելու նպատակին հետամուտ՝ Իշպուինին և Մենուան ռազմարշավներ ձեռնարկեցին տարբեր ուղղություններով։ Հյուսիսում և հարավ- արևելքում պետության սահմանները զգալիորեն ընդլայնվեցին՝ ապահովելով ոսկու և երկաթի լրացուցիչ պաշարներ: Այս ուղղություններով պետության սահմաններն ընդլայնելն ինչ-որ չափով նաև հեշտ էր, քանի որ դրանք հիմնականում դուրս էին Ասորեստանի հսկողությունից և համեմատաբար թույլ զարգացած: Ձևավորված հսկայական թագավորությունը կարիք ուներ հաղորդակցական կապերի կարգավորման: Կառուցվեցին մի շարք ամրոցներ, որոնք նախատեսված էին ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար:
Փուլ առ փուլ իրագործված այս և այլ վերափոխությունների արդյունքում աստիճանաբար հավասարակշռվում են Վանի թագավորության և Ասորեստանի ուժերը։ Այդպիսով Վանի արքաները մարտահրավեր են նետում Ասորեստանին՝ ընդհուպ մոտենալով նրա սահմաններին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը: Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի: Վանի թագավորությունը, որը հայտնի է նաև Ուրարտու անունով, ստեղծվել է մ.թ.ա. 9-րդ դարում։ Այն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդից մինչև 6-րդ դարերը՝ ընդգրկելով Հայկական լեռնաշխարհի տարածքը, ներառյալ ժամանակակից Հայաստանը, Արևելյան Թուրքիան և Հյուսիսարևմտյան Իրանը։
2. Բացատրի՛ր: Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը: Երկաթի հայտնագործությունը Վանի թագավորության կյանքում կարևորագույն նշանակություն ուներ, քանի որ այն օգտագործվում էր մարտական գործիքներ և զենքեր արտադրելու համար, ինչը ուժեղացնում էր բանակը։
3. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ: Վանի արքաները միավորելու և կայունացնելու նպատակով ձևավորեցին կենտրոնական իշխանություն, զարգացրեցին բանակը, կառուցեցին ամրոցներ և քաղաքներ, ինչպես նաև զարգացրեցին առևտուրը։ ռազմավարական ու տնտեսական կայունության ապահովման համար։

4. Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար:

Նոր մայրաքաղաքի հիմնում: Մայրաքաղաքի ստեղծումը կենտրոնացրել էր իշխանությունը և մշակույթը:

Բանակի զարգացում: բանակը ապահովում էր երկրի անվտանգությունը և մեծացումը:

Սեպագրերի ներմուծում: Գրագիտությունը նպաստել էր որպեսզի տեղի ունենա զարգացում մշակութային ինչպես նաև այլ ոլորտներում

Կրոնի միասնականացում: Կրոնի միասնականությունը միավորել էր ազգը։

5. Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին: Վանի արքաները կարողացան կազմակերպվել շնորհիվ ուժեղ կենտրոնական իշխանության, լավ ռազմական կառույցների և դաշինքների ձևավորման այլ հարևան պետությունների հետ:

6. Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու: Վանի թագավորության առաջնային վերափոխումը բանակի ուժեղացումն էր:

Skip to toolbar